Դրամաշնորհներ

Հայաստանի hյուսիսային շրջանների կենսաբազմազանության վրա մարդածին գործոնի ազդեցության ուսումնասիրությունը
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Կենսաբանական գիտություններ

Համառոտ նկարագրություն

Հայաստանի հյուսիսային շրջանների բնաշխարհը ենթարկվում է ինտենսիվ շահագործման, ինչը կարող է հանգեցնել կենսաբազմազանության որոշ տեսակների կրճատմանը և անգամ ոչնչացմանը: Նախորդ նախագծերի շրջանակներում մեր կողմից իրականացվել էր Արարատյան դաշտավայրի և հարավային Հայաստանի վրա մարդածին գործոնի ազդեցության գնահատումը: Նախագծի հիմնական նպատակն է ստեղծել բազմակողմանի տվյալների բազա, որը թույլ կտա մոնիթորինգի ենթարկել Հայաստանի հյուսիսային շրջանների սնկերի և կենդանիների կարգավիճակը, կենսացուցիչների միջոցով գնահատել արդյունաբերական ազդեցությունը շրջակա միջավայրի աղտոտվածության վրա, ինչպես նաև իրականացնել բնապահպանական կրթական ծրագրեր: Այսպիսի հետազոտությունները հնարավորություն կտան համալրել գոյություն ունեցող տվյալների բազան և գնահատել մարդածին գործոնի ազդեցությունը կենսաբազմազանության վրա հանրապետության ողջ տարածքում:


Ծրագրի ղեկավար՝
Սիրանուշ Գերասիմի Նանագյուլյան, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր 

Կատարողներ`

Ֆելիքս Դանիելի Դանիելյան, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
Մարինե Սիմոնի Առաքելյան, կենս. գիտ. դոկտոր, դոցենտ,
Աստղիկ Սամվելի Ղազարյան, կենս. գիտ. թեկնածու, ասիստենտ,
Լուսինե Վահանի Մարգարյան, կրտսեր գիտաշխատող

Հեռ.` (+374 60) 710505
Էլ.փոստ` snanagulyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ