Ալեքսանդր Ալեքսադրի Մարգարով
Կենսագրություն
Կրթություն
2010 թ. Քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Հետաքրքրությունների շրջանակը` Հետխորհրդային քաղաքականություն, կիսանախագահական կառավարման ձև, ռեժիմներն ու ժողովրդավարացումը ԱՊՀ-ում: Ատենաճառի (դիսսերտացիայի) թեման` «Կիսանախագահական կառավարման ձևը հետխորհրդային տարածաշրջանում»:
1996 թ Փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Հետաքրքրությունների շրջանակը. Ժողովրդավարության տեսություններ, դեմոկրատական կառավարման ձևեր, անցումային շրջանի դեմոկրատիաներ, գործադիր և օրենսդիր իշանությունների փոխհարաբերություններ, ընտրական համակարգերը Հայաստանում և ետխորհրդային նորանկախ երկրներում:
Ատենաճառի (դիսերտացիայի) թեման. «Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունը անկախ պետականության հաստատման գործընթացում»:
1993 - 1996 թթ. Երևանի պետական համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ
1988 - 1993 թթ. Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ, բարձրագույն կրթության գերազանցության դիպլոմ
1990 - 1991 թթ. մեկ տարով ուսուցում Ուգանդայի Կամպալա քաղաքի Մակերերեի համալսարանի Արվեստի ֆակուլտետում

Աշխատանքային փորձ
2008 թ-ից ցայսօր ԵՊՀ-ի Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի տեղակալ:
ԵՊՀ-ի Գիտխորհրդի, Ռեկտորատի անդամ:
2006 թ-ից ցայսօր ԵՊՀ-ի Միջազգային համագործակցության վարչության պետ
2012 թ-ից ցայսօր ԵՊՀ-ի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի պրոֆեսոր:
2016-ից ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում գործող «Քաղաքագիտության» 056 մասնագիտական Խորհուրդի ԻԳ.00.02 – Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններ (քաղաքական գիտություններ) մասնագիտությամբ խորհրդի նախագահի տեղակալ է:
2012 թ-ից ցայսօր Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» 056 մասնագիտական խորհրդի անդամ
1997 - 2012 թթ. ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնում դասախոս, դոցենտ:
1997 - 1998 թթ. դասախոս ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:
2004 - 2013 թթ Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարության ամբիոնի դոցենտ.
1999 - 2004 թթ. Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի Սոցիալական գիտությունների ամբիոնի ավագ դասախոս:
2000 - 2001, 2002 - 2006 թթ. ԵՊՀ-ի Միջազգային կապերի բաժնի պետի տեղակալ:
2003 թ. օգոստոս, Երևանում անցկացվող «Հակամարտության կարգավորման եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղիները» խորագրով ամառային դասընթացի հրավիրյալ պրոֆեսոր, որը կազմակերպվել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ:
1996 - 2011 թթ. Երևանի պետական համալսարանի պառլամենտական փաստարկման խնդիրների հետազոտական խմբի գիտահետազոտող:
1992 - 1993 թթ. լրագրող, Armenian Stock- Herald, քաղաքական և հասարակական թեմաներով հոդվածներ:

Դասավանդվող առարկաներ
Քաղաքագիտության հետազոտության մեթոդներ, Քաղաքական սոցիոլոգիա, Քաղաքագիտության ներածություն, Ժողովրդավարության տեսություն, Անցումնաբանություն (Տրանզիտոլոգիա), Քաղաքական սոցիոլոգիա, Պառլամենտարիզմի տեսություն և պատմություն:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ժողովրդավարացման գործընթացը: Անցումային դեմոկրատիայի և կոնսոլիդացման խնդիրները, Խորհրդարանները և խորհրդարանական գործունեությունը ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում, Նախագահները և գործադիրը ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում, Օրենսդիր-գործադիր իշխանությունների փոխհարաբերությունները ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում, Ընտրական օրենսգրքերը և ընտրական գործընթացները ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում, քաղաքական ընդդիմության ուսումնասիրությունները, Բարձրագույն կրթության զարգացման համեմատական վերլուծությունը հետխորհրդային տարածաշրջանում:

Մասնակցությունը դրամաշնորհների
2014 թ. մարտից ցայսօր «Ինքնության ազդեցությունը Հայաստանի և Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության ձևավորման վրա» թեմայով ASCN դրամաշնորհ
2013 թ. դեկտեմբերից ցայսօր TEMPUS PICASA ծրագրի համակարգող
2010 թ. հունվար-2011թ. դեկտեմբեր Անհատական դրամաշնորհ «Հետխորհրդային Ռուսաստանի քաղաքականությունը» ծրագրի համար: Շնորհված է HESP CRC-ի կողմից:
2009 թ. հունվար-2011թ. դեկտեմբեր TEMPUS ծրագրի շրջանակներում ԵՊՀ-ի ներկայացուցիչը Եվրոպական Հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «QATMI» ծրագրում
2009 թ. հունվար - 2010 թ. դեկտեմբեր ԵՊՀ-ի ներկայացուցիչը Եվրոպական Հանձնաժողովի կողմից հովանավորվող «ECESIS» ծրագրում
2008 թ. դեկտեմբեր - 2009 թ. մարտ Erasmus Mundus դրամաշնորհ. Պրահայի Չառլզի համալսարան:
2007 - 2009 թթ. ԵՊՀ-ում Եվրոպական Հանձնաժողովի կողմից հովանավորվող Tempus Jep ծրագրի ներկայացուցիչը «Ներքին որակի ապահովման համակարգի ձևավորումը հայաստանյան ԲՈՒՀ-երում» ծրագրի համար:
2006 թ. ապրիլ- 2008 թ. մարտ INTAS երիտասարդ գիտնականների դրամաշնորհ, որը շնորհվել է «Վարչակարգերի ձևավորումը և փոխակերպումը հետխորհրդային տարածաշրջանում» ծրագրի համար:
2005 թ. մարտ - 2007 թ. մարտ INTAS ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար:
2004 - 2007 թթ. Բաց հասարակության հիմնադրամի AFP/HESP դրամաշնորհ
2003 - 2004 թթ. Civic Education Project
2003 - 2006 թթ. Արիզոնա նահանգի համալսարանի և Երևանի պետական համալսարանի կրթական համագործակցության “Refashioning the Social Sciences and Practitioner Training in Public Administration” ծրագրի ղեկավար:
2003 թ. հուլիս-օգոստոս 2003 թ. հուլիս - 2003 թ. օգոստոս, Քաղաքագիտության ամառային դպրոցի ղեկավար «Ազգայնականության զարգացումն ու հակամարտությունների ուսումնասիրությունները, քաղաքական բռնությունը եւ ահաբեկչությունը», Երևան, Հայաստան.
2001 թ. սեպտեմբեր - 2004 թ. օգոստոս INTAS դրամաշնորհ
2001 թ. օգոստոս - 2002 թ. հուլիս Junior Faculty Development Program Visiting Scholar, Այովայի համալսարան
2000 թ. փետրվար Բաց հասարակության հիմնադրամի դրամաշնորհ
2000 թ. հուլիս - 2000 թ. օգոստոս, Քաղաքագիտության ամառային դպրոցի տնօրեն, «Անցումնաբանություն և բախումնաբանություն (կոնֆլիկտոլոգիա)» Երևան, Հայաստան.
1997 թ. դեկտեմբեր OSI AF դրամաշնորհ
1996 - 1997 թթ. Նորանկախ պետություններ-ԱՄՆ ուսուցիչների փոխանակման ծրագիր
1995 թ. փետրվար աշխատանքային այց Սոցիալական հետազոտությունների նոր դպրոց, Նյու-Յորք, ԱՄՆ

Լեզուներ
Հայերենին, ռուսերենին, անգլերենին տիրապետում է ազատ, վրացերենով և ‎ֆրանսերենով կարող է հաղորդակցվել:

Մասնագիտական անդամակցություն
2011 թ-ից մինչ այսօր Հայաստանի քասղաքական գիտությունների ասոցիացիայի նախագահության անդամ
2004 թ-ից մինչ այսօր Եվրասիական քաղաքական ուսումնասիրությունների ցանցի անդամ
2003 թ-ից մինչ այսօր Կենտրոնական եվրասիական ուսումնասիրությունների հասարակության անդամ
2002 թ-ից մինչ այսօր «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության անդամ
1996 թ-ից մինչ այսօր Հայաստանի իրավաբանների և քաղաքագետների միության անդամ
1995 - 1998 թթ ընթացքում «Հասարակություններն անցման մեջ» խորագրով Ժողովրդավարության սեմինարների երևանյան մասնաճյուղի կոորդինատոր և համանախագահ:

Պարգևներ
ՀՀ Նախագահի 2016 թ. հունիսի 1-ի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
2014 թ. արժանացել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի
2009 թ. արժանացել է ԵՊՀ ոսկե մեդալի
2000 թ և 2001 թ. ՀՀ Ազգային ժողովի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից շնորհակալագիր
1997 թ. Մասսաչուսեթթի Սենատի կողմից շնորհակալագիր
1997 թ. Արքայազն Ֆիլիպ տարածաշրջանային դպրոցի պատվավոր դիպլոմ, Վիետնամ, ԱՄՆ

Մասնակցություն կոնֆերանսների
«Հետխորհրդային անկախ պետություններում քաղաքական համակարգի տրանսֆորմացիան» միջազգային կոնֆերանսի զեկույցի թեման՝«Հետխորհրդային Հայաստանում քաղաքական ինստիտուտների տրանսֆորմացիան», Մոսկվա, նոյեմբեր 2011:
«ԵՄ դերը Հարավային Կովկասում. համագործակցությունից գործընկերություն բարեփոխումների միջոցով. Մարտահրավերներ, հնարավորություններ» միջազգային կոնֆերանսի զեկույցի թեման՝ «ԵՄ դերը Հարավային Կովկասի անվտանգության համատեքստում», Երևան, մայիս 2011:
«Հարավային Կովկասում ժամանակակից մարտահրավերներն ու անվտանգության հիմնախնդիրները» միջազգային կոնֆերանսի զեկույցի թեման` «Հարավային Կովկասում անվտանգության հիմնախնդիրներն ու տեղեկատվական համագործակցությունը», Երևան, սեպտեմբեր-հոկտեմբեր, 2010
«Երևանի պետական համալսարանում միջազգայնացման գործընթացները» Եվրասիական համալսարանների միության 3-րդ գիտական միջազգային կոնֆերանսի զեկույցի թեման «Համալսարաններն ու հասարակությունը. 21-րդ դարաշրջանում համալսարանների համագործակցություն և զարգացում», Մոսկվա, ապրիլ 2010:
«Դեմոկրատիզացիան Հայաստանում» միջազգային կոնֆերանսի զեկույցի թեման` «Սոցիալ-դեմոկրատական ժողովրդավարությունը Կովկասում»: Կոնֆերանսը կազմակերպվել է Ժողովրդավարության ու սոլիդարության Եվրոպական ֆորումի, Եվրոպական պառլամենտում սոցիալ-դեմոկրատական խմբի և եվրոպական սոցիալիստների կուսակցության կողմից, Թբիլիսի, մարտ 2010:
«Իշխանության համար պայքարն ու քաղաքական ընդդիմությունը Հայաստանում»: Զեկույցի թեման` «Կենտրոնական Ասիան և Կովկասը վերազգային գօտաժողովի համատեքստում», աշխատանքը հովանավորվել է Ջորջթաունի համալսարանի կողմից` Եվրասիական ռազմավարության ծրագրի շրջանակներում, Թբիլիսի, Վրաստան, հունիս 2008:
«Հայ-թուրքական հարաբերությունները. Նայելով անցյալին, աշխատենք ապագայի համար»: Զեկույցը տարածվել է պառլամենտական «Հայ-թուրքական հարաբերությունները. խնդիրներ և հեռանկարներ» լսումների ժամանակ, որը կազմակերպվել է Հայաստանի Ազգային ժողովի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից, Երևան, դեկտեմբեր 2007:
«Քաղաքական դերակատարներն ու քաղաքական գործընթացները Հայաստանում 2008 թ-ի նախագահական ընտրությունների նախօրեին»: Զեկույցը ներկայացվել է «NIS Terra Incognita. Հետխորհրդային հանրապետություններում ժամանակակից քաղաքական գործընթացները» միջազգային կոնֆերանսին, Կազան, Ռուսաստան, նոյեմբեր-դեկտեմբեր 2007
«Կիսանախագահականություն. սահմանումները, տիպաբանությունը և ակտորների լիազորությունները»: Զեկույցը ներկայացվել է «Քաղաքական գիտությունն ու քաղաքական գործընթացները Ռուսաստանի Դաշնությունում ու նորանկախ պետություններում» Եվրասիական քաղաքական գհետազոտությունների ցանցի 5-րդ միջազգային կոնֆերանսին, Մոսկվա, Ռուսաստան, փետրվար 2007
«Կիսանախագահության հայեցակարգը հետխորհրդային փոխակերպման համատեքստում»: Զեկույցը ներկայացվել է «Քաղաքական գիտությունն ու քաղաքական գործընթացները Ռուսաստանի Դաշնությունում ու նորանկախ հանրապետություններում»Եվրասիական քաղաքական գիտությունների 4-րդ միջազգային կոնֆերանսին, Եկատերինբուրգ, Ռուսաստան, փետրվար 2006
«Ռեժիմի ձևավորումն ու զարգացումը Հայաստանում»: Զեկույցը ներկայացվել է 2005թ-ի «Կենտրոնական Եվրասիայում տարածաշրջանային և արտատարածաշրջանային դինամիկան. Կայսրություններ, իսլամ ու քաղաքականություն» ամառային միջազգային սիմպոզիումին, որը կազմակերպվել է Սլավոնական հետազոտական կենտրոնի կողմից, Հոկկայդոյի համալսարան, Սապպորո, Ճապոնիա, հուլիս 7-9, 2005

amarkarov@ysu.am
(+374 10) 55-06-12

Ալեքսանդր Ալեքսադրի Մարգարով

Պրոֆեսոր | Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն
 
 

Գիրք/Book

Ա. Ա. Մարգարով

Open Russia: new image at information era | Moscow: Institute of Diaspora and Integration. 2012, 240 p. (in Russian, co-authors N.Galstyan and H.Mikaelyan)

А. А. Маркаров

Становление, развитие и особенности функционирования полупрезидентализма в России и Польше | Е.: Изд-во ЕГУ 2009 г 260 с.

А. А. Маркаров

Полупрезидентализм в контексте постсоветской трансформации | Е.: Изд-во ЕГУ 2008 г , с. 220 с. (13,75 )
 

Հոդված/Article

Alexander Markarov, Narek S.Galstyan, Grigor Hayrapetyan

The Main Dimensions and Issues of Armenia’s Foreign Security Policy | Values and Identity as Sources of Foreign Policy in Armenia and Georgia. 2016, pp. 107-144

A. A. Markarov

“Semi-presidential System: notion and main features” in Political Science | Moscow: Russian Academy of Sciences INION, 1, 2014, pp. 34-50(in Russian)

A. Markarov, A.Simonyan, A.Grigoryan, Yu Vardanyan, M.Yeghyan

YSU Partnership with enterprises: experience, problems and perspectives | Proceedings of University/Industry Cooperation - Accelerating Innovation Scientific-educational conference Dedicated to 80th anniversary of SEUA May 15 2013 Yerevan, Synipsys Armenia YSU-SEUA Alumni Association pp. 62 - 65

A. A. Markarov

«Political Institutions Transformation in Post-Soviet Armenia» in Post-Soviet Transformation of Political Systems in Newly Independent States | Moscow: Moscow State Regional University. 2012, pp. 187 – 204 (in Russian)

Александр Маркаров

Институциональная трансформация в Армении в 1990-2010 гг. (Ինստիտուցիոնալ փոխակերպումը Հայաստանում 1990-2010 թթ.) | «Բանբեր Երևանի համալսարանի», «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն» 135.6, Երևան 2011թ., էջ 35-47 |
1   2   3   4   5   6   7   8   9  |  Տեսնել բոլորը