«Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2017 № 1 (22)
«Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2017 № 1 (22) հանդեսի մասին
«ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ»

«Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսը լույս է տեսնում 1967 թվականից Երևանում: Ընդգրկված է ՀՀ ԲՈՀ-ի սահմանած` դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Ժառանգորդն է «ՀԽՍՀ պետական համալսարանի գիտական տեղեկագիր» (1925-30), «Աշխատություններ» (1934-36), «Գիտական աշխատություններ» (1939-61), «Գիտական տեղեկագիր» (1962-66) պարբերականների:
Մինչ օրս ունեցել է 4 գլխավոր խմբագիր`
Էդվարդ Ջրբաշյան (1967-77),
Հարություն Ֆելեքյան (1978-86),
Էդվարդ Աղայան (1986-91),
Հրաչիկ Միրզոյան (1992 թվականից):
«Բանբերում» տպագրվում են ԵՊՀ-ում եւ հանրապետության այլ գիտակրթական հաստատություններում կատարվող գիտական աշխատանքները, զգալի տեղ է հատկացվում հայագիտական հարցերին: Հանդեսին աշխատակցում են նաև ՀՀ գիտական հաստատությունների, Սփյուռքի և արտերկրի ճանաչված գիտնականներ: Մինչև 2010 թ. հունվարի 1-ը հանդեսը տպագրվել է տարեկան երեք անգամ` 15 մամուլ ծավալով:
2010-2015 թթ. «Բանբերը» լույս է տեսել նույն պարբերականությամբ, բայց մասնագիտական վեց շարքով, որոնցից ամեն մեկն ուներ կայուն համարանիշ և 5 մամուլ ծավալ: Դրանք էին` 1. «Հայագիտություն», 2. «Բանասիրություն», 3. «Իրավագիտություն», 4. «Փիլիսոփայություն, Հոգեբանություն», 5. «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», 6. «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»:
Շարքերից յուրաքանչյուրն ուներ նաև տվյալ շարքի խմբագրական խորհուրդ և պատասխանատու խմբագիր:
Սկսած 2015 թվականից, համաձայն ՀՀ գրապալատի պահանջների, «Բանբեր Երեւանի համալսարանի» հանդեսի շարքերը դարձել են առանձին հանդեսներ՝ իրենց անհատական միջազգային համարանիշներով.
«Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»` ISSN 1829-4588,
«Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»` ISSN 1829-457X,
«Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»` ISSN 1829-4561,
«Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»` ISSN 1829-4553,
«Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն»` ISSN 1829-4545,
«Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»` ISSN 1829-4529:
2015թ. հունվարից, ԵՊՀ խորհրդի որոշմամբ, վերոթվարկյալներին ավելացել է «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն» (ISSN 1829-4537) հանդեսը:
Վերափոխումներից հետո հանդեսներից յուրաքանչյուրն ունի առանձին խմբագրական խորհուրդ՝ գլխավոր խմբագիր Հ. Միրզոյանի ընդհանուր ղեկավարությամբ:
Նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տպագրված հոդվածներն ունենում են մյուս երկու լեզվով ամփոփում: Հեղինակների մասին այդ երեք լեզվով տրվում է համառոտ տեղեկատվություն:
Հասարակական գիտությունները ներառող պարբերականը, ընդհանուր առմամբ, գիտական լուրջ հեղինակություն ունի համանման հանդեսների շարքում, քանի որ նախքան տպագրության ուղարկելը կատարվում է գրախոսման, խմբագրման, տարբեր աղբյուրների հետ համադրման, սրբագրման մանրակրկիտ աշխատանք: Ըստ այդմ` այն հրապարակումները, որոնք չեն համապատասխանում հանդեսի սահմանած գիտական չափանիշներին ու պահանջներին, տեղ չեն գտնում պարբերականում:

հեղինակներին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

«Բանբեր Երևանի համալսարանի» պարբերականը լույս է տեսնում տարեկան երեք անգամ, յոթ առանձին հանդեսներով, որոնցից ամեն մեկն ունի պատասխանատու խմբագիր: Դրանք են`
1. «Հայագիտություն»` Հրաչիկ Միրզոյան, 060710219, ephbanber@ysu.am
2. «Բանասիրություն»` Լիանա Հովսեփյան, 094376705, lshovsepyan@rambler.ru
3. «Իրավագիտություն»` Արա Գաբուզյան, 060710250, agabuzyan@rambler.ru
4. «Փիլիսոփայություն, Հոգեբանություն»` Էդվարդ Հարությունյան, 060710632, anna_mkrtchyan@mail.ru
5. «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն»` Արտակ Խաչատրյան, 060710075, khachatryan_artak@yahoo.com
6. «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»` Աշոտ Ալեքսանյան, ashalex@ysu.am
7. «Ռուս բանասիրություն»՝ Նատալիա Գոնչար, 060710219, ephbanber@ysu.am
Խմբագրությունը հոդվածները ուղարկում է գրախոսելու, ուստի հոդվածը ներկայացնելիս գրավոր կարծիք կամ երաշխավորություն պարտադիր չեն:
«Բանբերում» տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջները.
- հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
- հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով), հոդվածի վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը (հեռախոսահամարը և էլ. փոստի անվանումը տպագրվում են հեղինակի համաձայնությամբ),
- տեքստի լուսանցքները, վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
- հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen,
- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- հիմնական տառաչափը՝ 11,
- միջտողային ինտերվալը՝ 1.5,
- գրաֆիկների և աղյուսակների լայնությունը՝ մինչև 125 մմ,
- հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը(թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
- հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, այն պետք է ունենա մյուս երկու լեզուներով ամփոփում և երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր,
- հոդվածները կարող են ուղարկվել նաեւ էլեկտրոնային փոստով,
- մերժված հոդվածը չի վերադարձվում,
- խմբագրությունը կարող է տպագրված հոդվածները զետեղել հայաստանյան և արտերկրյա էլեկտրոնային շտեմարաններում և համացանցային կայքերում առանց օգտագործման իրավունքի սահմանափակման:
Հոդված տպագրելու համար դիմել շարքերի պատասխանատու խմբագիրներին:
Հասցե`
Երևան, Ալեք Մանուկյան 1, 106
Հեռախոս`
060 710 219, 060 710 218
Էլ. հասցե`
ephbanber@ysu.am

Բանբեր Երևանի համալսարանի


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր խմբագիր` Միրզոյան Հ. Ղ.
Խմբագրական խորհուրդ.
Ավետիսյան Լ. Վ. (գլխ. խմբագրի տեղակալ), Ավետիսյան Յ. Ս., Բրուտյան Լ. Գ., Գաբրիելյան Յ. Մ., Գասպարյան Ս. Ք., Գոնչար Ն. Ա. (գլխ. խմբագրի տեղակալ), Դիլբարյան Ն. Հ., Հովակիմյան Ա. Է. (պատասխ. քարտուղար), Հովսեփյան Լ. Ս. (պատասխ. խմբագիր), Ոսկանյան Վ. Ս., Պետրոսյան Դ. Վ., Սաֆարյան Վ. Հ., Սիմոնյան Ա. Հ.

Բովանդակություն

Սաթենիկ Կարապետյան

Արևմտահայ իրականությունը Առանձարի երգիծական նորավեպերում | «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2017 № 1 (22), էջ 3-16 |

Գրիգոր Շաշիկյան

Հայեցակետի կենտրոնացման եղանակները Հրանտ Մաթևոսյանի «Խումհար» վիպակում | «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2017 № 1 (22), էջ 17-24 |

Վարդան Պետրոսյան

«Խնայողության սկզբունքը» և տարաժամանակյա հնչույթաբանության հարցերը | «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2017 № 1 (22), էջ 25-37 |

Նարինե Դիլբարյան

Հայերենի անձնանվանական բառաշերտի քննություն | «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2017 № 1 (22), էջ 38-50 |

Լիանա Սարգսյան

Արդի արևելահայերենի վերաբերականների տրոհության մի քանի հարցեր | «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2017 № 1 (22), էջ 51-60 |

Մարի Սանթուրջյան

7-8-րդ դարերի շարականների լեզվի բառիմաստային և ձևաբանական որոշ առանձնահատկություններ | «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2017 № 1 (22), էջ 61-70 |

Հովհաննես Զաքարյան, Հենրիետա Սուքիասյան

Հայոց եղեռնի պատճառած լեզվական կորուստները | «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2017 № 1 (22), էջ 71-77 |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ