Դրամաշնորհներ

Հիմնական շղթայում տարբեր խմբերով միացած պոլիանիլինի ֆրագմենտ պարունակող նոր էլեկտրաակտիվ պոլիմերների սինթեզը և ուսումնասիրությունը
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Քիմիա

Համառոտ նկարագրություն

Ներկայացված հայտում առաջարկվում է էժան և մատչելի մոնոմերների և արդյունաբերության մեջ կիրառություն գտած եղանակների հիման վրա սինթեզել նոր էլեկտրաակտիվ պոլիմերներ, որոնց կառուցվածքում անիլինի օլիգոմերները միացված են իրար տրիազենարիլենային, 1,4-բենզոքինոնային, ազոֆենիլենային խմբերով, նպատակ ունենալով ստանալ պոլիմերներ, որոնք համատեղելով պոլիանիլինի և կապող խմբերի բնորոշ հատկությունները, կընդլայնեն պոլիանիլինի կիրառման բնագավառները; Սինթեզները իրականացնելու համար որպես մոնոմեր օգտագործվելու են պ-, մ-ֆենիլենդիամինները, բենզիդինը, 1,4-բենզոքինոնը, կիրառվող եղանակներն են օքսիդացմամբ կոնդենսումը և դիազոտացում, ազոհամակցումը: Սինթեզված բոլոր պոլիմերները և դրանց յոդով, պերքլորաթթվով ու աղաթթվով դոպացման արդյունքները բնութագրվելու են ԻԿ, ՄՄՌ, ՈւՄ և ֆոտոլյումինեսցենտ սպեկտրոսկոպիական եղանակներով, որոշվելու են էլեկտրահաղորդականությունները, լուծելիությունը, բնութագրական մածուցիկությունը: Ուսումնասիրվելու է դրանց հատկություններ - կառուցվածք կապը, մասնավորապես լուծելիության, էլեկտրական և ֆոտոլյումինեսցենտ հատկությունների կախվածությունը օլիգոանիլինային, նաև միացնող խմբի բնույթից, մոլեկուլային զանգվածից, ինչպես նաև էլեկտրական և ֆոտոլյումինեսցենտ հատկությունների կախվածությունը դոպանտի բնույթից, դոպացման խորությունից:


Ծրագրի ղեկավար՝
Նարինե Անժելոյի Դուրգարյան, Քիմիական գիտությունների դոկտոր, դոցենտ  

Կատարողներ`

Նաղարշ Արթուրի Միրաքյան, քիմ. գիտ. թեկնածու, գիտաշխատող,
Նունե Շոթայի Մարտիկյան
Հասմիկ Ռազմիկի Սարգսյան, քիմ. գիտ. թեկնածու, դոցենտ,
Փառանձեմ Գառեգինի Մինասյան, քիմ. գիտ. թեկնածու, գիտաշխատող

Հեռ.` (+374 60) 710419
Էլ.փոստ` n.durgaryan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ