Ակսել Հարությունի Պոտոսյան
Կենսագրություն
Ծնվել է 1958 թ-ի Վրաստանի Նինոծմինդայի շրջանի (նախկին Բոգդանովկայի) Փոքր Խանչալի գյուղում:

1975 թ-ին ավարտել է Փոքր Խանչալիի միջնակարգ դպրոցը:

1982 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը, իսկ 1985 թ-ին ասպիրանտուրան` սոցիալ-տնտեսական աշխարհագրություն մասնագիտությամբ:

1986 թ-ից աշխատանքի է անցել ԵՊՀ-ի տնտեսական աշխարհագրության ամբիոնում:

1996 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՀ գյուղական տարաբնակեցումը» թեմայով:

Հեղինակ է և համահեղինակ 2 մենագրության, 2 մենագրության, 2 ուսումնական ձեռնարկի, ավագ դպրոցի աշխարհագրության դասագրքերի:
Ունի հրատարակված շուրջ 85 գիտական հոդվածներ և քարտեզներ:

Գիտական աշխատանքները վերաբերում են լեռնային երկրներում տարաբնակեցման ձևավորման և զարգացման առանձնահատկություններին, ուրբանիզացիային, լեռնային երկրների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին, համալիր երկրագրությանը, սոցիալ-տնտեսական քարտեզագրությանը:

1990 - 1995 թթ. եղել է Երխաղխորհրդի պատգամավոր:

2013 թ. դեկտեմբերից ԵՊՀ սոցիալ - տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչն է:

Լեզուների իմացությունը
հայերեն, ռուսերեն, բառարանի օգնությամբ գերմաներեն:

Դասավանդում է հետևյալ առարկաները
  • Աշխարհագրական մտքի զարգացման պատմություն
  • Հայաստանի և հարակից երկրների պատմական աշխարհագրություն
  • Սոցիալ - տնտեսական աշխարհագրության նորագույն ուղղությունները
  • Սոցիալ տնտեսական քարտեզագրություն
  • Տնտեսական և սոցիալական աշխարհագրություն
  • Տուրիստական ինդուստրիայի աշխարհագրական հիմունքներ
    Մագիստրատուրա
  • Արդիական պատմական աշխարհագրություն
  • Հասարակական աշխարհագրության մտքի պատմություն
  • Սոցիալական աշխարհագրություն
  • Զբոսաշրջության հիմունքներ
  • Միջազգային զբոսաշրջություն

    Մագիստրատուրայում
  • Պատմական աշխարհագրություն
  • Հասարակական աշխարհագրության մտքի զարգացման պատմություն
  • Սոցիալական աշխարհագրություն
  • ՀՀ տարաբնակեցման համակարգի զարգացման հիմնախնդիրները

    Ամուսնացած է, ունի 3 զավակ:

    a.potosyan@ysu.am
  • Ակսել Հարությունի Պոտոսյան

    Դոցենտ | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն
     
     

    Գիրք/Book

    Ակսել Պոտոսյան

    Հայաստանի Հանրապետության գյուղական բնակչությունը և բնակավայրերը | Մենագրություն: ԵՊՀ հրատ., 2017թ․, 466 էջ

    Ա. Հ. Պոտոսյան

    Զբոսաշրջության (տուրիզմի) հիմունքներ | Մեկնարկ: 2016թ․, 240 էջ

    Ա. Հ. Պոտոսյան

    Արմավիրի մարզի գյուղական տարածքների աշխարհագրական հետազոտության մի քանի հարցեր | Կրթությունը և գիտությունը Արցախում, 2016թ․, 3-4, 132-139 էջ, Հայաստան |

    Մանասյան Մ., Հովսեփյան Ա., Պոտոսյան Ա.

    Աշխարհագրություն 12 | Դպրոցական դասագիրք, Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2011թ. 176 էջ

    Ա. Պոտոսյան, Մ. Մանասյան, Խ. Սարգսյան, Ա. Գրիգորյան, Թ. Վարդանյան, Ա. Հովսեփյան

    Աշխարհագրություն - 11 | Դպրոցական դասագիրք, «Զանգակ» հրատարակչություն 2010, 176 էջ
    1   2   3   4   5   6   7  |  Տեսնել բոլորը
     

    Հոդված/Article

    Ա. Պոտոսյան, Հ.Բաբայան, Մ.Մանասյան

    Ժամանակակից ուրբանիզացիան և Շամշադինի շրջանի գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման մի քանի հարցեր | «Ագրոարդ» գիտություն և արտադրություն, Երևան, 1987, թիվ 12, 22-29 էջ

    Потосян А.

    Урбанизация и некоторые проблемы сельского расселения в горных районах Армянской ССР | В сб. "Проблемы социально-экономического развития горных районов", Ереван, 1985г., Стр. 199-202
    1   6   7   8   9   10   11   12   13  |  Տեսնել բոլորը