Դրամաշնորհներ

Մարդու թելոմերային ԴՆԹ-ի կենսաբանական ֆունկցիայի ֆիզիկական բնութագրությունը
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Կենսաբանական գիտություններ

Համառոտ նկարագրություն

Ներկայումս ձևավորվել է հակաուռուցքային թերապիայի նոր ուղղություն` գենոմի ընտրված տեղամասերում G-քվադրուպլեքսների նպատակային առաջացում, որի հիմքում ընկած է G- քվադրուպլեքսների առաջացման շնորհիվ թելոմերների սիթեզի կամ օնկոգեների էքսպրեսսիայի in vivo արգելափակումը: Չնայած G-քվադրուպլեքսների առաջացման էներգետիկան ինտենսիվորեն հետազոտվում է, մենք դեռևս քիչ գիտելիքներ ունենք G-քվադրուպլեքսները կայունացնող ուժերի հավասարակշռության մասին, որը թելադրում է ԴՆԹ-ի G-հարուստ հաջորդականությունների կոնֆորմացիան կոմպլեմենտար C-հարուստ շղթայի առկայության կամ բացակայության պայմաններում: Մասնավորապես, մինչ այժմ մենք գրեթե ոչինչ չգիտենք թելոմերներում միթելանի կամ երկթելանի կառուցվածքի առաջացման մեջ ինչ դեր ունեն լուծիչը, իոնային էֆեկտները, քվադրուպլեքսի օղակային մասերի երկարությունը և հաջորդականությունը, թելոմերների ծայրային հատվածների հաջորդականությունների յուրահատկությունը և կոմպլեմենտար C-հարուստ շղթայի արկայությունը կամ բացակայությունը: Այս նախագծում մենք մշակել ենք փորձարարական ռազմավարություն, որը իրենից ներկայացնում է թելոմերային ԴՆԹ-ի ընտրված հաջորդականության համար G-քվադրուպլեքս- միթելանի շղթա և G-քվադրուպլեքս- երկթելանի շղթա հավասարակշռության մեջ զանազան գործոնների ազդեցության բնութագրումը:


Ծրագրի ղեկավար՝
Եվա Բենոյի Դալյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կատարողներ`

Իշխան Վոլոդյայի Վարդանյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, գիտաշխատող,
Արմեն Թադևոսի Հովհաննիսյան, մագիստրոս,
Սամվել Գառնիկի Հարությունյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
Տիգրան Վանիկի Չալիկյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, արտասահմանյան խորհրդատու

Հեռ.` (+374 60) 710333
Էլ.փոստ` yeva@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ