Դրամաշնորհներ

Սպին-ուղեծրային փոխազդեցության և հզոր լազերային դաշտի ազդեցությունը համալիր նանոկառուցվածքների օպտիկական հատկությունների վրա
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Ֆիզիկա և աստղագիտություն

Համառոտ նկարագրություն

Նախագծի հիմնական նպատակն է` ուսումնասիրել Ռաշբայի սպին-ուղեծրային փոխազդեցության (ՍՈՒՓ) և ուժեղ լազերային ու մագնիսական դաշտերի համատեղ ազդեցությունը քվանտային համալիր հետերոկառուցվածքների էլեկտրոնային, խառնուկային և էքսիտոնային վիճակների, ինչպես նաև օպտիկական հատկությունների վրա: Առաջին խնդիրն է՝ ուսումնասիրել Ռաշբայի ՍՈՒՓ-յան ազդեցությունը «քվանտային կետ-օղակ» (ՔԿՕ) կառուցվածքի էլեկտրոնային և խառնուկային վիճակների վրա: Այնուհետև ուսումնասիրվելու է ուժեղ լազերային դաշտի ազդեցությունն էլեկտրոնային և խառնուկային վիճակների վրա, իրականացնելով Կրամերս- Հենեբերգերի ունիտար ձևափոխությունը: Նախագծի մյուս նպատակն է ուժեղ լազերային դաշտի և Ռաշբայի ՍՈՒՓ-յան հաշվառմամբ ուսումնասիրել Ահարոնով-Բոմի երևույթը ՔԿՕ կառուցվածքի էքսիտոնային վիճակների վրա: Նշված ազդեցությունների հաշվառմամբ ուսումնասիրվելու են լույսի միջգոտիական և ներգոտիական կլանման գործակիցները, ինչպես նաև ֆոտոլյումեսցենտային սպեկտրի մաքսիմումի դիրքը: Ռաշբայի ՍՈՒՓ-ը մագնիսական դաշտի առկայությամբ ավելի վառ արտահայտված կլինի ՔԿՕ կառուցվածքի համար միայնակ քվանտային կետերի կամ օղակների համեմատ շնորհիվ ՔԿՕ կառոուցվածքի յուրահատուկ տոպոլոգիայի: Այդ հանգամանքը կարևոր է հատկապես ՔԿՕ կառուցվածքների հենքի վրա զարգացող սպինտրոնիկայի կիրառությունների տեսանկյունից:


Ծրագրի ղեկավար՝
Մանուկ Գևորգի Բարսեղյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, գիտաշխատող

Կատարողներ`

Արամ Խաչիկի Մանասելյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, գիտաշխատող,
Վռամ Ներսեսի Մուղնեցյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, գիտաշխատող,
Դավիդ Նիկոլաս Լարոզե Նավարատե, PhD, արտասահմանյան խորհրդատու

Հեռ.` (+374 93) 504505
Էլ.փոստ` mbarsegh@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ