
Ենթակառուցվածքներ | Ֆակուլտետներ
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1933 թվականին: Ֆակուլտետը Հայաստանում կենսաբանության տարբեր բնագավառների գծով որակյալ մասնագետների պատրաստման հիմնական գիտակրթական կենտրոնն է հանդիսանում: Ներկայումս ֆակուլտետի կառուցվածքի մեջ մտնում են 7 ամբիոն և 1 գիտահետազոտական ինստիտուտ: Ֆակուլտետում գործում են համալսարանական 2 գիտակրթական կենտրոններ՝ «Կիրառական կենսաբանության» գերազանցության կենտրոնը և «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի» նորարարական կենտրոնը: Մասնագետների պատրաստումն իրականացվում է Բուսաբանության և սնկաբանության, Կենդանաբանության, Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, Էկոլոգիայի և բնության պահպանության, Գենետիկայի և բջջաբանության, Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի, Կենսաֆիզիկայի ամբիոններում:
Ֆակուլտետում գտնվող «Կենսաբանության» գիտահետազոտական ինստիտուտը ներառում է նախկինում ամբիոններին կից բազային ֆինանսավորմամբ գործող գիտական լաբորատորիաները: Այն ներկայումս ունի 9 գիտական լաբորատորիաներ, որտեղ կատարվող գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները վերաբերում են մոլեկուլային և բջջային կենսաբանության, մոլեկուլային կենսաֆիզիկայի, ընդհանուր և բժշկական կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի, կիրառական մանրէաբանության, ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի, ընդհանուր և կիրառական ֆիզիոլոգիայի, սնկաբանության և բուսաբանության, կենդանաբանության և մակաբուծաբանության, էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներին:
Կենսաբանության ֆակուլտետի գիտակրթական պատշաճ մակարդակի, գիտական մեծ ներուժի վկայությունն է ներկայիս պատկառելի պրոֆեսորադասախոսական անձնակազմը (ՀՀ ԳԱԱ երկու թղթակից անդամներ, գիտությունների 18 դոկտոր և ավելի քան 70 թեկնածու): Ֆակուլտետի շրջանավարտներից շատերը միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ են, հաջողությամբ աշխատել և աշխատում են նախկին Խորհրդային Միության և հեռավոր արտասահմանյան երկրների գիտական կենտրոններում: Ֆակուլտետի ճանաչված մասնագետները գիտահետազոտական համագործակցության մեջ են արտասահմանյան մի շարք երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Ռուսաստան և այլն) գիտական կենտրոնների մասնագետների հետ, բազմիցս հանդես են եկել դասախոսություններով, գիտական զեկույցներով:
Կենսաբանության ֆակուլտետում, ինչպես և ամբողջ համալսարանում, ներկայում ուսուցումը տարվում է եռաստիճան համակարգով` բակալավրիատ (4 տարի ժամկետով), մագիստրատուրա (2 տարի) և ասպիրանտուրա (3 կամ 4 տարի` կախված ուսուցման ձևից` առկա, թե հեռակա): Այն իրականացվում է երեք մասնագիտությունների գծով` «Կենսաբանություն», «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա», «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա»: 2007/2008 ուս. տարվանից ֆակուլտետում գործում է նաև կենսաբանություն մասնագիտությամբ բակալավրիատի հեռակա բաժին:
Ներկայում ֆակուլտետն ունի 500-ից ավելի ուսանողներ, նրանցից մոտ 370-ը` բակալավրիատի ուսանողներ են, 130-ը` մագիստրատուրայի, իսկ առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտների ընդհանուր քանակը մոտ 20 է: Բակալավրիատի համակարգում ուսանողներին տրվող տեսական գիտելիքներն ամրապնդվում են Ծաղկաձորում և Հրազդանի Մարմարիկ ուսանողական հանգրվանում անցկացվող դաշտային, ինչպես նաև ֆակուլտետի ամբիոններում կազմակերպվող փորձարարական պրակտիկաների ընթացքում: Բակալավրիատի ավարտական կուրսում կազմակերպվում է նաև մանկավարժական պրակտիկա Երևան քաղաքի դպրոցներում:
Ֆակուլտետ ընդունվելու համար երեք մասնագիտությունների գծով («Կենսաբանություն», «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» և «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա») դիմորդները պարտադիր պետք է հանձնեն կենսաբանություն առարկայից քննություն: Երկրորդ քննությունը կամընտրական է` ֆիզիկա կամ քիմիա:
Մագիստրատուրայի համակարգում ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում տաս մասնագիտացումների գծով («Բժշկական սնկաբանություն և կիրառական բուսաբանություն», «Կենդանաբանություն և մակաբուծաբանություն», «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա», «Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա», «Կիրառական մանրէաբանություն», «Ընդհանուր և մոլեկուլային գենետիկա», «Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա», «Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում», «Կենսաֆիզիկա», «Կենսաինֆորմատիկա»:
Կառուցվածք
- Կենսաֆիզիկայի ամբիոն
- Կենդանաբանության ամբիոն
- Բուսաբանության և սնկաբանության ամբիոն
- Գենետիկայի եւ բջջաբանության ամբիոն
- Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն
- Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն
- Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
- Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
- Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն
- Կենսաէթիկայի կաբինետ
Աշխատակիցներ
- Էմիլ Սոսի Գևորգյան Դեկան
- Ռուբեն Միքայելի Հարությունյան Ամբիոնի վարիչ
- Պողոս Հովհաննեսի Վարդևանյան Ամբիոնի վարիչ
- Աննա Ֆելիքսի Կարապետյան Ամբիոնի վարիչ
- Աննա Արշակի Փոլադյան Ամբիոնի վարիչ
- Մարինե Սեմյոնի Առաքելյան Ամբիոնի վարիչ
- Սիրանուշ Գերասիմի Նանագյուլյան Ամբիոնի վարիչ
- Կարեն Արամայիսի Ղազարյան Ամբիոնի վարիչի պաշտոնակատար
- Լիա Լևոնի Օսիպյան Ամբիոնի պատվավոր վարիչ
- Ալեքսանդր Հրանտի Եսայան Ինստիտուտի տնօրեն
- Կարեն Արամայիսի Ղազարյան Ամբիոնի վարիչի պաշտոնակատար
- Կարեն Արմենի Թռչունյան Պրոֆեսոր
- Էդուարդ Մուրազի Եղիազարյան Պրոֆեսոր
- Սիրանուշ Մինասի Մինասյան Պրոֆեսոր
- Արմեն Եգորի Զաքարյան Պրոֆեսոր
- Էմիլ Սոսի Գևորգյան Դեկան
- Սուսաննա Միքայելի Բադալյան Պրոֆեսոր
- Ջանիկ Մամիկոնի Ճավրշյան Պրոֆեսոր
- Գալինա Գեորգիի Հովհաննիսյան Պրոֆեսոր
- Ինգա Լևոնի Բազուկյան Դոցենտ
- Նարինե Նիկոլայի Հայրապետյան Դոցենտ
- Իրինա Գեղամի Արծրունի Դոցենտ
- Տիգրան Աշոտի Հարությունյան Դոցենտ
- Լիլիթ Սերգեյի Գաբրիելյան Դոցենտ
- Էմմա Սերգեյի Գևորգյան Դոցենտ
- Հասմիկ Ռուբենի Աղաբաբյան Դոցենտ
- Նորա Հրաչիկի Ազարյան Դոցենտ
- Նոնա Յուրիկի Ադամյան Դոցենտ
- Եվա Խորենի Հովհաննիսյան Դոցենտ
- Գայանե Գեորգիի Զալինյան Դոցենտ
- Գեորգի Յուրիի Պապով Դոցենտ
- Լուսինե Ռաֆայելի Համբարյան Դոցենտ
- Արա Պետիկի Անտոնյան Դոցենտ
- Սուսաննա Գարեգինի Սահակյան Դոցենտ
- Անահիտ Վելլերի Վասիլյան Դոցենտ
- Հովիկ Հարությունի Փանոսյան Դոցենտ
- Անի Լևոնի Գևորգյան Դոցենտ
- Աշոտ Վարդգեսի Ասլանյան Դոցենտ
- Աստղիկ Սամվելի Ղազարյան Դոցենտ
- Գայանե Հմայակի Պողոսյան Դոցենտ
- Իրեն Վաչագանի Շահազիզյան Դոցենտ
- Անուշ Արամայիսի Աղաջանյան Դոցենտ
- Էռնեստինա Խիկարի Բարսեղյան Դոցենտ
- Հասմիկ Սեդրակի Մովսեսյան Դոցենտ
- Անահիտ Վլադիմիրի Ներկարարյան Դոցենտ
- Ծովինար Իշխանի Ադամյան Դոցենտ
- Սեդա Վիկտորի Մարության Դոցենտ
- Մարգարիտ Թորգոմի Պետրոսյան Դոցենտ
- Հրանտ Գևորգի Ժամհարյան Դոցենտ
- Աստղիկ Վիկտորի Պողոսյան Դոցենտ
- Մարինե Աշոտի Փարսադանյան Դոցենտ
- Հասմիկ Մաէնլեստի Կարապետյան Դոցենտ
- Կարինե Ստեփանի Մատինյան Դոցենտ
- Ժենյա Վաղինակի Յավրոյան Դոցենտ
- Արմինե Արմենի Մարգարյան Դոցենտ
- Ինեսսա Մակեդոնի Էլոյան Դոցենտ
- Իրինա Արտեմի Բադալյան Ասիստենտ
- Նելլի Սամվելի Բաբայան Ասիստենտ
- Նարինե Հմայակի Զաքարյան Ասիստենտ
- Եվա Յուրիի Սողոյան Ասիստենտ
- Գայանե Աշոտի Փարսադանյան Ասիստենտ
- Ինեսա Հենրիկի Սեմերջյան Ասիստենտ
- Մարգարիտա Բենիամինի Մաթևոսյան Ասիստենտ
- Սուսաննա Գուրգենի Տիրացույան Ասիստենտ
- Նիկոլայ Վլադիմիրի Ավթանդիլյան Ասիստենտ
- Աննա Վլադիմիրի Գրիգորյան Ասիստենտ
- Նաիրա Ժորայի Սահակյան Ասիստենտ
- Նունե Ռոմենի Հակոբյան Ասիստենտ
- Գայանե Հենրիկի Սեմերջյան Ասիստենտ
- Մարիամ Աշոտի Շահինյան Կրտսեր գիտաշխատող
- Աննա Անդրեյի Նեբիշ Դասախոս
- Ռուզաննա Գեորգիի Ադամյան Դասախոս
- Կարեն Կառլենի Գրիգորյան Դասախոս
- Լուսինե Վահանի Մարգարյան Դասախոս
- Տիգրան Արթուրի Հայրապետյան Լաբորատորիայի վարիչ
- Նունե Գրիգորի Քարտաշյան Լաբորատորիայի վարիչ
- Թեհմինե Կարլենի Հարությունյան Լաբորատորիայի վարիչ
- Վահագն Մանվելի Վարագյան Լաբորատորիայի վարիչ
- Գայանե Վոլոդի Անանյան Ավագ գիտաշխատող
- Կարինե Մարտինի Գրիգորյան Ավագ գիտաշխատող
- Անահիտ Լեոնի Աթոյանց Ավագ գիտաշխատող
- Էվելինա Արտաշի Աղաջանյան Ավագ գիտաշխատող
- Էդուարդ Մուրազի Եղիազարյան Պրոֆեսոր
- Քրիստինե Սերյոժայի Մարգարյան Ավագ գիտաշխատող
- Նարինե Գրիգորի Ղարիբյան Ավագ գիտաշխատող
- Ռիմմա Էդուարդի Ավալյան Ավագ գիտաշխատող
- Նոնա Յուրիկի Ադամյան Դոցենտ
- Լիյա Ալեքսանդրի Մինասբեկյան Գիտաշխատող
- Մարիետա Սամվելի Միքաելյան Գիտաշխատող
- Գայանե Բաբկենի Ղուկասյան Գիտաշխատող
- Անուշ Լևոնի Բարխուդարյան Գիտաշխատող
- Միքայել Մարտիկի Գինովյան Գիտաշխատող
- Էվելինա Գեորգիի Սարգսյան Գիտաշխատող
- Սարգիս Աղասու Աղայան Գիտաշխատող
- Մարիամ Աշոտի Շահինյան Կրտսեր գիտաշխատող
- Լիլիթ Յուրիկի Հակոբյան Կրտսեր գիտաշխատող
- Հայարփի Գևորգի Ջավրուշյան Կրտսեր գիտաշխատող
- Գրիգոր Սմբատի Շահինյան Կրտսեր գիտաշխատող
- Սաթենիկ Նորիկի Միրզոյան Կրտսեր գիտաշխատող
- Դիանա Ռազմիկի Սողոմոնյան Կրտսեր գիտաշխատող
- Զարուհի Արմենի Վարդանյան Կրտսեր գիտաշխատող
- Մերի Ռազմիկի Դարբինյան Կրտսեր գիտաշխատող
- Վահե Աշոտի Օհանյան Կրտսեր գիտաշխատող
- Հեղինե Ռաֆիկի Թորգոմյան Կրտսեր գիտաշխատող
- Ռուզաննա Կիմի Պետրոսյան Ավագ լաբորանտ
- Անի Կարոյի Գասպարյան Ավագ լաբորանտ
- Մերի Վիկտորի Արզումանյան Ավագ լաբորանտ
- Հասմիկ Ներսեսի Զաքարյան Ավագ լաբորանտ
- Անուշ Հայկի Առաքելյան Ավագ լաբորանտ
- Անժելա Աշոտի Սարգսյան Ավագ լաբորանտ
- Սյուզաննա Սայաթի Եսոյան Լաբորանտ
- Ագապի Գևորգի Հովհաննիսյան Կրտսեր գիտաշխատող
- Արմինե Մանվելի Քոսյան Կրտսեր գիտաշխատող
Էմիլ Գևորգյան
Դեկանատ`(+374 60) 71-05-03
(ներքին 45-03),
biology@ysu.am