Կրթություն
2006 - 2009 թթ. Երևանի Պետական Համալսարանի, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի, անգլիական բանասիրության ամբիոնի ասպիրանտ
2004 - 2006 թթ. Երևանի Պետական Համալսարան, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, բանասիրության մագիստրոս (դիպլոմ գերազանցության)
2000 - 2004 թթ. Երևանի Պետական Համալսարան, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, բանասիրության, մանկավարժության բակալավր (դիպլոմ գերազանցության)
Գիտական աստիճաններ և կոչումներ
2009 թ. «Պաշտոնական խոսքն իբրև ոճակառուցվածքային հատկանիշների ուրույն համակցություն, (ամերիկյան սահմանադրության լեզվական նյութի հիման վրա)», բանասիրական գիտությունների թեկնածուի վկայագիր շնորհված Հայաստանի Հանրապետության Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովի կողմից Երևանի Պետական Համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ։
2016թ. դոցենտի գիտական կոչում՝ շնորհված ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ։
Մասնագիտական գործունեություն
2021-ից առ այսօր Երևանի Պետական Համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դոցենտ
2019 թ- ից Երևանի Պետական Համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ
2009 թ-ից Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի, անգլիական բանասիրության ամբիոնի ասիստենտ
2006 - 2009 թթ. Երևանի պետական համալսարանի, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի, անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս
Դասավանդվող առարկաներ
Դատաբժշկական թարգմանության հիմնահարցեր, իրավաբանական բառապաշարի թարգմանության առանձնահատկությունները, մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանություն, զուգադրական բառագիտություն, բակալավրի և մագիստրոսի ավարտական աշխատանքների գիտական ղեկավարություն և խորհրդատվություն։
Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներ
Իրավալեզվաբանություն, բժշկագիտական լեզվաբանություն, գործառական ոճագիտություն, տեքստի լեզվաբանություն
Օտար լեզուներ
Հայերեն (մայրենի) rուսերեն, անգլերեն, իտալերեն
Միջազգային գիտաժողովների մասնակցություն
16-19/ Հոկտեմբեր/ 2007 թ. «Շարահյուսական ոճական հնարները սահմանադրության տեքստում», Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Լեզուն և գրականությունը գիտական իմացության ժամանակակից հարացույցում» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողով, Երևան, Թեզիսների Ժողովածու, էջ 124-125
2 /Ապրիլ/ 2015 թ. «Օրենսդրական տեքստի շարահյուսական կառուցվածքային առանձնահատկությունները» «Ակադեմիկոս Գ.Բ. Ջահուկյանը և լեզվաբանական միտքը» հանրապետական գիտաժողով, Երևան, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ
Պատվոգրեր
Պատվոգիր – 2012թ. Դեկտեմբերի 2-ին Հայաստանում Միացյալ Նահանգների Դեսպանատան Հասարակական Կապերի բաժնի կողմից կազմակերպված մրցույթին Լավագույն Ակնարկագիր (Best Essay Writer) մրցանակին արժանանալու համար
Պատվոգիր - 2002թ. Ապրիլի 15-ին Երևանի Պետական Համալսարանի, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանչական բաժնի ամենամյա մրցույթին «Լավագույն Թարգմանություն» մրցանակին արժանանալու համար
Էլ. փոստ
annahakobyan@ysu.am