Օրացույց

Հեղինակի որոնում

Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ

Նորություններ

Սեպտեմբերի 18-22-ն անցկացված համաժողովին մասնակցել են ավելի քան 30 երկրի առաջատար մասնագետներ։ ԵՊՀ պատվիրակության անդամները մասնակցել են Էքստրեմոֆիլների միջազգային միության նախագահության ամփոփիչ ժողովին, որտեղ ԵՊՀ դեցենտ Հովիկ Փանոսյանը ներկայացրել է զեկուցում, ապա հանդես եկել Էքստրեմոֆիլների միջազգային 14-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու առաջարկությամբ, ինչն ընդունվել է միաձայն:

 

 

Հ. Փանոսյանը համաժողովին ներկայացրել է զեկուցում՝ Քարվաճառի երկրաջերմային աղբյուրից անջատված թերմոֆիլ մանրէային նոր տեսակի վերաբերյալ, դոցենտ Արմինե Մարգարյանի զեկուցումը Հայաստանի բազմամետաղային հանքերի նմուշներում մանրէային համակեցությունների ուսումնասիրության մասին էր, իսկ ասպիրանտ Դիանա Ղևոնդյանը ներկայացրել է գյուղատնտեսական թափոնների հիմքով, մանրէային ծագման ֆերմենտների կիրառմամբ, կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզի հեռանկարներին նվիրված զեկուցում:

 

 

 

Պատվիրակությունը նախագահող Հովիկ Փանոսյանը, խոսելով տարբեր տարիներին անցկացված համաժողովներից և դրանց մասնակցելու շնորհիվ ձեռք բերված հաջողություններից, ընդգծեց. «էքստրեմոֆիլների միջազգային համաժողովներին մի քանի անգամ մասնակցել եմ, իսկ այս տարին բացառիկ նշանակություն ունեցավ, քանի որ ներկայացնելով մեր գիտական ուսումնասիրությունները՝ առաջարկեցինք Էքստրեմոֆիլների միջազգային 14-րդ համաժողովն անցկացնել Հայաստանում, և հուրախություն բոլորիս՝ մեր առաջարկն ընդունվեց։

 

Համաշխարհային հեղինակություն ունեցող համաժողովի՝ Հայաստանում անցկացվելն ընձեռելու է մի շարք հնարավորություններ։ Այցի շրջանակում ձեռք ենք բերել համատեղ աշխատանքներ կատարելու, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով փոխայցելություններ կազմակերպելու պայմանավորվածություն։  Լիահույս եմ, որ ձեռնարկված քայլերի շնորհիվ Հայաստանում էլ ավելի կզարգանա մանրէաբանության ոլորտը, և մեր երկրում այս ոլորտի հեռանկարային լինելն առավել կընդգծվի: Վստահ եմ՝ համաժողովի շրջանակում կստեղծվեն նոր համագործակցություններ»:

 

 

Հավելենք, որ Էքստրեմոֆիլների միջազգային 14-րդ համաժողովն անցկացվելու է 2024 թվականին։

«Հայաստանի մեղրատու մեղուների միկրոբիոմի ազդեցությունը նրանց թույնի կենսաբանական ակտիվության վրա» գիտական թեմայի արտասահմանյան խորհրդատու, պրոֆեսոր Ս․ Գ․ Դիմովը, անդրադառնալով դասախոսության թեմայի արդիականությանը, նշեց, որ մանրԷաբանական դասական մեթոդներով շատ հաճախ հնարավոր չէ բացահայտել սննդում առկա ախտածին մանրէները. պատճառը ոչ միայն մանրէների քիչ քանակությունն է, այլև կիրառվող մեթոդների սահմանափակ լինելը: Իր խոսքում նա կարևորեց մոլեկուլային գենետիկական ժամանակակից մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու մանրէները նույնիսկ դրանց քիչ քանակության դեպքում:

 

 

Բանախոսը, խոսելով ԵՊՀ-ի և Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի միջև առկա համագործակցությունից և դրա շրջանակում կատարվող գիտական ուսումնասիրություններից, փաստեց. «Նպատակ ունենք կատարելու նոր ուսումնասիրություն՝ համեմատելու հայկական և բուլղարական պանիրները: Դեռևս տարիներ առաջ հայկական և բուլղարական մածունի ու յոգուրտի միջև համեմատական ուսումնասիրություն է կատարվել, որի ընթացքում հայտնաբերվել է մարդու առողջությունը բարելավող միևնույն մանրէն։ Նման արդյունք ակնկալում ենք նաև պանիրների ուսումնասիրությունից»:

 

 

«Հայաստանի մեղրատու մեղուների միկրոբիոմի ազդեցությունը նրանց թույնի կենսաբանական ակտիվության վրա» գիտական թեմայի ղեկավար, կ.գ.թ., դոցենտ Ինգա Բազուկյանը, մեզ հետ զրույցում խոսելով դասախոսության կարևորությունից, ընդգծեց. «Այսօրինակ դասախոսությունները մի շարք առավելություններ ունեն. ֆակուլտետում պարբերաբար ներկայացվում է ոլորտի միջազգային փորձը, հաճախ նաև՝ օտարերկրյա գիտնականների ներգրավմամբ:

 

 

Դա ուսանողների համար հնարավորություն է հասկանալու, թե ոլորտում մասնագիտանալու համար միջազգային ի՞նչ պահանջներ կան։ Այսպիսի դասախոսությունները նաև նպաստում են ուսանողների մասնագիտական անգլերենի բառապաշարի հարստացմանը»:

 

Նշենք, որ դասախոսություններն անցկացվել են ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում, որը տրվել է կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնին։ Դասախոսություններին մասնակցել են «Մանէաբանություն և կենսատեխնոլոգիա» մագիստրոսական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողները:

Ծրագրի նպատակներն էին ուսանողների և աշակերտների համար մանրէաբանությունը համակողմանի ուսումնասիրելու հնարավորություն ստեղծելը, մանրէների դրական հատկություններին և առօրյա կյանքում ու արտադրության մեջ դրանց հնարավոր կիրառություններին ծանոթացնելը, ինչպես նաև բիզնես մտածողություն, թիմում աշխատելու հմտություններ սովորեցնելը։

 

 

Կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ, ծրագրի պատասխանատու Հռիփսիմե Պետրոսյանը, մեզ հետ զրույցում խոսելով ծրագրի ձևաչափից, ասաց, որ 33 մասնակիցների համար կազմվել էր սեմինար-քննարկումներով և գիտափորձերով հագեցած ծրագիր: Նա հատկապես կարևորեց այն, որ մասնակիցները ծրագրի շրջանակում այցելել են արտադրական գործարաններ, ինչպես նաև շփվել ոլորտի հմուտ մասնագետների հետ՝ խորացնելով տեսական և պրակտիկ գիտելիքները։

 

 

 

«Այս ծրագրի շնորհիվ ընդգծվում է մանրէաբանների մեծ դերն աշխարհում, ուստի այս առումով ծրագիրը նպաստեց աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը»,- նշեց Հ. Պետրոսյանը։

 

Ժյուրիի կազմում էին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.դ., դոցենտ Աննա Փոլադյանը, կ.գ.թ, ասիստենտ Հեղինե Գևորգյանը, «Impact Hub Yerevan» հետազոտական ծրագրի ղեկավար Անաշե Հաղվերդյանը, «Start-Up» դպրոցի կրթական ծրագրերի ղեկավար Արտակ Խաչատրյանը:

 

 

Ծրագրի բանախոս, ժյուրիի անդամ, կ.գ.դ., դոցենտ Աննա Փոլադյանի խոսքով՝ թիմերի ներկայացրած գաղափարները համապատասխանում էին ժամանակակից աշխարհի հրամայականին և լինելով իրատեսական՝ կարող են կյանքի կոչվել:

 

 

«Դասախոսությունները հիմնականում վերաբերում էին առողջությունը բարելավող նոր սննդամթերքի պատրաստման գաղափարներին, գլոբալ տաքացմանը և քաղցկեղի բուժմանն ուղղված նոր քայլերին»,- ընդգծեց Ա․ Փոլադյանը:

 

 

Վանաձորի «Էվրիկա» դպրոցի աշակերտ, «CasBac» հաղթող թիմի մասնակից Մարիամ Յարիբեկյանը, պատմելով թիմի առաջարկած գաղափարի մասին, նշեց. «Նպատակ ունենք ստեղծելու աղեստամոքսային հիվանդությունները կանխարգելող, իմունիտետը բարձրացնող կաթնաշոռային պանրիկներ, որոնք պետք է հագեցած լինեն բիֆիդոբակտերիաներով: Կաթնաշոռային պանրիկները կունենան մրգային համեր»։

 

 

Շարունակելով դասընկերուհու խոսքը՝ նույն թիմի անդամ Գայանե Ղազարյանը նշեց, որ գաղափարն առաջացել է՝ աղեստամոքսային թունավորումների թվի աճով պայմանավորված: «Նախորդ տարիների համեմատ՝ աղեստամոքսային հիվանդություններով տառապողները շատացել են: Լսելով այս միջոցառման մասին՝ որոշեցինք մեր գաղափարը ներկայացնել գիտական հանրույթին և ոլորտի առաջատարներից լսել մասնագիտական կարծիքներ ու խորհուրդներ»,- ասաց Գ. Ղազարյանը:

 

 

Վանաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ, հաղթող թիմի անդամ Մանվել Հարությունյանն ասաց, որ ծրագիրը նպաստել է նոր գիտելիքներ ստանալուն: Մանրամասնելով իրենց գաղափարի հիման վրա ստեղծվող արտադրանքի նկարագրությունը՝ նա նշեց. «Ուսումնասիրություների վերջում՝ հաշվարկներից հետո, պարզվել է պանրիկի ընդհանուր կշիռը. այն լինելու է մոտավորապես 300-350 գրամ»:

 

 

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Լակտոբացիլներ» թիմը մրցույթին ներկայացրել էր քաղցկեղածին բջիջների դեմ պայքարի միջոց՝ լիստերիա բակտերիայով: Թիմի անդամ, «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Տաթև Գևորգյանը, խոսելով ծրագրի ընձեռած տպավորություններից և իր մասնակցությունից, ասաց. «Այս մրցույթի շնորհիվ ծանոթացանք հմուտ մասնագետների հետ, լսեցինք նրանց դասախոսությունները, այցելեցինք լաբորատորիաներ, կատարեցինք հետազոտություններ, ապա, լինելով տարբեր արտադրական գործարաններում՝ էլ ավելի ամրապնդեցինք մեր գիտելիքները»: Խոսելով հաղթանակից՝ թիմի անդամները նշեցին, որ այն սպասված էր:

 

 

«Մասնակցությունը կարևոր է, իսկ հաղթանակը՝ հաճելի»,- ժպիտով ասաց Տաթևը:

 

 

Նշենք, որ մրցանակաբաշխության շրջանակում թիմերի մասնակիցներն այցելել են նաև ԵՊՀ պատմության թանգարան։ 

 

Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում Ամերիկյան մանրէաբանական ընկերության ֆինանսավորմամբ՝ հայաստանյան դեսպան, կ.գ.դ, պրոֆ. Կարեն Թռչունյանի նախաձեռնությամբ։

Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Լիլիթ Գաբրիելյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով միջազգային գիտաժողովներին հայ գիտնականների, հատկապես երիտասարդների մասնակցության կարևորությանը, նշեց. «Երիտասարդ գիտնականները հնարավորություն են ստանում գիտական հանրույթին ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքները, շփվելու օտարերկրյա գիտնականների հետ, ինչն էլ նպաստում է մտքերի փոխանակմանը և հետագա համագործակցությունների զարգացմանը»,- ասաց Լ. Գաբրիելյանը:

 

 

Դոցենտը փաստեց, որ ֆակուլտետի գիտնականների հետազոտական աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել օտարերկրյա գիտնականների շրջանում, քննարկումների ընթացքում եղել են համագործակցության առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանում կենսաքիմիայի ոլորտի զարգացմանը:

 

ԵՊՀ հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ Նիկոլայ Ավթանդիլյանը հատկանշական է համարում համալսարանական գիտնականների մասնակցությունը գիտաժողովի հատուկ նիստերին, որտեղ ներկայացվել են կենսաքիմիայի նորագույն ուղղությունները, ապագա քայլերը, գիտական դրամաշնորհները, գիտական հոդվածներ գրելու հմտությունները, կարճաժամկետ ու երկարաժամկետ ուսուցման հնարավոր տարբերակներն ու մեթոդները:

 

 

«Ուրախալի է այն փաստը, որ յուրաքանչյուր օր մենք ունեցել ենք առնվազն մեկ զեկուցում: Դա վկայում է այն մասին, որ մեր ամբիոնի հետազոտական աշխատանքներն ընդգրկում են կենսաքիմիայի բոլոր բնագավառները»,- մեզ հետ զրույցում ասաց Ն. Ավթանդիլյանը։

 

Լաբորատորիայի վարիչը նույնպես գիտական հետաքրքրությունների շրջանակի և աշխարհայացքի ընդլայնման տեսանկյունից կարևորեց երիտասարդների մասնակցությունը միջազգային գիտաժողովներին:

 

 

Նշենք, որ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտնականները ներկա են եղել գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, ունկնդրել Եվրոպայի առաջադեմ կենսաբանների դասախոսությունները, մասնակցել պլենար քննարկումներին և ծանոթացել մի շարք հայտնի ընկերությունների գիտական նորարարություններին ու անալիտիկ մեթոդներին:

 

 

Լիսաբոնում կայացած գիտաժողովի ժամանակ ավելի քան 3000 գիտնականների ներկայացրած աշխատանքները, որոնք վերաբերում էին կենսաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտների արդի զարգացումներին, տպագրվել են «FEBS Open Bio» հեղինակավոր ամսագրի՝ գիտաժողովին նվիրված հավելվածում:

 

Եվրոպական կենսաքիմիական ընկերությունների ֆեդերացիայի 46-րդ գիտաժողովին հայ գիտնականների մասնակցությունը ֆինանսավորվել է FEBS-ի դրամաշնորհների կոմիտեն («Young Scientist- FEBS Sprinzl Scheme» bursary), ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի միջոցներով:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը սեպտեմբերի 8-11-ը վերածվել էր գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ներկայացվում էին գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները։

 

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնը «Գիտության ճամբարում» ներկայացրել է Հայաստանում տարածված և Կարմիր գրքում գրանցված ժայռային մողեսներ, փափկամարմիններ, սարդեր, թիթեռներ և այլ կենդանատեսակներ:

 

 

Կենսաբանության ֆակուլտետի ավագ լաբորանտ, կ.գ.թ. Ռուզաննա Պետրոսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով մողեսների վերոնշյալ տեսակների ցուցադրման կարևորությանը, ասել է. «ԵՊՀ-ում իրականացնում ենք բնապահպանական բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ ստեղծել ենք լաբորատորիա, որտեղ բազմացնում ենք անդրկովկասյան բազմագույն մողեսիկներ, ապա դրանց բաց թողնում բարենպաստ բնակլիմայական պայմաններում»:

 

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակից Մերի Արզումանյանը, խոսելով փափկամարմինների, սարդերի և թիթեռների որոշ տեսակների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացման կարևորությունից, ընդգծեց. «Քանի որ ողնաշարավոր կենդանիներն առավել շատ են ուսումնասիրված, քան անողնաշարավորները, ուստի ճամբարը հնարավորություն է ստեղծում մարդկանց ուշադրությունը սևեռելու դեպի անողնաշարավոր կենդանիները: Սա կնպաստի դրանց ճանաչելիության բարձրացմանը և կրտսեր սերնդի շրջանում կենդանաբանության նկատմամբ հետաքրքրություն կառաջացնի, ինչը հետագայում կօգնի մասնագիտության ընտրության հարցում»:

 

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիան «Գիտության ճամբարում» ներկայացրել է օպտիկական տարրեր, այդ թվում՝ բևեռացուցիչներ, զտիչներ, ալիքատարներ, հոլոգրամներ և այլն:

 

 

Ֆիզիկայի ֆակուլտետի ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆ.մ.գ.թ. Մուշեղ Ռաֆայելյանը, անդրադառնալով ֆիզիկայի հանրայնացման կարևորությանը, փաստեց, որ ճամբարը գիտահանրամատչելի է և ներգրավում է թե՛ դպրոցահասակների, թե՛ ուսանողների և թե՛ հետազոտող-գիտնականների։

 

 

««Գիտության ճամբար»-ը, կարելի է ասել, երիտասարդների համար ոգեշնչման աղբյուր է և հետաքրքրություն է առաջացնում բարդ թվացող գիտության նկատմամբ»,- ասել է Մ. Ռաֆայելյանը:

 

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնը ներկայացրել էր Հեյգեր-Մյուլլերի հաշվիչ սարքը, սցինտիլյացիոն հաշվիչ սարքը, ինչպես նաև Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչների հետ՝ Ջրաջրային էներգետիկական ռեակտորի (ՋՋԷՌ 440) մանրակերտը և այլն:

 

Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Գոռ Մուրադյանն ընդգծեց, որ շատերը տեղեկացված չեն, թե ներկայացվող սարքերը կենսական ի՞նչ նշանակություն ունեն, և ճամբարը նաև ձեռք է բերում ճանաչողական բնույթ։ Ամփոփելով խոսքը՝ նա նշեց, որ մասնակիցների թիվը և հետաքրքրվածությունը գերազանցել են իրենց սպասելիքները:

 

 

Ֆիզիկայի ֆակուլտետի մեկ այլ ուսանող՝ Ալվարդ Մալխասյանը, մեզ հետ զույցում անդրադարձավ ճամբարի ընձեռած հնարավորություններին՝ նշելով. «Մարդկանց մեծամասնությունը ֆիզիկան համարում է բարդ գիտություն, բայց այս ճամբարն ապացուցեց, որ եթե գիտությունը հանրամատչելի ներկայացվի, շատերին կհետաքրքրի: Այս ճամբարը կարևոր է նաև նրանով, որ ներգրավել է ոչ միայն գիտության, այլև արվեստի բնագավառի ներկայացուցիչներին»:

 

 

 

Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան N6 հիմնական դպրոցի աշակերտներին ուղեկցում էր ուսուցիչը, որը մեզ հետ զրույցում ասաց․ «Վերջին տարիների տեխնոլոգիական մեծ առաջընթացը նպաստել է մեխանիկական աշխատանքի կրճատմանը: Այսօր հետաքրքիր է տեսնել երիտասարդ սերնդի գիտական նվաճումները»:

 

 

Ճամբարի մասնակից Հասմիկ Գասպարյանը պատմեց, որ բազմիցս մասնակցել է նմանօրինակ միջոցառումների, սակայն «Գիտության ճամբարն» իր տեսակով տարբերվող էր և ներգրավել էր տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների:

Նշենք, որ տարբեր տաղավարներ ներկայացնում էին գիտության տարբեր ճյուղեր՝ աստղաֆիզիկա, ռոբոտաշինություն, տիեզերական և արհեստական արբանյակներ և այլն: