Դրամաշնորհներ

Մագնիսական հատկություններով օժտված կլանիչներ
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Քիմիա

Համառոտ նկարագրություն

Մագնիսական հատկություններով օժտված կլանիչների հանդեպ հետաքրքրությունը կտրուկ աճել է հատկապես վերջին տաս-տասնհինգ տարիներին: Մագնիսական բաղադրիչի առկայությունը հնարավոր է դարձնում կլանիչի մասնիկները հավաքել համակարգի անհրաժեշտ ցանկացած հատվածում: Նախագծի շրջանակներում կստեղծվեն մագնիսական հատկություններով օժտված նոր կլանիչներ, ելնելով մագնետիտից և մի քանի ֆերրիտներից՝ պատված ակտիվացված ածխի, սիլիկահողի, ակրիլատային պոլիմերների և համապոլիմերների, ինչպես նաև բազմաշաքարների (քիտոզանի, հեպարինի) շերտով: Ստացված կլանիչները կօգտագործվեն ջրերի մաքրման համար, ինչպես նաև կիրառական կենսաբժշկության մեջ՝ կենսաբանորեն ակտիվ նյութերի և դեղապատրաստուկների մագնիսական բաժանման, զտման և մաքրման համար:


Ծրագրի ղեկավար՝
Համբարձում Գուրգենի Խաչատրյան, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կատարողներ`

Լուսինե Գագիկի Մանգասարյան, ավագ լաբորանտ,
Լուսինե Սերգեյի Հայրապետյան, Հայցորդ,
Սիլվա Արայի Գևորգյան, Հայցորդ,
Արամ Հելբիկի Հակոբյան, Ուսումնական լաբորատորիայի վարիչ

Հեռ.` (+374 91) 4505444
Էլ.փոստ` gold@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ