Դրամաշնորհներ

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի երկրաջերմային աղբյուրներում թերմոֆիլ մանրէների կենսաբազմազանությունը և դրանց կենսատեխնոլոգիական ներուժը
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Կենսաբանական գիտություններ

Համառոտ նկարագրություն

Թերմոֆիլ մանրէների կենսաբազմազանության վերծանումը և դրանց հիմքով նոր կենսատեխնոլոգիաների մշակումը արդի գիտության և արդյունաբերության հեռանկարային ուղղություն է: Թերմոֆիլ մանրէները լայնորեն տարածված են երկրաջերմային աղբյուրներում: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ երկրաջերմային աղբյուրներ, որոնց մանրէային կենսաբազմազանությունը դեռևս բավարար ուսումնասիրված չէ: Այդ համակեցությունները աղբյուր կարող են ծառայել նոր կենսատեխնոլոգիական ռեսուրսների համար: Ներկայցվող նախագծի նպատակն է աճեցման և մոլեկուլային մեթոդների կիրառմամբ ուսումնասիրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մի շարք երկրաջերմային աղբյուրներում բակտերաիների և արքեաների կենսաբազմազանությունը, մեկուսացնել և նույնականացնել աերոբ էնդոսպոր առաջացնող և ասպորոգեն թերմոֆիլ մանրէների կուլտուրաններ և ընտրել կենսատեխնոլոգիական ներուժ ունեցող հիդրոլիտիկ (ամիլոլիտիկ և լիպոլիտիկ) ակտիվությամբ օժտված շտամ արտադրիչներ: Նախագիծը թույլ կտա վերծանել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի երկրաջերմային աղբյուրների մանրէային համակեցությունների կենսաբազմազանությունը, և բացահայտել նոր, դեռևս չնկարագրված և կենսատեխնոլոգիայում կիրառման առումով արժեքավոր մանրէներ և դրանց գեներ: Ֆերմենտների նոր ակտիվ շտամ արտադրիչների հեռանկարային կիրառությունը կբարելավի Հայստանում և Լեռնային Ղարաբաղում գիտության և արտադրության միջև երկխոսությունը:


Ծրագրի ղեկավար՝
Հովիկ Հարությունի Փանոսյան, կենսաբ. գիտ. թեկնածու, դոցենտ

Կատարողներ`

Արմինե Արմենի Մարգարյան, կենս. գիտ. թեկնածու, կրտսեր գիտաշխատող,
Անի Ռոբերտի Սաղաթելյան, ասպիրանտ,
Գրիգոր Սմբատի Շահինյան, կրտսեր գիտաշխատող

Հեռ.` (+374 94) 719590
Էլ.փոստ` hpanosyan@yahoo.ca
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ