Ակսել Հարությունի Պոտոսյան
Կենսագրություն
Ծնվել է 1958 թ-ի Վրաստանի Նինոծմինդայի շրջանի (նախկին Բոգդանովկայի) Փոքր Խանչալի գյուղում:

1975 թ-ին ավարտել է Փոքր Խանչալիի միջնակարգ դպրոցը:

1982 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը, իսկ 1985 թ-ին ասպիրանտուրան` սոցիալ-տնտեսական աշխարհագրություն մասնագիտությամբ:

1986 թ-ից աշխատանքի է անցել ԵՊՀ-ի տնտեսական աշխարհագրության ամբիոնում:

1996 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՀ գյուղական տարաբնակեցումը» թեմայով:

Հեղինակ է և համահեղինակ 2 մենագրության, 2 մենագրության, 2 ուսումնական ձեռնարկի, ավագ դպրոցի աշխարհագրության դասագրքերի:
Ունի հրատարակված շուրջ 85 գիտական հոդվածներ և քարտեզներ:

Գիտական աշխատանքները վերաբերում են լեռնային երկրներում տարաբնակեցման ձևավորման և զարգացման առանձնահատկություններին, ուրբանիզացիային, լեռնային երկրների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին, համալիր երկրագրությանը, սոցիալ-տնտեսական քարտեզագրությանը:

1990 - 1995 թթ. եղել է Երխաղխորհրդի պատգամավոր:

2013 թ. դեկտեմբերից ԵՊՀ սոցիալ - տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչն է:

Լեզուների իմացությունը
հայերեն, ռուսերեն, բառարանի օգնությամբ գերմաներեն:

Դասավանդում է հետևյալ առարկաները
  • Աշխարհագրական մտքի զարգացման պատմություն
  • Հայաստանի և հարակից երկրների պատմական աշխարհագրություն
  • Սոցիալ - տնտեսական աշխարհագրության նորագույն ուղղությունները
  • Սոցիալ տնտեսական քարտեզագրություն
  • Տնտեսական և սոցիալական աշխարհագրություն
  • Տուրիստական ինդուստրիայի աշխարհագրական հիմունքներ
    Մագիստրատուրա
  • Արդիական պատմական աշխարհագրություն
  • Հասարակական աշխարհագրության մտքի պատմություն
  • Սոցիալական աշխարհագրություն
  • Զբոսաշրջության հիմունքներ
  • Միջազգային զբոսաշրջություն

    Մագիստրատուրայում
  • Պատմական աշխարհագրություն
  • Հասարակական աշխարհագրության մտքի զարգացման պատմություն
  • Սոցիալական աշխարհագրություն
  • ՀՀ տարաբնակեցման համակարգի զարգացման հիմնախնդիրները

    Ամուսնացած է, ունի 3 զավակ:

    a.potosyan@ysu.am
  • Ակսել Հարությունի Պոտոսյան

    Դոցենտ | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն
     
     

    Գիրք/Book

    Ա. Պոտոսյան, Մ.Մանասյան, Լ.Սարգսյան

    Տարաբնակեցումը և Շիրակի մարզի տարածքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնախնդիրները | Աշխարհագրություն-2001, Շիրակի մարզի բնական ռեսուրսների օգտագործման և բնապահպանության հիմնախնդիրները /գիտագործնական կոնֆերանսի նյութեր/, 134-138 էջ

    Գ. Հովհաննիսյան, Ա.Պոտոսյան

    Արաբական երկրների աշխարհագրություն (Արաբական արևելքի երկրներ) | Բուհական ուս. ձեռնարկ, Երևան, «Զանգակ-97», 2001, 175 էջ

    Ա. Պոտոսյան, Գ. Ղամբարյան

    Տարաբնակեցումը որպես արդյունավետ բնօգտագործման նախադրյալ | Աշխարհագրություն-2001, Շիրակի մարզի բնական ռեսուրսների օգտագործման և բնապահպանության հիմնախնդիրները /գիտագործնական կոնֆերանսի նյութեր/ Երևան, 2001, 131-134 էջ

    Ակսել Հարությունի Պոտոսյան

    Հայաստանի Հանրապետության գյուղական տարաբնակեցումը | Մենագրութուն, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան 1999, 240 էջ

    Ա. Պոտոսյան, Ա.Ավագյան

    Աշխարհագրություն-98 Բուհական ընդունելության քննությունների հարցարան | «Զանգակ-97», Երևան, 1998, 111 էջ
    1   2   3   4   5   6   7  |  Տեսնել բոլորը
     

    Հոդված/Article

    Ա. Հ. Պոտոսյան

    Роль сельских местностей и расселения в развитии горных стран (на примере Республики Армения) (Գյուղական տարածքների և տարաբնակեցման դերը լեռնային երկրների զարգացման գործում (Հայաստանի Հանրապետության օրինակով)) | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2019, հ. 53, #2, էջ 110-117 (ռուսերեն) |

    Ա. Հ. Պոտոսյան

    ՀՀ գյուղական տարածքների բնորոշ գծերը և զարգացման հրատապ հիմնախնդիրները | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2019, հ. 53, #1, էջ 57-63 |

    Ա. Հ. Պոտոսյան

    ՀՀ գյուղական տարածքների ու տարաբնակեցման տարածաշրջանային առանձնահատկությունները և առկա հիմնախնդիրները | Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները: 2018թ․, էջ 118-123 |

    А. А. Подосян

    Характерные черты сельских местностей и расселения в Республике Армения (как горной страны) | Социально-экономическая география. Вестник Ассоциации российских географов-обществоведов. 2018, 7, стр. 111- 123 |

    Ակսել Պոտոսյան, Լիլիթ Հակոբյան

    Տեխնիկական մշակաբույսերի աճեցման ագրոկլիմայական պայմանների տարածաշրջանային առանձնահատկությունները ՀՀ-ում | Ֆինանսներ և էկոնոմիկա: 2018, 3-4 (211-212), էջ 150-153 |
    1   2   3   4   5   6   7   8   13  |  Տեսնել բոլորը