Դրամաշնորհներ

Հեղուկ բյուրեղային պոլիմերների վրա գերկարճ լազերային ճառագայթի ազդեցության հետազոտությունը
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Ֆիզիկա և աստղագիտություն

Համառոտ նկարագրություն

Աշխատանքի խնդիրն է հետազոտել գերկարճ լազերային ճառագայթի օգտագործմամբ հեղուկ բյուրեղային պոլիմերի մոլեկուլների ֆոտո-կողմնորոշման պրոցեսը, գտնել լազերի օպտիմալ պարամետրերը տվյալ խնդրի իրականացման համար: Ուսումնասիրել նաև ֆոտո-կողմնորոշման որակի կախվածությունը հեղուկ բյուրեղային պոլիմերի տեսակից, շերտի հաստությունից, նստեցման պայմաններից: Ծրագրի վերջում մշակված տեխնոլոգիական ռեժիմների կիրառմամբ նախատեսվում է պատրաստել հեղուկ բյուրեղային պոլիմերների հիման վրա մի քանի նոր տիպի օպտիկական տարրեր` բևեռային դիֆրակցիոն ցանց, կենտրոնական և առանցքային համաչափությամբ տարրեր, ինչպես նաև ավելի բարդ կառուցվածքով Պանչարատնամ-Բերիի երկրաչափական փուլային թիթեղներ: Հետազոտական աշխատանքների մի մասը կկատարվի “Candle” կազմակերպության DELTA կայանում տեղադրված “S-pulse” լազերային համարգի վրա, ինչի համար նախատեսվում է կնքել ենթապայմանագիր նշված կազմակերպության հետ և վարձատրել լազերը սպասարկող “Candle”-ի աշխատակցին: Ծրագրի խորհրդատուն ԱՄՆ-ի “BAEM Co.” ընկերության նախագահն է: Այս ընկերությունը հեղուկ բյուրեղների հետ աշխատելու երկար տարիների փորձ ունի և այսօր հանդիսանում է հեղուկ բյուրեղային պոլիմերների միակ առևտրային արտադրողը:


Ծրագրի ղեկավար՝
Հակոբ Լևոնի Մարգարյան , ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու.

Կատարողներ`

Նունե Հրանտի Հակոբյան, կրտսեր գիտաշխատող,
Տիգրան Կառլոսի Սարգսյան, գիտաշխատող,
Պետրոս Կիրակոսի Գասպարյան, ավագ ինժեներ,
Նելսոն Թաբիրյան, արտասահմանյան խորհրդատու

Հեռ.` (+374 60) 710314
Էլ.փոստ` marhakob@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ