Արծվիկ Գարեգինի Մինասյան
Կենսագրություն
Ծնվել է 1972 թ. հունվարի 1-ին ՀՀ Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում:

1990 - 1995 թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ:

1995 - 1998 թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրան:

1997 - 1998 թթ. կարճաժամկետ ծրագրերով ուսումնառությունը շարունակել է Մոսկվայում, Վաշինգթոնում եւ Նյու Յորքում` մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին:

1997 - 2001թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում` իրավագիտություն մասնագիտությամբ:

1996 - 1999 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում որպես մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ:

1998 թ. սկսած դասախոսում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:

1999 - 2000 թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ:

2000 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտության թեկանածուի գիտական աստիճան: 11 գիտական հոդվածների հեղինակ է:

2000-2005 թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել եւ աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամի պաշտոնում:

2004 - 2005թթ. դասախոսել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 2005-2006թթ.` նաեւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայում:

2005 - 2007 թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել եւ աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում:

2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

Արծվիկ Գարեգինի Մինասյան

Ասիստենտ | Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ - Ֆինանսահաշվային ամբիոն
 
 

Հոդված/Article

Մինասյան Ա.

Արտագաղթի նվազեցման և ներգաղթի խրախուսման հրամայականը | ԵՊՀ Տարեգիրք 2013, Տնտեսագիտության ֆակուլտետ, Եր.: ԵՊՀ հրատ. 2014, էջեր 5-10 |

Մինասյան Ա. Գ.

Հայաստանի սոցիալ-տնտեսական որոշ մարտահրավերների շուրջ | ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ. Տարեգիրք, Երևան 2013 7 էջ

Մինասյան Ա. Գ.

Նվազագույն աշխատավարձի հիմնախնդիրները Հայաստանում | Դրոշակ N01 (1628), Երևան, հունվար 2011 5 էջ

Մինասյան Ա. Գ.

Սեփականատիրական հարաբերությունները և սեփականության պաշտպանության սոցիալիստակա նմոտեցումները | Գլոբալ հեռանկարներ.տեղական իրողություններ Երևան 2010թ.11 էջ

Մինասյան Ա. Գ.

Բաժնետիրական կառավարման համակարգի զարգացման մ քանի առաջարկների մասին | Դրոշակ N01 (1616) Երևան, հունվար 2010 7 Էջ