Դրամաշնորհներ

Ածխածին պարունակող արգասիքների և թափոնների օգտագործման նոր մոտեցում. Ջրածնի արտադրությունը մթնային և լուսային խմորում իրականացնող բակտերիաների առանձին և խառը կուլտուրաներում
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Կենսաբանական գիտություններ

Համառոտ նկարագրություն

Մոլեկուլային ջրածնի արտադրությունը տարբեր սուբստրատներից էկոլոգիապես մաքուր էներգիայի ստացման հեռանկարային ուղիներից մեկն է, և այն կարող է էական դեր խաղալ ապագայի էներգետիկ տեխնոլոգիաներում: Մթնային և լուսային խմորում իրականացնող բակտերիաների համակցումը նոր մոտեցում է ջրածնի արտադրության կենսատեխնոլոգիայում, որն առաջարկում է ջրածնի արդյունավետ ստացում վերականգնվող ռեսուրսներից: Այս նախագիծն ուղղված է ստանալու ջրածնի առավել բարձր ելք` օգտագործելով մթնային (Escherichia coli) և լուսային (Rhodobacter sphaeroides` անջատված Հայաստանի հանքային աղբյուրներից) խմորում իրականացնող բակտերիաների առանձին և խառը կուլտուրաներ, և ածխածին պարունակող արգասիքներ ու թափոններ, ինչպես, օրինակ, բարդան (էթանոլի խմորման արգասիք) և գարեջրի թափոններ: Ստացված արդյունքները ցույց կտան ածխածնի խառը աղբյուրների և տարբեր թափոնների որպես ջրածնի արդյունավետ աղբյուրի օգտագործման հնարավորությունը։ Դրանք կօգնեն պարզաբանել բակտերիաների նյութափոխանակության մեխանիզմները և կարգավորման ուղիները ջրածնի արդյունավետ արտադրության համար մթնային և լուսային խմորման պայմանների օպտիմալացման միջոցով: Ուսումնասիրությունը կապահովի ոչ միայն ջրածնի նոր, ավելի արդյունավետ և էժան աղբյուր, այլ նաև կնպաստի թափոնների օգտագործման խնդրի լուծմանը:


Ծրագրի ղեկավար՝
Արմեն Համբարձումի Թռչունյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կատարողներ`

Աննա Արշակի Փոլադյան, կենս. գիտ. թեկնածու, դոցենտ, ավագ գիտաշխատող,
Լիլիթ Սերգեյի Գաբրիելյան, կենս. գիտ. թեկնածու, դոցենտ, ավագ գիտաշխատող,
Կարեն Արմենի Թռչունյան, կենս. գիտ. թեկնածու, կրտսեր գիտաշխատող,
Հարություն Հրաչիկի Սարգսյան, կրտսեր գիտաշխատող

Հեռ.` (+374 10) 570591
Էլ.փոստ` Trchounian@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ