«Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն», 2018 № 3 (27)
հանդեսի մասին
«ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ»
«Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսը լույս է տեսնում 1967 թվականից Երևանում: Ընդգրկված է ՀՀ ԲՈՀ-ի սահմանած` դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Ժառանգորդն է «ՀԽՍՀ պետական համալսարանի գիտական տեղեկագիր» (1925-30), «Աշխատություններ» (1934-36), «Գիտական աշխատություններ» (1939-61), «Գիտական տեղեկագիր» (1962-66) պարբերականների:
Մինչ օրս ունեցել է 4 գլխավոր խմբագիր`
Էդվարդ Ջրբաշյան (1967-77),
Հարություն Ֆելեքյան (1978-86),
Էդվարդ Աղայան (1986-91),
Հրաչիկ Միրզոյան (1992 թվականից):
«Բանբերում» տպագրվում են ԵՊՀ-ում եւ հանրապետության այլ գիտակրթական հաստատություններում կատարվող գիտական աշխատանքները, զգալի տեղ է հատկացվում հայագիտական հարցերին: Հանդեսին աշխատակցում են նաև ՀՀ գիտական հաստատությունների, Սփյուռքի և արտերկրի ճանաչված գիտնականներ: Մինչև 2010 թ. հունվարի 1-ը հանդեսը տպագրվել է տարեկան երեք անգամ` 15 մամուլ ծավալով:
2010-2015 թթ. «Բանբերը» լույս է տեսել նույն պարբերականությամբ, բայց մասնագիտական վեց շարքով, որոնցից ամեն մեկն ուներ կայուն համարանիշ և 5 մամուլ ծավալ: Դրանք էին` 1. «Հայագիտություն», 2. «Բանասիրություն», 3. «Իրավագիտություն», 4. «Փիլիսոփայություն, Հոգեբանություն», 5. «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», 6. «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»:
Շարքերից յուրաքանչյուրն ուներ նաև տվյալ շարքի խմբագրական խորհուրդ և պատասխանատու խմբագիր:
Սկսած 2015 թվականից, համաձայն ՀՀ գրապալատի պահանջների, «Բանբեր Երեւանի համալսարանի» հանդեսի շարքերը դարձել են առանձին հանդեսներ՝ իրենց անհատական միջազգային համարանիշներով.
«Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»` ISSN 1829-4588,
«Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»` ISSN 1829-457X,
«Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»` ISSN 1829-4561,
«Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»` ISSN 1829-4553,
«Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն»` ISSN 1829-4545,
«Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»` ISSN 1829-4529:
2015թ. հունվարից, ԵՊՀ խորհրդի որոշմամբ, վերոթվարկյալներին ավելացել է «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն» (ISSN 1829-4537) հանդեսը:
Վերափոխումներից հետո հանդեսներից յուրաքանչյուրն ունի առանձին խմբագրական խորհուրդ՝ գլխավոր խմբագիր Հ. Միրզոյանի ընդհանուր ղեկավարությամբ:
Նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տպագրված հոդվածներն ունենում են մյուս երկու լեզվով ամփոփում: Հեղինակների մասին այդ երեք լեզվով տրվում է համառոտ տեղեկատվություն:
Հասարակական գիտությունները ներառող պարբերականը, ընդհանուր առմամբ, գիտական լուրջ հեղինակություն ունի համանման հանդեսների շարքում, քանի որ նախքան տպագրության ուղարկելը կատարվում է գրախոսման, խմբագրման, տարբեր աղբյուրների հետ համադրման, սրբագրման մանրակրկիտ աշխատանք: Ըստ այդմ` այն հրապարակումները, որոնք չեն համապատասխանում հանդեսի սահմանած գիտական չափանիշներին ու պահանջներին, տեղ չեն գտնում պարբերականում:
հեղինակներին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ
«Բանբեր Երևանի համալսարանի» պարբերականը լույս է տեսնում տարեկան երեք անգամ, յոթ առանձին հանդեսներով, որոնցից ամեն մեկն ունի պատասխանատու խմբագիր: Դրանք են`
1. «Հայագիտություն»` Հրաչիկ Միրզոյան, հեռ. 060710219, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
2. «Բանասիրություն»` Լևոն Ավետիսյան, հեռ. 060710218, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
3. «Իրավագիտություն»` Արա Գաբուզյան, հեռ. 060710250, էլ. փոստ՝ agabuzyan@rambler.ru
4. «Փիլիսոփայություն, Հոգեբանություն»` Էդվարդ Հարությունյան, հեռ. 060710632, էլ. փոստ՝ anna_mkrtchyan@mail.ru
5. «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն»` Արտակ Խաչատրյան, հեռ. 060710075, էլ. փոստ՝ khachatryan_artak@yahoo.com
6. «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»` Աշոտ Ալեքսանյան, էլ. փոստ՝ ashalex@ysu.am
7. «Ռուս բանասիրություն»՝ Նատալիա Գոնչար, հեռ. 060710219, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
Հոդվածը տպագրության է ընդունվում միայն գրավոր կարծիքի կամ երաշխավորության առկայության դեպքում:
«Բանբերում» տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջները.
- հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
- հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով), հոդվածի վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը (հեռախոսահամարը և էլ. փոստի անվանումը տպագրվում են հեղինակի համաձայնությամբ),
- տեքստի լուսանցքները, վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
- հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen,
- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- հիմնական տառաչափը՝ 11,
- միջտողային ինտերվալը՝ 1.5,
- գրաֆիկների և աղյուսակների լայնությունը՝ մինչև 125 մմ,
- հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը(թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
- հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, այն պետք է ունենա մյուս երկու լեզուներով ամփոփում և երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր,
- հոդվածները կարող են ուղարկվել նաեւ էլեկտրոնային փոստով,
- մերժված հոդվածը չի վերադարձվում,
- խմբագրությունը կարող է տպագրված հոդվածները զետեղել հայաստանյան և արտերկրյա էլեկտրոնային շտեմարաններում և համացանցային կայքերում առանց օգտագործման իրավունքի սահմանափակման:
Հոդված տպագրելու համար դիմել շարքերի պատասխանատու խմբագիրներին:
Հասցե`
Երևան, Ալեք Մանուկյան 1, 106
Հեռախոս`
060 710 219, 060 710 218
Էլ. հասցե`
ephbanber@ysu.am