Կրթություն
2000 – 2001 թթ. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, հայ գրականության ամբիոնի դոկտորանտ
1982 – 1985 թթ. ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ, հայ գրականության ամբիոնի ասպիրանտ
1981 – 1982 թթ. ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ, հայ գրականության ամբիոնի ստաժոր-հետազոտող
1976 – 1981 թթ. ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ, հայոց լեզվի և գրականության բաժին
Գիտական աստիճան, կոչում
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Դոկտորական թեմա - «Արևմտահայ գրական դիմանկարը», 2002, Երևանի պետական համալսարան
Թեկնածուական թեմա - «Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջերը»», 1986, Երևանի պետական համալսարան
Աշխատանքային փորձ
2022 թվականից ԵՊՀ՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչ
2021 - 2022 թթ․ ԵՊՀ՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ
2005 - 2021 թթ. ԵՊՀ հայ գրականության ամբիոնի պրոֆեսոր
1986 – 2005 թթ. ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ
1981 – 1986 թթ. ԵՊՀ հայ գրականության ամբիոնի ասիստենտ
Կարդացվող դասընթացներ
19-րդ դարի հայ նոր գրականության պատմություն.
հայ երգիծաբանություն
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
արևմտահայ գրականություն, հայ նոր գրականություն, երգիծաբանություն, հայ և համաշխարհային գրական կապեր ու առնչություններ
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն
Մասնագիտական անդամակցություն
ՀՀ ԲՈԿ-ի` ԵՊՀ-ում գործող` դոկտորի գիտական աստիճաններ շնորհող գրականագիտության 012 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար` 2003 թվականից մինչ այժմ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդի գիտքարտուղար` 2001-2021 թվականներին
Գիտական մի շարք պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ
Պարգևներ
2019 թ. ԵՊՀ Արծաթե մեդալ
2014 թ. ԵՊՀ Ոսկե մեդալ
2014 թ. ՀՀ Նախագահի Շնորհակալագիր
Ալբերտ Արշավիրի Մակարյան
Ամբիոնի վարիչ | Հայ բանասիրության ֆակուլտետ - Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոն