Կրթություն
Սեպտեմբեր 1999 - հունիս 2005 Երևանի Մխիթար Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ Դիպլոմ գերազանցության բուժական գործ մասնագիտությամբ
Սեպտեմբեր 2005 - հունիս 2008 Կլինիկական օրդինատուրա, ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների № 1 ամբիոն, Էրեբունի բժշկական կենտրոն Սրտաբանի որակավորման դիպլոմ
Հուլիս 2014 - դեկտեմբեր 2018 Հայցորդ, ԵՊԲՀ-ի սրտաբանության ամբիոն
Աշխատանքային գործունեություն
2011-2014թ. Ավագ լաբորանտ, ԵՊԲՀ-ի հետբուհական շարունակական կրթության ֆակուլտետի անհետաձգելի սրտաբանության ամբիոն
2014-2016թ. Ասիստենտ, ԵՊԲՀ-ի անհետաձգելի սրտաբանության ամբիոն
2016-2020թթ. Ասիստենտ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի սրտաբանության ամբիոն
2019-2022թ. Կրտսեր գիտաշխատող, Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա, Ֆարմացիայի ինստիտուտ, Երևանի Պետական Համալսարան /արտաքին համատեղություն/
2022թ.-ից Գիտաշխատող, Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա, Ֆարմացիայի ինստիտուտ, ԵՊՀ
2020թ.-ից Ավագ դասախոս, ԵՊԲՀ-ի սրտաբանության ամբիոն
Գիտական հետաքրքրություններ
Խրոնիկ սրտային անբավարարություն; օնկոսրտաբանություն; կախեքսիա; էխոսրտագրություն, կարդիոմիոպաթիաներ, դեղասնկեր
Գիտական գործնեությունը
2018թ. - թեկնածուական ատենախոսության պաշտպանություն “Սրտամկանի կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները քաղցկեղային կախեքսիայով հիվանդների մոտ”:
Մասնակցություն 25-ից ավելի գիտաժողովների, զեկուցումներ Հայաստանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Հունաստանում:
Մասնագիտական և գիտական խորհուրդների անդամակցություն
2005թ.-ից Հայկական Սրտաբանական Ասոցիացիա (ՀՍԱ)
2007թ.-ից Եվրոպական Սրտաբանական Ասոցիացիա (ԵՍԱ) և ԵՍԱ-ի Սրտային Անբավարարության Ասոցիացիա
Գիտական դրամաշնորհներ
2009, 2014, 2017թթ. ԴԱԱԴ /DAAD/ գիտահետազոտական դրամաշնորհներ
2013 թ. ԴԱԱԴ-ի սարքավորումների դրամաշնորհ (#548.104401.342)
2012, 2016, 2019 թթ. Ամերիկյան-Ավստրիական հիմնադրամի դրամաշնորհներ
2020-2021թ. Շվեյցարիայի Կառավարության Հետազոտական կրթաթոշակ:
Գրախոսական աշխատանք
2018թ.-ից ESC Heart Failure գիտական ամսագրի գրախոս
Միջազգային համագործակցություն, վերապատրաստում, գիտական այցելություններ
2009-2010, 2014, 2017-2018թթ. Շարիտե համալսարանական հիվանդանոց, Բեռլին, Գերմանիա
2014թ., 2016թ., 2019թ. Վիեննայի համալսարան, Ավստրիա
2020-2021թ. Բազելի համալսարան, Շվեյցարիա
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն (ազատ տիրապետում)