«Բանբեր Երևանի համալսարանի» 3 (57)
«Բանբեր Երևանի համալսարանի» 3 (57) հանդեսի մասին
«ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ»

«Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսը լույս է տեսնում 1967 թվականից Երևանում: Ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի սահմանած՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Ժառանգորդն է «ՀԽՍՀ պետական համալսարանի գիտական տեղեկագիր» (1925-30), «Աշխատություններ» (1934-36), «Գիտական աշխատություններ» (1939-61), «Գիտական տեղեկագիր» (1962-66) պարբերականների:
«Բանբերում» տպագրվում են ԵՊՀ-ի և ՀՀ այլ գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի գիտնականներ: Մինչև 2010 թ. հունվարի 1-ը հանդեսը տպագրվել է տարեկան երեք անգամ՝ յուրաքանչյուր համարը 15 մամուլ ծավալով:
Մինչ օրս ունեցել է 4 գլխավոր խմբագիր՝
• Էդվարդ Ջրբաշյան (1967-77),
• Հարություն Ֆելեքյան (1978-86),
• Էդվարդ Աղայան (1986-91),
• Հրաչիկ Միրզոյան (1992 թվականից):

2010-2014 թթ. «Բանբերը» շարունակել է լույս տեսնել նույն պարբերականությամբ, արդեն մասնագիտական վեց շարքով, որոնցից ամեն մեկն ուներ կայուն համարանիշ և 5 մամուլ ծավալ: Դրանք էին՝ «Հայագիտություն», «Բանասիրություն», «Իրավագիտություն», «Փիլիսոփայություն, Հոգեբանություն», «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»:
Սկսած 2015 թվականից, համաձայն ՀՀ գրապալատի պահանջների, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի շարքերը դարձել են առանձին հանդեսներ՝ իրենց անհատական միջազգային համարանիշներով.
• «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»՝ ISSN 1829-4588,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»՝ ISSN 1829-457X,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»՝ ISSN 1829-4561,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»՝ ISSN 1829-4553,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն»՝ ISSN 1829-4545,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»՝ ISSN 1829-4529:
2015 թ. հունվարից, ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, վերոթվարկյալներին ավելացել է «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն» (ISSN 1829-4537) հանդեսը:
Հանդեսներից յուրաքանչյուրն ունի առանձին խմբագրական խորհուրդ, պատասխանատու խմբագիր՝ գլխավոր խմբագիր Հրաչիկ Միրզոյանի ընդհանուր ղեկավարությամբ:
Նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տպագրված հոդվածներն ունենում են մյուս երկու լեզվով ամփոփում: Հեղինակների մասին այդ երեք լեզվով տրվում է համառոտ տեղեկատվություն:

ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԷԹԻԿԱ
«Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» հանդեսի խմբագրությունը պահպանում է գիտական նյութերի հրատարակման համար ընդունված ընդհանուր էթիկական սկզբունքները՝ առաջնորդվելով Հրատարակման էթիկայի հանձնաժողովի ("Committee on Publication Ethics" (COPE)) հանձնարարականներով: Հեղինակային իրավունքի և բարոյական նորմերի խախտումը ոչ միայն անընդունելի է, այլև խոչընդոտում է գիտական գիտելիքների զարգացումը՝ խաթարելով հասարակական գիտությունների հեղինակությունը:

• Խմբագրական խորհուրդի համար առանցքային է այն, որ գիտական նյութերի հեղինակներն ու գրախոսները ծանոթ են իրենց նկատմամբ ներկայացվող պահանջներին,
• Խմբագրությունն ընդունում է անաչառ որոշումներ, որոնք բացառապես հիմնված են տրամադրված նյութերի մասնագիտական մակարդակի և որակի վրա,
• Խմբագրական խորհուրդը կազմակերպում է ներքին գրախոսություն՝ արհեստավարժություն ապահովելու և կողմերի միջև շահերի բախումը բացառելու համար: Գրախոսները չեն կարող լինել տվյալ աշխատանքների հեղինակ կամ համահեղինակ, ինչպես նաև հեղինակների գիտական ղեկավարներ,
• Խմբագրությունը կտրականապես դեմ է գիտական հետազոտությունների հրատարակման էթիկայի խախտմանը, որոնցից ամենատարածվածներն են՝ գրագողությունը, նախկինում հրատարակված նյութեր ներկայացնելը, ուրիշների գիտական հետազոտությունների արդյունքների յուրացումը կամ տվյալների կեղծումը: Վերջիններիս առկայության դեպքում ուղարկված նյութը մերժվում է,
• Խմբագրությունը պարտավորվում է մինչև ստացված նյութի հրատարակումը չօգտագործել դրանցում տեղ գտած տվյալները և դրանք չտրամադրել երրորդ կողմին՝ բացառությամբ գրախոսների,
• Տեքստում կատարված բովանդակային փոփոխություններն ու ճշգրտումները համաձայնեցվում են հեղինակի հետ: Խմբագրության միջամտություններին համաձայն չլինելու դեպքում կողմերն իրավունք ունեն հրաժարվելու նյութի հրատարակությունից կամ գալ փոխհամաձայնության,
• Հանդեսը նյութերը հաստատում և հրատարակում է բացառապես անվճար,
• Հանդեսում տպագրված նյութերը կարող են չհամընկնել հիմնադիրների, խմբագրության և խմբագրական խորհրդի տեսակետներին: Այնուամենայնիվ, խմբագրությունը պատասխանատվություն է կրում հրատարակված նյութերի մասնագիտական որակի համար:

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Խմբագրություն հանձնված հոդվածները և տեղեկատվական նյութերը ենթակա են գրանցման ու հաշվառման, եթե դրանք ամբողջովին համապատասխանում են հանդեսի բովանդակային և թեմատիկ ձևաչափին ու պահանջներին:
Խմբագրությունում գրանցված ու հաշվառված հոդվածները կամ այլ նյութերը չեն երաշխավորում դրանց անվերապահ հրատարակումը: Բոլոր նյութերը ենթակա են գրախոսության, որի նպատակն է պարզել դրանց համապատասխանությունը բովանդակային այն հիմնական չափանիշներին, ինչպիսիք են՝ ուսումնասիրության արդիականությունը, դրա նպատակն ու խնդիրները, արդյունքների նորությունը, կիրառական նշանակությունն ու ինքնատիպությունը, ընտրված մեթոդաբանության համարժեքությունը, օգտագործված տվյալների ճշգրտությունը և այլն: Դրանց հիման վրա խմբագրությունը իրավասու է հոդվածը կամ այլ նյութերը ընդունել հրատարակության, ուղարկել լրացուցիչ գրախոսման, վերադարձնել հեղինակին վերանայելու և վերախմբագրելու համար կամ էլ մերժել:
Խմբագրությունը կարող է հոդվածները և այլ նյութերը ուղղակիորեն մերժել, եթե ակնհայտ է դրանց անհամապատասխանությունը հանդեսի բովանդակությանը և թեմատիկ ուղղվածությանը:
Գրանցված և հաշվառված հոդվածները կարող են տրվել նաև «անանուն» («կույր») գրախոսության: Գրախոսողների անունները մնում են գաղտնի, և նրանք էլ, իրենց հերթին, չեն իմանում հեղինակների անունները:
Խմբագրությունը հեղինակին չի ներկայացնում գրախոսության տեքստը, սակայն հակիրճ տեղեկացնում է որոշման եզրահանգումների և մերժելու հիմնական պատճառների մասին: Ընդհանուր առմամբ որոշում կայացնելու գործընթացը, որպես կանոն, տևում է շուրջ երկու ամիս: Գրախոսության արդյունքների հիման վրա խմբագրական խորհուրդը որոշում է նյութը՝ 1) հրատարակելու մասին, 2) վերամշակմամբ հրատարակելու մասին, 3) կրկին ուղարկելու գրախոսության՝ արմատապես վերափոխելուց հետո, 4) մերժելու մասին:
Հանդեսի ընթացիկ թողարկման նյութերի ընտրությունը կատարվում է ըստ դրանց թեմատիկ և բովանդակային համապատասխանության և խմբագրության ծրագրերի ու առաջնահերթությունների:


հեղինակներին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

«Բանբեր Երևանի համալսարանի» պարբերականը լույս է տեսնում տարեկան երեք անգամ, յոթ առանձին հանդեսներով, որոնցից ամեն մեկն ունի պատասխանատու խմբագիր: Դրանք են`
1. «Հայագիտություն»` Հրաչիկ Միրզոյան, հեռ. 060710219, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
2. «Բանասիրություն»` Լևոն Ավետիսյան, հեռ. 060710218, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
3. «Իրավագիտություն»` Արա Գաբուզյան, հեռ. 060710250, էլ. փոստ՝ agabuzyan@rambler.ru
4. «Փիլիսոփայություն, Հոգեբանություն»` Էդվարդ Հարությունյան, հեռ. 060710632, էլ. փոստ՝ anna_mkrtchyan@mail.ru
5. «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն»` Արտակ Խաչատրյան, հեռ. 060710075, էլ. փոստ՝ khachatryan_artak@yahoo.com
6. «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»` Աշոտ Ալեքսանյան, էլ. փոստ՝ ashalex@ysu.am
7. «Ռուս բանասիրություն»՝ Նատալիա Գոնչար, հեռ. 060710219, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
Հոդվածը տպագրության է ընդունվում միայն գրավոր կարծիքի կամ երաշխավորության առկայության դեպքում:
«Բանբերում» տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջները.
- հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
- հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով), հոդվածի վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը (հեռախոսահամարը և էլ. փոստի անվանումը տպագրվում են հեղինակի համաձայնությամբ),
- տեքստի լուսանցքները, վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
- հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen,
- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- հիմնական տառաչափը՝ 11,
- միջտողային ինտերվալը՝ 1.5,
- գրաֆիկների և աղյուսակների լայնությունը՝ մինչև 125 մմ,
- հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը(թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
- հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, այն պետք է ունենա մյուս երկու լեզուներով ամփոփում և երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր,
- հոդվածները կարող են ուղարկվել նաեւ էլեկտրոնային փոստով,
- մերժված հոդվածը չի վերադարձվում,
- խմբագրությունը կարող է տպագրված հոդվածները զետեղել հայաստանյան և արտերկրյա էլեկտրոնային շտեմարաններում և համացանցային կայքերում առանց օգտագործման իրավունքի սահմանափակման:
Հոդված տպագրելու համար դիմել շարքերի պատասխանատու խմբագիրներին:
Հասցե`
Երևան, Ալեք Մանուկյան 1, 106
Հեռախոս`
060 710 219, 060 710 218
Էլ. հասցե`
ephbanber@ysu.am

Բանբեր Երևանի համալսարանի


Գլխավոր խմբագիր`
Հ. Ֆելեքյան
Խմբագրական խորհուրդ՝
Էդ. Աղայան, Ա. Ափինյան (պատ. քարտուղար), Ն. Գոնչար-Խանջյան (գլխ. խմբագրի տեղակալ), Լ. Խուրշուդյան, Թ. Հակոբյան, Հ. Ղազարյան, Մ. Մելիքյան, Ա. Մկրյան, Ա. Մկրտչյան, Էդ. Ջրբաշյան, Ա. Սուքիասյան

Բովանդակություն

Հր. Թամրազյան

Րաֆֆու քննադատական հայացքները | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 3-21 |

Լ. Ղազարյան

Րաֆֆու «Կայծեր» վեպը և նրա աոաջին ընթերցողները | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 22-32 |

Գ. Խուդինյան

Րաֆֆու ազգային-ազատագրական գաղափարախոսության ուսումնասիրության պատմությունից | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 33-43 |

А. Дж. Оганесян

Политика КПСС по обеспечению развития рабочего класса и повышению его ведущей роли в обществе развитого социализма в кривом зеркале буржуазных советологов (Զարգացած սոցիալիզմի հասարակարգում բանվոր դասակարգի առաջատար դերի ապահովման ՍՄԿԿ քաղաքականությունը բուրժուական կեղծարարության ծուռ հայելու մեջ) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 44-52 |

В. Р. Аванесян

О характере взаимосвязи производства и потребления при социализме (Արտադրության և սպառման փոխադարձ կապի բնույթը սոցիալիզմի ժամանակ) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 53-58 |

Գ. Ջահուկյան

Ժամանակակից հայերենի առդիրների (կապերի) և շաղկապների իմաստային վերլուծությունը և դասակարգումը | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 59-75 |

Э. Р. Атаян

Ситуативные характеристики языковой деятельности человека (Մարդու լեզվական գործունեության իրադրական նկարագիրը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 76-91 |

Ալ. Մարգարյան

Ստուգաբանական հետախուզումներ | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 92-102 |

Պ. Խաչատրյան

Գրիգոր Նարեկացու կյանքի հետքերով | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 103-115 |

Ն. Թիրաբյան

Ստեփան Զորյանի նամակները Միսաք Էփրիկյանին | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 116-133 |

Հ. Մկրտչյան

Արևմտյան ազգային Սահմանադրության սովետահայ պատմագրությունը | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 131-139 |

Э. С. Есаян

Великая хартия вольностей в современном английском праве (Ազատությունների մեծ խարտիան ժամանակակից անգլիական իրավունքում) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 140-144 |

Մ. Սարգսյան

Հայ միջնադարյան ազատախոհության գնահատման հարցի շուրջ (IX-XIV դդ.) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 145-151 |

Խ. Թորոսյան

Վաճառականական֊ վաշխառուական կապիտալի նշանակությունը Հայաստանում X—XIII դդ. | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 152-159 |

Թ. Խաչատրյան

Տիգրան Չյոկյուրյանը քննադատ | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 160-165 |

Ա. Տեր-Ստեփանյան

Մելքիսեդեկ Կոստանդնուպոլսեցու թարգմանչական գործունեությունը | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 166-172 |

Ժ. Հակոբյան

Գրչով և զենքով | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 173-177 |

Н. Р. Мелкумян

Слово автора и героя в сюжетно-композиционной организации произведения (Հեղինակի և հերոսի խոսքը ստեղծագործության սյուժետային կաոուցվածքի մեջ) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 178-183 |

А. Г. Арутюнян

К анализу территориальной концентрации групп рабочих мест и занятых в крупнейшем городе (Խոշորագույն քաղաքում աշխատանքային տեղերի և զբաղվածների տերիտորիալ կոնցենտրացիայի մասին) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 184-187 |

Э. Р. Гукасян

«Журналь Азиатик» и французская школа арменоведепия («Ժուռնալ Ազիատիկ»-ը և հայագիտության ֆրանսիական դպրոցը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 188-193 |

Н. Г. Еганян

Методические аспекты организации лексики английского языка как второго иностранного на базе немецкого (Գերմաներենի բազայի վրա անգլերեն լեզվի բառապաշարի կազմակերպման մեթոդական հայեցկետերը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 194-201 |

Գ. Արեշյան, Ե. Ասատրյան

Հայագիտական կենտրոնի 1979—83 թթ. դաշտային հնագիտական աշխատանքները | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 202-210 |

Լ. Ավետիսյան, Ա. Իսաջանյան

Տարեկան գիտական նստաշրջան | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 210-217 |

Ա. Վարդանյան

Կրթության և հայագիտաւթյան խոշոր կենտրոնը (Բանասիրական ֆակուլտետի 50-ամյակը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 217-220 |

Լ. Չուգասզյան, Ա. Հալաջյան

Կիլիկյան Հայաստանի թագավորությունը | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (57), Երևան 1985թ., էջ 221-223 |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ