Անահիտ Սերգեյի Աբրահամյան
Կենսագրություն
Կրթություն
1970 - 1975 թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների պետական ինստիտուտ, գերազանցության դիպլոմ
1984 թ. մայիս-օգոստոս - Անգլիա, Լոնդոն Եռամսյա դասընթաց Իլինգ քոլեջի լեզուների ուսումնասիրության բարձրագույն դպրոցում

Աշխատանքային փորձ
2010 թ-ից մինչև այժմ ԵՊՀ, Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ, անգլերենի սեկցիայի վարիչ
1995 - 2010 թթ. ԵՊՀ, Անգլերեն լեզվի թիվ 2 ամբիոնի ասիստենտ
1975 - 1995 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի օտար լեզուների ամբիոնի դասախոս
2000 - 2013 թթ. Ընդունելության քննությունների անգլերենի (բանավոր և գրավոր) հանձնաժողովների անդամ
2007 - 2013 թթ. ԵՊՀ հեռակա ուսուցման բաժնի անգլերենի բանավոր քննության հանձնաժողովի նախագահ
2007 - 2009 թթ. ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների համար նախապատրաստական ֆակուլտետի անգլերենի քննության հանձնաժողովի նախագահ
2008 թ. Հանրակրթական դպրոցների դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մրցույթի առարկայական հանձնաժողովի անդամ

Կարդացվող դասընթացներ
Մասնագիտական հաղորդակցման հիմունքներ, դիվանագիտական վարվեցողություն, դիվանագիտական գրագրության կազմում, մասնագիտական թարգմանություն, դիվանագիտական խոսքի մշակույթ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Անգլերենի դասավանդման նորագույն մեթոդներ, կայուն զարգացմանը միտված դասավանդում, հանրալեզվաբանություն և գործաբանական լեզվաբանություն (քաղաքավարության դրսևորումները հաղորդակցման մեջ), երկլեզվություն

Մասնակցությունը դրամաշնորհների
2008 - 2010 թթ. «Երկխոսությունը միջմշակութային համատեքստում» պետբյուջեից ֆինանսավորվող գիտահետազոտական գրանտային ծրագիր. ԵՊՀ. խմբի անդամ

Լեզուներ
հայերեն (մայրենի), անգլերեն և ռուսերեն (ազատ)

Մասնագիտական անդամակցություն
2003 - 2010 թթ. ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
Հայաստանի անգլիախոսների միության վարչության անդամ
Եվրոպական ֆեդերացիայի անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի (AASE) անդամ
Անգլերենը որպես օտար լեզու դասավանդողների միջազգային ասոցիացիայի (IATEFL) անդամ

Մասնակցություն միջազգային գիտաժողովների
1. Anahit Abrahamyan «Making Future Diplomats Accomplished Speakers». զեկուցում «ELTA Serbia IATEFL» 11-րդ միջազգային գիտաժողովում (Բելգրադ, 2013 թ., մայիս)
2. Anahit Abrahamyan, Gohar Melik-Bakhshyan «New Approaches – New Achievements». զեկուցում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) 70-ամյակին նվիրված «Նոր տեխնոլոգիաները օտար լեզուների դասավանդման մեջ» միջազգային գիտաժողովում (Մոսկվա, 2013 թ., սեպտեմբեր)

Պարգևներ
2012 թ. Վաստակագիր, ԵՊՀ

anahit.abrahamyan@ysu.am

Անահիտ Սերգեյի Աբրահամյան

Դոցենտ | Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոն
 
 

Գիրք/Book

Անահիտ Աբրահամյան

«Դիվանագիտական հաղորդակցման հիմունքներ» ծրագրի մեթոդական ուղեցույց | Գրքույկ, ԼԻՄՈՒՇ հրատարակչություն, Երևան, 2013, 43 էջ |

A. Abrahamyan, G. Melik-Bakhshyan , R.Melikyan

Diplomatic Intercourse | ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2012, 266 էջ |

Anahit Abrahamyan, Ruzanna Melikyan, Marine Mkrtchyan

Politics in Press | ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2011, 159 էջ |

Y. Yerznkyan , A. Abrahamyan , G. Melik-Bakhshyan , N. Avagyan , N. Mnatsakanyan , A. Gevorgyan

On Democracy in English | ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2010, 3-րդ հրատ.` փոփոխ. և լրաց., 286 էջ |
 

Հոդված/Article

Anahit Abrahamyan, Gohar Melik-Bakhshyan

On Effectiveness of New Approaches in Teaching English | Scientific News, №2-3, Armenian State Pedagogical University after Kh. Abovyan, 2014, pp. 161-165 |

Անահիտ Աբրահամյան

Խոսքային հմտությունների ուսուցում | Օտար լեզուները Հայաստանում, N2, Երևան, 2013, էջ 32-38 |

Անահիտ Աբրահամյան

Անգլերենի դասավանդման ընթացքում լեզուների փոխներթափանցման հետևանքով ծագող խնդիրների շուրջ | Օտար լեզուները Հայաստանում, N5, Երևան, 2012, էջ 41-46 |

Ա. Ս. Աբրահամյան

Դիվանագիտական հաղորդակցում (անգլերեն) դասընթացի ծրագիր | Գրքույկ, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2011, 27 էջ |

Անահիտ Աբրահամյան, Ելենա Երզնկյան

Քաղաքավարական խնդրանքը անգլերենում և հայերենում | Օտար լեզուները Հայաստանում (գիտամեթոդական հանդես), N 5, Երևան, ՀՀ ԿԳՆ ԿԱԻ հրատ., 2010, էջ 29-42 |
1   2   3  |  Տեսնել բոլորը
 

Թեզիս/Thesis

Anahit Abrahamyan

Enhancing Students' Motivation to Learn | Conference on Current Issues of TFL Yerevan State University, 2015, pp. 11-12 |

Anahit Abrahamyan, Lilit Abrahamyan

The Main Objectives of Business English Teaching and Ways of Their Realization | Օտար լեզուները Հայաստանում, N3-4, Երևան, 2007, էջ 70-77 |

Անահիտ Աբրահամյան

Անգլերենից կատարված փոխառությունները հայերենում | Գիտաժողով` նվիրված անգլ. բանասիրության և անգլ. ուսուցման ու յուրացման պրոբլեմներին (թեզիսներ), ԵՊՀ. 1996

Անահիտ Աբրահամյան

Անգլերենից կատարված փոխառությունների տառադարձումը արևմտահայերենում | Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 3-րդ կոնֆերանս (զեկուցումների թեզիսներ), Երևան, Հայկ. ՍՍՀ հրատ., 1982