«Բանբեր Երևանի համալսարանի» 2 (68)
«Բանբեր Երևանի համալսարանի» 2 (68) հանդեսի մասին
«ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ»

«Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսը լույս է տեսնում 1967 թվականից Երևանում: Ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի սահմանած՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Ժառանգորդն է «ՀԽՍՀ պետական համալսարանի գիտական տեղեկագիր» (1925-30), «Աշխատություններ» (1934-36), «Գիտական աշխատություններ» (1939-61), «Գիտական տեղեկագիր» (1962-66) պարբերականների:
«Բանբերում» տպագրվում են ԵՊՀ-ի և ՀՀ այլ գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի գիտնականներ: Մինչև 2010 թ. հունվարի 1-ը հանդեսը տպագրվել է տարեկան երեք անգամ՝ յուրաքանչյուր համարը 15 մամուլ ծավալով:
Մինչ օրս ունեցել է 5 գլխավոր խմբագիր՝
• Էդվարդ Ջրբաշյան (1967-77),
• Հարություն Ֆելեքյան (1978-86),
• Էդվարդ Աղայան (1986-91),
• Հրաչիկ Միրզոյան (1992-2019),
• Լևոն Ավետիսյան (2019 թ․-ից):


2010-2014 թթ. «Բանբերը» շարունակել է լույս տեսնել նույն պարբերականությամբ, արդեն մասնագիտական վեց շարքով, որոնցից ամեն մեկն ուներ կայուն համարանիշ և 5 մամուլ ծավալ: Դրանք էին՝ «Հայագիտություն», «Բանասիրություն», «Իրավագիտություն», «Փիլիսոփայություն, Հոգեբանություն», «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»:
Սկսած 2015 թվականից, համաձայն ՀՀ գրապալատի պահանջների, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի շարքերը դարձել են առանձին հանդեսներ՝ իրենց անհատական միջազգային համարանիշներով.
• «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»՝ ISSN 1829-4588,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»՝ ISSN 1829-457X,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»՝ ISSN 1829-4561,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»՝ ISSN 1829-4553,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն»՝ ISSN 1829-4545,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»՝ ISSN 1829-4529:
2015 թ. հունվարից, ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, վերոթվարկյալներին ավելացել է «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն» (ISSN 1829-4537) հանդեսը:
2020 թ. հունվարից սկսած, ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն» հանդեսը վերակազմավորվել է երկու առանձին հանդեսների՝
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա»՝ ISSN 2579-2938
• «Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն»՝ ISSN 2579-2946:
2020-2021 թվականներին փոխվել է թողարկման պարբերականությունը.
Տարեկան երեք անգամ թողարկվել են՝
• «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն»
հանդեսները:
Տարեկան երկու անգամ թողարկվել են՝
• «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն»
հանդեսները:
2022 թվականից թողարկվում են հանդեսի հետևյալ շարքերը.
երեք անգամ ՝
• «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն»
երկու անգամ՝
• «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն»
• «Journal of Sociology: Bulletin of Yerevan University»
• «Journal of Political Science: Bulletin of Yerevan University»

Հանդեսներից յուրաքանչյուրն ունի առանձին խմբագրական խորհուրդ, գլխավոր խմբագիր՝ պատասխանատու խմբագիր Լևոն Ավետիսյանի ընդհանուր ղեկավարությամբ:
Նյութերը հրատարակվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն: Հրատարակված հոդվածներն ունենում են երեք լեզվով ամփոփումներ: Հեղինակների մասին այդ երեք լեզվով տրվում է համառոտ տեղեկատվություն:

ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԷԹԻԿԱ
«Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» հանդեսի խմբագրությունը պահպանում է գիտական նյութերի հրատարակման համար ընդունված ընդհանուր էթիկական սկզբունքները՝ առաջնորդվելով Հրատարակման էթիկայի հանձնաժողովի ("Committee on Publication Ethics" (COPE)) հանձնարարականներով: Հեղինակային իրավունքի և բարոյական նորմերի խախտումը ոչ միայն անընդունելի է, այլև խոչընդոտում է գիտական գիտելիքների զարգացումը՝ խաթարելով հասարակական գիտությունների հեղինակությունը:

• Խմբագրական խորհուրդի համար առանցքային է այն, որ գիտական նյութերի հեղինակներն ու գրախոսները ծանոթ են իրենց նկատմամբ ներկայացվող պահանջներին,
• Խմբագրությունն ընդունում է անաչառ որոշումներ, որոնք բացառապես հիմնված են տրամադրված նյութերի մասնագիտական մակարդակի և որակի վրա,
• Խմբագրական խորհուրդը կազմակերպում է ներքին գրախոսություն՝ արհեստավարժություն ապահովելու և կողմերի միջև շահերի բախումը բացառելու համար: Գրախոսները չեն կարող լինել տվյալ աշխատանքների հեղինակ կամ համահեղինակ, ինչպես նաև հեղինակների գիտական ղեկավարներ,
• Խմբագրությունը կտրականապես դեմ է գիտական հետազոտությունների հրատարակման էթիկայի խախտմանը, որոնցից ամենատարածվածներն են՝ գրագողությունը, նախկինում հրատարակված նյութեր ներկայացնելը, ուրիշների գիտական հետազոտությունների արդյունքների յուրացումը կամ տվյալների կեղծումը: Վերջիններիս առկայության դեպքում ուղարկված նյութը մերժվում է,
• Խմբագրությունը պարտավորվում է մինչև ստացված նյութի հրատարակումը չօգտագործել դրանցում տեղ գտած տվյալները և դրանք չտրամադրել երրորդ կողմին՝ բացառությամբ գրախոսների,
• Տեքստում կատարված բովանդակային փոփոխություններն ու ճշգրտումները համաձայնեցվում են հեղինակի հետ: Խմբագրության միջամտություններին համաձայն չլինելու դեպքում կողմերն իրավունք ունեն հրաժարվելու նյութի հրատարակությունից կամ գալ փոխհամաձայնության,
• Հանդեսը նյութերը հաստատում և հրատարակում է բացառապես անվճար,
• Հանդեսում տպագրված նյութերը կարող են չհամընկնել հիմնադիրների, խմբագրության և խմբագրական խորհրդի տեսակետներին: Այնուամենայնիվ, խմբագրությունը պատասխանատվություն է կրում հրատարակված նյութերի մասնագիտական որակի համար:

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Խմբագրություն հանձնված հոդվածները և տեղեկատվական նյութերը ենթակա են գրանցման ու հաշվառման, եթե դրանք ամբողջովին համապատասխանում են հանդեսի բովանդակային և թեմատիկ ձևաչափին ու պահանջներին:
Խմբագրությունում գրանցված ու հաշվառված հոդվածները կամ այլ նյութերը չեն երաշխավորում դրանց անվերապահ հրատարակումը: Բոլոր նյութերը ենթակա են գրախոսության, որի նպատակն է պարզել դրանց համապատասխանությունը բովանդակային այն հիմնական չափանիշներին, ինչպիսիք են՝ ուսումնասիրության արդիականությունը, դրա նպատակն ու խնդիրները, արդյունքների նորությունը, կիրառական նշանակությունն ու ինքնատիպությունը, ընտրված մեթոդաբանության համարժեքությունը, օգտագործված տվյալների ճշգրտությունը և այլն: Դրանց հիման վրա խմբագրությունը իրավասու է հոդվածը կամ այլ նյութերը ընդունել հրատարակության, ուղարկել լրացուցիչ գրախոսման, վերադարձնել հեղինակին վերանայելու և վերախմբագրելու համար կամ էլ մերժել:
Խմբագրությունը կարող է հոդվածները և այլ նյութերը ուղղակիորեն մերժել, եթե ակնհայտ է դրանց անհամապատասխանությունը հանդեսի բովանդակությանը և թեմատիկ ուղղվածությանը:
Գրանցված և հաշվառված հոդվածները կարող են տրվել նաև «անանուն» («կույր») գրախոսության: Գրախոսողների անունները մնում են գաղտնի, և նրանք էլ, իրենց հերթին, չեն իմանում հեղինակների անունները:
Խմբագրությունը հեղինակին չի ներկայացնում գրախոսության տեքստը, սակայն հակիրճ տեղեկացնում է որոշման եզրահանգումների և մերժելու հիմնական պատճառների մասին: Ընդհանուր առմամբ որոշում կայացնելու գործընթացը, որպես կանոն, տևում է շուրջ երկու ամիս: Գրախոսության արդյունքների հիման վրա խմբագրական խորհուրդը որոշում է նյութը՝ 1) հրատարակելու մասին, 2) վերամշակմամբ հրատարակելու մասին, 3) կրկին ուղարկելու գրախոսության՝ արմատապես վերափոխելուց հետո, 4) մերժելու մասին:
Հանդեսի ընթացիկ թողարկման նյութերի ընտրությունը կատարվում է ըստ դրանց թեմատիկ և բովանդակային համապատասխանության և խմբագրության ծրագրերի ու առաջնահերթությունների:




հեղինակներին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

«Բանբեր Երևանի համալսարանի» պարբերականի շարքերից յուրաքանչյուրն ունի գլխավոր խմբագիր:

«Բանասիրություն»` Լևոն Ավետիսյան, հեռ. 060710218, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
«Իրավագիտություն»` Գևորգ Դանիելյան, հեռ. 060-71-02-56, էլ. փոստ՝ gdanielyan@ysu.am
«Փիլիսոփայություն, Հոգեբանություն»` Էդվարդ Հարությունյան, հեռ. 060710632, էլ. փոստ՝ anna_mkrtchyan@mail.ru
«Տնտեսագիտություն»` Կառլեն Խաչատրյան, հեռ. 060710656, էլ. փոստ՝ banber.econom@gmail.com
«Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»` Գեղամ Պետրոսյան, էլ. փոստ՝ gegam.petrosyan@ysu.am
«Ռուս բանասիրություն»՝ Լևոն Հակոբյան, հեռ. 060710585, էլ. փոստ՝ levon_hakobyan@bk.ru
«Journal of Sociology: Bulletin of Yerevan University»` Արթուր Աթանեսյան` հեռ. 060710074, atanesyan@ysu.am
«Journal of Political Science: Bulletin of Yerevan University»` Աշոտ Ալեքսանյան, էլ. փոստ՝ ashalex@ysu.am

«Բանբերում» տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջները.
- հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
- հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով), հոդվածի վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը (հեռախոսահամարը և էլ. փոստի անվանումը տպագրվում են հեղինակի համաձայնությամբ),
- տեքստի լուսանցքները, վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
- հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen,
- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- հիմնական տառաչափը՝ 11,
- միջտողային ինտերվալը՝ 1.5,
- գրաֆիկների և աղյուսակների լայնությունը՝ մինչև 125 մմ,
- հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը(թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
- հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, այն պետք է ունենա երեք լեզվով ամփոփումներ և մինչև 10 բանալի բառեր,
- հոդվածները պարտադիր գրախոսվում են,
- հոդվածները պետք է ուղարկվեն journals.ysu.am էլեկտրոնային հարթակով,
- խմբագրությունը կարող է տպագրված հոդվածները զետեղել հայաստանյան և արտերկրյա էլեկտրոնային շտեմարաններում և համացանցային կայքերում առանց օգտագործման իրավունքի սահմանափակման:
Հոդված տպագրելու համար դիմել շարքերի գլխավոր խմբագիրներին:
Հասցե`
Երևան, Ալեք Մանուկյան 1, 106
Հեռախոս`
060 710 219, 060 710 218
Էլ. հասցե`
ephbanber@ysu.am

Բանբեր Երևանի համալսարանի


Գլխավոր խմբագիր`
Էդ. Աղայան
Խմբագրական խորհուրդ՝
Ս. Ամիրյան, Լ. Ավետիսյան (պատ. քարտուղար), Ն. Գոնչար-Խանջյան (գլխ. խմբագրի տեղակալ), Ս. Եսայան, Հր. Թամրազյան, Լ. Խուրշուդյան, Թ. Հակոբյան, Ա. Մադոյան, Շ. Մարգարյան, Մ. Մելիքյան, Հր. Շաքարյան, Էդ. Ջրբաշյան, Ա. Սուքիասյան, Հ. Ֆելեքյան

Բովանդակություն

Հարոյան Հ. Ա.

Մարքս-լենինյան աթեիզմի մարդասիրական բնույթը | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 3-10 |

Г. И. Кубатьян

Место армянской темы в творчестве О. Мандельштама(Հայկական թեման 0. Մանդելշտամի ստեղծագորության մեջ) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 11-20 |

С. А. Есаян

Символы власти родо-племенной знати Армении эпохи поздней бронзы и железа(Հայաստանի ուշ բրոնզի և երկաթի դարաշրջանների տոհմա-ցեղային ավագանու իշխանության խորհրդանշանները) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 21-33 |

Մկրտչյան Լ. Հ.

Մեծ տերությունների դիրքորոշումը Ջեյթունի 1895—1896 թթ. ապստամբության նկատմամբ | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 34-45 |

Г. С. Свазян

Пример использования исторической науки в экспансивных целях(Պատմական գիտությունը էքսպանսիվ նպատակների ծառայեցնելու մի արտառոց օրինակ ) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 46-56 |

Անանյան Գ. Գ.

Ն. Աղբալյանի նամակները Ավ. Իսահակյանին | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 57-64 |

Վարդան Մաթևոսյան (Բուենոս Այրես)

Հին հայկական դրոշներ | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 65-71 |

Պետրոսյան Ա. Ս.

Գայլի պաշտամունքը հայ ժողովրդական հավատալիքներում | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 72-80 |

Մխիթարյան Ն. Գ.

Դիցանվանակիր քուրմը հին Հայաստանում | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 81-86 |

Կիրակոսյան Լ. Վ.

Զաքարի-բերդ բնակելի համալիրների ճարտարապետությունը | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 87-96 |

Սանոսյան Ա. Ս.

Ջավախքի «Վիշապ» քարակոթողները | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 97-102 |

Л. Б. Чугасзян

Творчество Тороса Рослина и византийская монументальная живопись(Թորոս Ռոսլինի արվեստը և բյուզանդական կոթողային գեղանկարչությունը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 103-108 |

Ներսիսյան Ա. Ա.

Ընդհանուր ապստամբության կազմակերպման հարցը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի արևմտահայ ազատագրական պայքարում | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 109-119 |

Մախմուրյան Ա. Հ.

Երգիծանքի դրսևորման առանձնահատկությունները Եր. Օտյանի «Ընկ. Փանջունի» վեպում | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 120-126 |

Հարությունյան Ն. Ս.

Անտիկ մշակույթի հետ Պուշկինի ծանոթության սկիզբը | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 127-133 |

Սողոմոնյան Մ. Կ.

Մատթեոս Մամուրյանի հակակրոնական հայացքների ձևավորման հիմքերը | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 134-139 |

Քեռյան Գ. Մ.

Հայաստանի արհմիությունները Հայրենական մեծ պատերազմի տարիներին | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 140-145 |

Բախշյան Գ. Վ., Ջիլավյան Կ. Վ.

Գիտատեխնիկական առաջընթացի արդյունքների տնտեսական գնահատումը արտադրական ֆունկցիաների միջոցով | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 146-149 |

Պապոյան Ժ. Վ.

Ա. Քոլինզի ազատախոհությունը իբրև Ջ. Լոկկի փիլիսոփայության աստվածաբանական սահմանափակությունների հաղթահարում | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 150-156 |

Е. Г. Хваткое

О будущем экологически «чистого» транспорта Еревана(Էկոլոգիապես «մաքուր» տրանսպորտի ապագայի մասին) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 157-162 |

Խաչատրյան Ա. Կ.

Ընտանիքի դերը երեխայի մասնագիտական կողմնռրոշման գործում | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 163-167 |

Ավագյան Ա. Ռ.

Բնական ռեսուրսների և տարածքի նպատակային օգտագործման միասնականությունը | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 168-171 |

Սաքապետոյան Ռ. Կ.

«Չ» սոսկածանցավոր բայերը հայերենի զարգացման արդի փուլում | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 172-179 |

Գասպարյան Ս. Ք.

Համեմատությունը որպես ոճական հնարք գեղարվեստական գրականության մեջ և գիտական արձակում | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 180-186 |

Г. А. Тоноян, И. М. Яглом

Симметрия как эвристический принцип человеческого мышления (Համաչափությունը որպես մարդկային մտածողության էվրիստիկական սկզբունք) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 187-193 |

М. Э. Багдасарян

Научно-популярный текст как основа для развития устной речи на научные темы (Գիտահանրամատչելի տեքստը որպես գիտական թեմաներով բանավոր խոսքի զարգացման հիմք) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 194-198 |

Մարության Ա. Ա.

Ս. Վ. Գյուլբուդաղյան, Ժամանակակից հայերենի շարահյուսություն | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 199-202 |

Հալաջյան Ա. Ժ.

ՕԷՄՄԷ հրատարակչությունն ու «Հայ ճարտարապետության վավերագրեր» մատենաշարի 16-րդ և 17-րդ հատորները | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 202-207 |

Օհանյան Հ. Ա.

Շամիրամի անտիկ ժամանակաշրջանի բնակավայրի խեցեղենը | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (68), Երևան 1989թ., էջ 208-221 |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ