Դրամաշնորհներ

Ֆոնոնային ռեզոնատորում տեղակայված միայնակ եւ երկյակ քվանտային կետերում սպինային եւ լիցքային վիճակների ֆոնոններով միջնորդված ապակոհերենտության կառավարում
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Ֆիզիկա և աստղագիտություն

Համառոտ նկարագրություն

Տեսականորեն ուսումնասիրվելու է ազատորեն կախված կիսահաղորդչային շերտում կամ լարում (ֆոնոնային ռեզոնատորում) տեղակայված միայնակ քվանտային կետում սպինային եւ երկյակ քվանտային կետում լիցքային վիճակների՝ ֆոնոններով մակածված ապակոհերենտությունը: Կանխատեսվում է, որ միայնակ եւ երկյակ քվանտային կետերի տեղակայումը ֆոնոնային ռեզոնատորում, փականային լարումների միջոցով էլեկտրոնային սպեկտրի կառավարման հետ միասին, կարող է հնարավորություն ստեղծել զգալիորեն ճնշելու էլեկտրոն-ձայնային ֆոնոն փոխազդեցությունը, որը կարող է զգալիորեն մեծացնել սպինային եւ լիցքային վիճակների կոհերենտության ժամանակները: Ներկայացվող հետազոտության գլխավոր նպատակն է՝ որոշել համակարգի այն հատկությունները եւ շահագործման պայմանները, որոնք հանգեցնում են ֆոնոնային ռեզոնատորում տեղակայված քվանտային կետերում սպինային եւ լիցքային վիճակների կոհերենտության օպտիմալ կառավարման: Վերլուծական արդյունքների ստացման համար կիրառվելու են համիլտոնիանի ճշգրիտ անկյունագծայնացման մեթոդը, խոտորումների տեսությունը, ոչ խոտորումային քվանտային կինետիկական տեսությունը եւ տեսական ֆիզիկայի այլ մեթոդներ:


Ծրագրի ղեկավար՝
Արշակ Լյուդվիգի Վարդանյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր

Կատարողներ`

Աննա Լյուդվիկի Ասատրյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու,
Մկրտիչ Ալեքսանի Երանոսյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու,
Սիրանուշ Սամվելի Ավետիսյան, մագիստրոս,
Հիրակավա Կազուհիկո, PhD, արտասահմանյան խորհրդատու

Հեռ.` (+374 55) 968288
Էլ.փոստ` vardan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ