Դրամաշնորհներ

Նանոչափսի ոչ-օքսիդային կատալիտիկ համակարգերի սինթեզ լուծույթներից` այրման ռեժիմում մոլիբդենի կարբիդի օրինակով և բնութագրում
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Քիմիա

Համառոտ նկարագրություն

Սույն նախագծի հիմնական նպատակն է մշակել նանոկառուցվածքով, ոչ-օքսիդային կատալիտիկ համակարգերի սինթեզի նոր մոտեցում լուծույթների այրմամբ սինթեզի (ԼԱՍ) կամ զոլ-ժել այրմամբ սինթեզի (ԶԺԱՍ) եղանակով՝ մոլիբդենի կարբիդի (Mo2C) օրինակով, բնութագրել ստացված նյութերը և ստուգել կատալիտիկ հատկությունները: Այդ նպատակով նախատեսվում է զուգակցել ավանդական այրմամբ սինթեզի (ԱՍ կամ ԲԻՍ պրոցես) և լուծույթների կիրառման վրա հիմնված մոտեցումները և ուսումնասիրել որպես պրեկուրսորներ Mo(VI) աղ և օրգանական վերականգնիչ (վառելիք) պարունակող ռեակտիվ լուծույթների կարևոր պարամետրերի (վերականգնիչի բնույթ, վերականգնիչ/Мо(VI) աղ հարաբերություն, լուծույթի рН, տաքացման ջերմաստիճան և/կամ տաքացման արագություն, հավելանյութերի առկայություն) ազդեցությունը արգասիքների ֆազային բաղադրության և միկրոկառուցվածքի ձևավորման ու կատալիտիկ հատկությունների վրա:


Ծրագրի ղեկավար՝
Սուրեն Լևոնի Խառատյան, Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կատարողներ`

Սոֆիյա Վարդգեսի Այդինյան, քիմ. գիտ. թեկնածու, ասիստենտ,
Խաչատուր Ղուկասի Կիրակոսյան, կրտսեր գիտաշխատող,
Հասմիկ Վահագի Կիրակոսյան, կրտսեր գիտաշխատող,
Մանվել Էդիկի Թումանյան, Ճարտարագետ էներգետիկ

Հեռ.` (+374 10) 281610
Էլ.փոստ` suren@ichph.sci.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ