Անի Սարմենի Միքայելյան
Կենսագրություն
Կրթություն
2007 - 2011 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ, գերազանցության դիպլոմ
2011 - 2013 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, գերազանցության դիպլոմ
2013 - 2017 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Թեկնածուական ատենախոսության թեման
Ընդդատության հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում
Մասնագիտությունը՝ ԺԲ.00.04

Գիտական ուսումնասիրությունների ոլորտը
Դատական իշխանություն և դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, աշխատանքային իրավունք

Կարդացվող դասընթացներ
ՀՀ քաղաքացիական դատավարություն, Աշխատանքային իրավունք

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2022 թ. ապրիլից առ այսօր - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ
2018 թ. սեպտեմբերից առ այսօր - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, ասիստենտ
2021 - 2022 թթ. - Քաղաքացիական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման քննության գնահատման հանձնաժողովի անդամ / անդամության թեկնածու
2021 թ.-ից առ այսօր - «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ, գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամ
2019 թ. սեպտեմբերից առ 2022 թ. ապրիլ - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալ
2019 թ. օգոստոսից առ 2019 թ. սեպտեմբեր - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ակտերի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
2017 թ. հունիսից առ 2019 թ. օգոստոս - ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ
2016 թ. հունիսից առ 2017 թ. հունիս - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ
2015 թ. սեպտեմբերից առ 2017 թ. հունիս - «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի իրավագիտության ամբիոնի դասախոս
2014 թ. հունիսից առ 2016 թ. հունիս - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության քաղաքացիական և վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի իրավախորհրդատու
2014 թ. հունվարից առ 2014 թ. հունիս - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ
2012 թ. հունիսից առ 2013 թ. նոյեմբեր - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի փորձագետ

Լեզուների իմացություն
Հայերեն, անգլերեն, ռուսերեն

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)

Անի Սարմենի Միքայելյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ | Իրավագիտության ֆակուլտետ - Քաղաքացիական դատավարության ամբիոն
 
 

Գիրք/Book

Վահե Հովհաննիսյան, Սերգեյ Մեղրյան, Վարդուշ Եսայան, Պավել Թադևոսյան, Աշխեն Ղարսլյան, Տիգրան Մարկոսյան, Վահագն Գրիգորյան, Անի Միքայելյան

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարություն. գիրք առաջին | Իրավ․ գիտ․ դոկտոր, պրոֆ․ Վ․Վ․ Հովհաննիսյանի և իրավ․ գիտ․ թեկն․, դոցենտ Ս․Գ․ Մեղրյանի խմբագրությամբ, Երևան, «Հայրապետ» հրատարակչություն, 2022, 608 էջ
 

Հոդված/Article

Անի Միքայելյան

Ընդդատության կանոնների խախտման դատավարական հետևանքները հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում | Արդարադատություն, Երևան, 2021, N 1 (53), էջեր 77-85 |

Անի Միքայելյան

Ինտերնետ վեճերով գործերի ենթակայության առանձնահատկությունները | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, 1(3) 2019, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2020, էջ 221-245 |

Անի Միքայելյան

Միմյանց հետ կապված գործերի ընդդատությունը որպես տարածքային ընդդատության ինքնուրույն տեսակ | Օրինականություն, Եր., 2020, N 118, էջեր 57-66 |

Անի Միքայելյան

Ընդդատության կանոնների խախտման հետևանքները քաղաքացիական գործի հարուցման փուլում | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների նստաշրջանի նյութերի ժողովածու 2(2)2018, ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ: Խմբագիր՝ Գ. Ս. Ղազինյան. Եր.: ԵՊՀ հրատ., 2019, էջեր 354-369 |

Անի Միքայելյան

Բացառիկ ընդդատությունը քաղաքացիական դատավարությունում | Պետություն և իրավունք, թիվ 3-4 (81-82) Երևան 2018, էջեր 63-75 |