Դրամաշնորհներ

ՀՀ Սյունիքի մարզի հանքարդյունաբերական շրջանների էկոլոգիապես խոցելի հողատարածքների աղտոտվածության նվազեցումը և որակի բարելավումը բույսերի միջոցով
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Գյուղատնտեսական գիտություններ

Համառոտ նկարագրություն

Տնտեսության հանքարդյունաբերության ճյուղը հողերի անապատացմանը նպաստող` ծանր մետաղներով հողերի աղտոտման հիմնական աղբյուրներից մեկն է հանդիսանում: Այդ պատճառով, հանքարդյունաբերական շրջանների հետ կապված ռիսկերի նվազեցումը դարձել է գլոբալ բնույթի կարևորագույն էկոլոգիական խնդիր: Հողերի վերականգնումը և վիճակի բարելավումը բույսերի միջոցով կարող է նվազեցնել աղտոտումը և պահպանել հողը՝ որպես չվերականգնվող բնական ռեսուրս: Ծրագրի նպատակն է հանդիսանում պարզել ՀՀ Սյունիքի մարզում աճող բնական վայրի բուսատեսակների ծանր մետաղներ կուտակելու ունակությունը, գնահատել դրանց հնարավոր օգտագործումը՝ Սյունիքի մարզում միջավայրի վրա հանքարդյունաբերության թափոնների ազդեցությունը նվազեցնելու գործում և առաջարկել ծանր մետաղներով աղտոտված հողերի ֆիտոռեմեդիացիայի արդյունավետ ուղիներ: Նախատեսվում է նաև փորձնական ճանապարհով բարձրացնել հողում ծանր մետաղների մատչելիությունը բույսերի համար և ուսումնասիրել հողի որակի ցուցանիշների՝ ֆերմենտային ակտիվության և մանրէների կենսազանգվածի հնարավոր փոփոխությունները դրա արդյունքում: Ծրագրի վերջնական արդյունքները կնպաստեն հողի դեգրադացիայի դեմ ուղղված միջոցառումների ավելի արդյունավետ իրականացմանը, գյուղատնտեսական արտադրանքի անընդունելի աղտոտման կանխարգելմանը և մարդկանց առողջության պաhպանությանը:


Ծրագրի ղեկավար՝
Հասմիկ Սեդրակի Մովսեսյան, կենսաբ. գիտ. թեկնածու, դոցենտ

Կատարողներ`

Կարեն Արամայիսի Ղազարյան, կենս. գիտ. թեկնածու, ասիստենտ,
Նաիրա Փայլակի Ղազարյան, կենս. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Հրանտ Էդիկի Խաչատրյան, գյուղատնտես. գիտ. թեկնածու, դասախոս,
Իսկուհի Մարտիկի Մանուկյան, լաբորանտ

Հեռ.` (+374 93) 939229
Էլ.փոստ` hasmikmov@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ