Դրամաշնորհներ

Մածուցիկաչափության կիրառումը ԴՆԹ-ի կառուցվածքի վրա զանազան արտաքին գործոնների ազդեցության հետազոտման նպատակով
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Կենսաբանական գիտություններ

Համառոտ նկարագրություն

Նախագծի նպատակն է բացահայտել մակրոմոլեկուլների ձևի փոփոխության նկատմամբ ամենազգայուն մեթոդի` մածուցիկաչափության հնարավորությունները արտաքին ազդակների և միջավայրի ազդեցության հետևանքով ԴՆԹ-ում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունները հետազոտելու համար: Այդ ընթացքում կմշակվեն նաև այն ԴՆԹ-ի հետազոտման նպատակով կիրառելու երաշխիքներ և որոշակի ռազմավարություն: Նախատեսվում է հետազոտել երեք տիպի գործոնների ազդեցություն ԴՆԹ-ի կոնֆորմացիայի վրա՝ իոնացնող ճառագայթում, սննդային հավելումներ, և դեղամիջոցներ: Բնականաբար, ակնկալվում է նաև, որ նախագծի կատարման ընթացքում ԴՆԹ-ի վրա արտաքին գործոնների ազդեցության և տարբեր բնույթի միացությունների հետ նրա կապման օրինաչափությունների պարզաբանումը ևս կարժեվորվի որպես նրա կենսագործունեության հնարավոր փոփոխությունների հայտնաբերման և կարգավորման երաշխիք:


Ծրագրի ղեկավար՝
Վիգեն Գրիգորի Բարխուդարյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կատարողներ`

Գայանե Վոլոդի Անանյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Անի Արթուրի Ավետիսյան, ավագ լաբորանտ,
Հեղինե Սամվելի Մնացականյան, ուսանողուհի

Հեռ.` (+374 60) 710335
Էլ.փոստ` vigen@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ