Դրամաշնորհներ

ԴՆԹ-ի վնասվածքները և մեթիլացումը շրջակա միջավայրի գենաթունայնության պոտենցիալ կենսացուցիչ հանդիսացող կուսածին և երկսեռ մողեսների մոտ
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Կենսաբանական գիտություններ

Համառոտ նկարագրություն

Կենսացուցիչների մշակումը շրջակա միջավայրի գենաթույներով աղտոտվածության մշտադիտարկման համար, հանդիսանում է արդիական խնդիր Հայաստանի համար։ Ներկայացված նախագծում դիտվելու է Հայաստանում լայնորեն տարածված Darevskia ցեղի կուսածին և երկսեռ մողեսների՝ որպես կենսացուցիչ օրգանիզմների կիրառման հնարավորությունը՝ հողի աղտոտվածության գնահատման համար։ Գենետիկորեն միատեսակ կուսածին մողեսներն առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում գենետիկական մոնիթորինգի համար։ Միջավայրի աղտոտիչների գենաթունայնությունը գնահատվելու է գենետիկական և էպիգենետիկական չափանիշներով՝ ԴՆԹ-ի և քրոմոսոմների վնասվածքների, ինչպես նաև ԴՆԹ-ի մեթիլացման միջոցով։ Կվերլուծվի աղտոտվածության և գենաթունայնության մակարդակների միջև կորելյացիան։ Կքննարկվի մողեսների՝ որպես գենաթունային աղտոտվածության կենսացուցիչ օրգանիզմների կիրառման հնարավորւթյունը։


Ծրագրի ղեկավար՝
Գալինա Գեորգիի Հովհաննիսյան , կենս. գիտ. դոկտոր, դոցենտ

Կատարողներ`

Աննա Էդիկի Սիմոնյան, ասպիրանտ, ավագ լաբորանտ,
Նելլի Հովհաննեսի Սարգսյան, կենս. գիտ. թեկնածու, ավագ լաբորանտ,
Անժելա Աշոտի Սարգսյան, մագիստրոս,
Նելլի Սամվելի Բաբայան, կենս. գիտ. թեկնածու, գիտաշխատող

Հեռ.` (+374 60) 710517
Էլ.փոստ` hovgalina@list.ru
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ