Դրամաշնորհներ

Լայնաշերտ տերահերցային ճառագայթման գեներացումը միադոմեն լիթիումի նեոբաթ բյուրեղում՝ աստիճանաձև դիմակի միջոցով
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Ֆիզիկա և աստղագիտություն

Համառոտ նկարագրություն

Ներկայացվող նախագծի շրջանակներում նախատեսվում է մշակել և իրականացնել լայնաշերտ ՏՀց իմպուլսների արդյունավետ գեներացման նոր սխեմա՝ հիմնված միադոմեն ոչ գծային բյուրեղում ֆեմտովայրկյանային լազերային իմպուլսների օպտիկական ուղղման (ՕՈՒ) վրա` բյուրեղի դիմաց աստիճանաձև փուլային դիմակի տեղադրմամբ: Աստիճանաձև փուլային դիմակը ձևավորում է գեներացնող լազերային փնջի անհրաժեշտ թեքությամբ ամպլիտուդային ճակատ, ինչի շնորհիվ ապահովվում է փուլային համաձայնեցում ՏՀց իմպուլսի բոլոր սպեկրալ բաղադրիչների համար: Օպտիկական փնջի չափսերի և դիմակի քայլերի փոփոխման միջոցով կարելի է փոփոխել գեներացվող ՏՀց իմպուլսի տեսքը, սպեկտրալ շերտի լայնությունը, ճառագայթման ուղղվածության դիագրամը և այլն:


Ծրագրի ղեկավար`
Յուրի Հովհաննեսի Ավետիսյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր:

Կատարողներ`

Արմեն Հովհաննեսի Մակարյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու,
Վահե Ռազմիկի Թադևոսյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու,
Գևորգ Կամոյի Աբգարյան, ասպիրանտ

Հեռ.` (+374 60) 710305
Էլ.փոստ` yuriav@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ