Դրամաշնորհներ

ԴՆԹ-երկու տարբեր լիգանդներ եռակի համակարգերի ֆիզիկաքիմիական և կառուցվածքային ուսումնասիրությունները
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Կենսաբանական գիտություններ

Համառոտ նկարագրություն

ԴՆԹ-ի հետ փոխազդող միացությունների շարքում որոշակի հետաքրքրություն են ներկայացնում մեթիլեն կապույտը (ՄԿ), ակրիդին նարնջագույնը (ԱՆ), որոնք, անմիջականորեն կապվելով ԴՆԹ- ի հետ, զգալիորեն փոփոխում են նրա կառուցվածքային և ֆունկցիոնալ հատկությունները: ԴՆԹ- ԷԲ, ԴՆԹ-ՄԿ և ԴՆԹ-Hoechst 33258 կոմպլեքսների ուսումնասիրություններից հայտնաբերվել էր, որ դրանք ԴՆԹ-ի հետ կապվում են մեկից ավելի եղանակներով, որոնց դրսևորման վրա որոշակի ազդեցություն են թողնում լուծույթի ֆիզիկաքիմիական գործոնները: Այդ տեսակետից, կարևոր է տվյալ լիգանդի կապման եղանակների վրա այլ լիգանդների ազդեցության մեխանիզմների պարզաբանումը: Հիմք ընդունելով վերը նշվածը, մեր կողմից առաջադրվում են ԴՆԹ-ի հետ կենսաբանորեն ակտիվ և կիրառական նշանակություն ունեցող երկու տարբեր լիգանդների համատեղ կապման առանձնահատկությունների, ինչպես նաև ԴՆԹ-երկու տարբեր լիգանդներ եռակի համակարգերի ֆիզիկաքիմիական և կառուցվածքային ուսումնասիրությունները:


Ծրագրի ղեկավար՝
Պողոս Հովհաննեսի Վարդևանյան, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կատարողներ`

Արա Պետիկի Անտոնյան, կենս. գիտ. թեկնածու,դոցենտ, ավագ գիտաշխատող,
Մարինե Աշոտի Փարսադանյան, կենս. գիտ. թեկնածու,դոցենտ, ավագ գիտաշխատող,
Մարիամ Աշոտի Շահինյան, կենս. գիտ. թեկնածու, գիտաշխատող

Հեռ.` (+374 60) 710522
Էլ.փոստ` biophys_dep@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ