Դրամաշնորհներ

Սուլֆոնների լուծույթների փորձարարական և տեսական ուսումնասիրությունները
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Քիմիա

Համառոտ նկարագրություն

Ծծումբ պարունակող միացությունների` դիմեթիլսուլֆոնի և դրա հոմոլոգների, ջրային և սպիրտային լուծույթների կառուցվածքային և թերմոդինամիկական պարամետրերի և միջմոլեկուլային փոխազդեցությունների հետազոտման կարևորությունը պայմանավորված է այդ միացությունների կարևոր նշանակությամբ: Նշված միացությունների լուծույթներում միջմոլեկուլային փոխազդեցությունների բնույթը և կառուցվածքային փոփոխությունները արտացոլող պարամետրերի բացահայտումը հանդիսանում է գիտական ակտուալ խնդիր: Նախատեսվում է ուսումնասիրել, դիմեթիլսուլֆոնի և դրա հոմոլոգների ջրային և սպիրտային լուծույթների կառուցվածքային և թերմոդինամիկական հատկությունները հետևյալ մեթոդներով` խտաչափություն, կալորիաչափություն, մակերևութային լարվածություն, հեղուկ-գոլորշի ֆազային հավասարակշռություն, ԻԿ և դիէլեկտրիկ սպեկտրոսկոպիա, քվանտաքիմիական հաշվարկներ: Ուսումնասիրման փորձարարական և տեսական մեթոդների զուգակցումը հնարավորություն կընձեռի ստանալ նշված լուծույթների կառուցվածքային առանձնահատկությունների ամբողջական պատկերը:


Ծրագրի ղեկավար՝
Շիրազ Ալեքսանդրի Մարգարյան, Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կատարողներ`

Լիանա Սերգեյի Գաբրիելյան, քիմ. գիտ. թեկնածու, դոցենտ,
Հեղինե Հմայակի Ղազոյան, քիմ. գիտ. թեկնածու, դոցենտ,
Զաքար Խաչիկի Պապանյան, քիմ. գիտ. թեկնածու, կրտսեր գիտաշխատող

Հեռ.` (+374 60) 710408
Էլ.փոստ` shmarkar@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ