Ակսել Հարությունի Պոտոսյան
Կենսագրություն
Ծնվել է 1958 թ-ի Վրաստանի Նինոծմինդայի շրջանի (նախկին Բոգդանովկայի) Փոքր Խանչալի գյուղում:

1975 թ-ին ավարտել է Փոքր Խանչալիի միջնակարգ դպրոցը:

1982 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը, իսկ 1985 թ-ին ասպիրանտուրան` սոցիալ-տնտեսական աշխարհագրություն մասնագիտությամբ:

1986 թ-ից աշխատանքի է անցել ԵՊՀ-ի տնտեսական աշխարհագրության ամբիոնում:

1996 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՀ գյուղական տարաբնակեցումը» թեմայով:

Հեղինակ է և համահեղինակ 2 մենագրության, 2 մենագրության, 2 ուսումնական ձեռնարկի, ավագ դպրոցի աշխարհագրության դասագրքերի:
Ունի հրատարակված շուրջ 85 գիտական հոդվածներ և քարտեզներ:

Գիտական աշխատանքները վերաբերում են լեռնային երկրներում տարաբնակեցման ձևավորման և զարգացման առանձնահատկություններին, ուրբանիզացիային, լեռնային երկրների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին, համալիր երկրագրությանը, սոցիալ-տնտեսական քարտեզագրությանը:

1990 - 1995 թթ. եղել է Երխաղխորհրդի պատգամավոր:

2013 թ. դեկտեմբերից ԵՊՀ սոցիալ - տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչն է:

Լեզուների իմացությունը
հայերեն, ռուսերեն, բառարանի օգնությամբ գերմաներեն:

Դասավանդում է հետևյալ առարկաները
  • Աշխարհագրական մտքի զարգացման պատմություն
  • Հայաստանի և հարակից երկրների պատմական աշխարհագրություն
  • Սոցիալ - տնտեսական աշխարհագրության նորագույն ուղղությունները
  • Սոցիալ տնտեսական քարտեզագրություն
  • Տնտեսական և սոցիալական աշխարհագրություն
  • Տուրիստական ինդուստրիայի աշխարհագրական հիմունքներ
    Մագիստրատուրա
  • Արդիական պատմական աշխարհագրություն
  • Հասարակական աշխարհագրության մտքի պատմություն
  • Սոցիալական աշխարհագրություն
  • Զբոսաշրջության հիմունքներ
  • Միջազգային զբոսաշրջություն

    Մագիստրատուրայում
  • Պատմական աշխարհագրություն
  • Հասարակական աշխարհագրության մտքի զարգացման պատմություն
  • Սոցիալական աշխարհագրություն
  • ՀՀ տարաբնակեցման համակարգի զարգացման հիմնախնդիրները

    Ամուսնացած է, ունի 3 զավակ:

    a.potosyan@ysu.am
  • Ակսել Հարությունի Պոտոսյան

    Դոցենտ | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն
     
     

    Գիրք/Book

    Ակսել Պոտոսյան

    Հայաստանի Հանրապետության գյուղական բնակչությունը և բնակավայրերը | Մենագրություն: ԵՊՀ հրատ., 2017թ․, 466 էջ

    Ա. Հ. Պոտոսյան

    Զբոսաշրջության (տուրիզմի) հիմունքներ | Մեկնարկ: 2016թ․, 240 էջ

    Ա. Հ. Պոտոսյան

    Արմավիրի մարզի գյուղական տարածքների աշխարհագրական հետազոտության մի քանի հարցեր | Կրթությունը և գիտությունը Արցախում, 2016թ․, 3-4, 132-139 էջ, Հայաստան |

    Մանասյան Մ., Հովսեփյան Ա., Պոտոսյան Ա.

    Աշխարհագրություն 12 | Դպրոցական դասագիրք, Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2011թ. 176 էջ

    Ա. Պոտոսյան, Մ. Մանասյան, Խ. Սարգսյան, Ա. Գրիգորյան, Թ. Վարդանյան, Ա. Հովսեփյան

    Աշխարհագրություն - 11 | Դպրոցական դասագիրք, «Զանգակ» հրատարակչություն 2010, 176 էջ
    1   2   3   4   5   6   7  |  Տեսնել բոլորը
     

    Հոդված/Article

    Ա. Հ. Պոտոսյան

    Հայաստանի Հանրապետության գյուղական բնակչության բնական շարժի ժամանակակից միտումները և հիմնախնդիրները | Զարգացման ժամանակակից մարտահրավերներ, ՀՊՏՀ 24-րդ գիտաժողով, Երևան 2014, հոկտեմբեր 29-31, էջ 362-370

    Ա. Հ. Պոտոսյան

    Տավուշի մարզի գյուղական տարաբնակեցումը. ձևավորումը, շարժընթացը, ժամանակակից հիմնախնդիրները | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն,2013 #2, էջ 41-47 |

    Ա. Հ. Պոտոսյան

    Հայաստանի հանրապետության գյուղական տարաբնակեցման շարժընթացի մի քանի հարցեր | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2011, #3(226) էջ.32-38 |

    Ակսել Հարությունի Պոտոսյան

    Շիրակի մարզի գյուղական տարաբնակեցման շարժընթացի հարցի շուրջ | Հանրապետական գիտականի նստաշրջանի նյութեր նվիրված 1988-ի երկրաշարժի 20-րդ տարելիցին, Գյումրի, պրակ. 2, 2009, էջ 352-355

    Պոտոսյան Ա., Թորոսյան Մ.

    Հայաստանի բնօգտագործման առանձնահատկությունները 1925-1927 թթ. | Գավառի պետական համալսարան, Գիտական հոդվածների ժողովածու, N 11, Երևան, 2009, էջ 160-168
    1   2   3   4   5   6   7   8   9   10   11   12   13  |  Տեսնել բոլորը