Դրամաշնորհներ

ՀՀ-ում հազվագյուտ մետաղների հումքի բնապաշարի ներուժի և դրանց հանքավայրերի երկրաքիմիական որոնումների մեթոդաբանության մշակումը
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Երկրի մասին և դրան հարակից բնապահպանական գիտություններ

Համառոտ նկարագրություն

Ըստ ավանդույթի ՀՀ-ն հանդիսանում է լեռնահանքային արդյունաբերության ինտենսիվ զարգացման երկիր: Չնայած Հայաստանի տարածքի սահմանափակ չափսերին, այնտեղ հայտնաբերվել և շահագործվում են կազմությամբ և չափսերով տարբեր բազմաթիվ հանքավայրեր, որոնցից առանձնահատուկ պաշարներով աչքի են ընկնում Քաջարանի պղնձամոլիբդենային և Սոտքի ոսկու հանքավայրերը: ՀՀ-ի տնտեսության մեջ առաջատար լեռնհանքային ոլորտի հետագա զարգացման հարցերը` հատկապես հանքային հումքով այն ապահովելու խնդիրները քննարկելիս, հարկ է հաշվի առնել Հայաստանի Հանրապետության տարածքի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները: Ներկայումս Հայաստանի բոլոր հայտնի հանքավայրերը բացահայտվել են այսպես կոչված “բացված” տարածքների սահամաններում, որտեղ լեռնային ապարների հանքապարփակող ֆորմացիաները մերկացած են մակերեսի վրա, կամ ծածկված են սահմանափակ հզորությամբ փխրուն էլյուվիալ-դելյուվիալ նստվածքներով: ՀՀ-ի տարածքի մեծ մասում (ավելի քան 60%) հանքապարփակող ապարները ծածկված են ավելի երիտասարդ (հանքավայրերի տարիքի հետ համեմատած) հրաբխային ապարներով (հիմնականում բազալտներով), ինչը խիստ բարդացնում է նմանատիպ տարածքների սահմաններում հանքավայրերի բացահայտումը, որոնք տեղակայված են ավելի երիտասարդ ապարներով ծածկված հանքապարփակող հաստվածքում:


Ծրագրի ղեկավար`
Լևոն Վարդանի Հարությունյան, երկր. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող

Կատարողներ`

Ռոմելա Արտավազդի Փաշայան, երկր. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Աիդա Զարեի Ադամյան, երկր. գիտ. թեկնածու, գիտաշխատող,
Եսթեր Սոսի Մանուկյան, երկր. գիտ. թեկնածու, ասիստենտ,
Տաթևիկ Ենոքի Բարսեղյան, կրտսեր գիտաշխատող

Հեռ.` (+374 10) 230621
Էլ.փոստ` levonharutyunyan25@rambler.ru
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ