
Ենթակառուցվածքներ | Ֆակուլտետներ
Քիմիայի դասավանդումը համալսարանում սկսվել է դեռևս 1921 թ.-ից: Այն իրականացնում էր նոր կազմավորված Քիմիայի ամբիոնը, որտեղ իրենց ազգանվեր աշխատանքներն են սկսել Ս. Ղամբարյանը, Ա. Հակոբյանը, Լ. Ռոտինյանը և Հ. Ակունյանը:
Այդ գործին իրենց մասնակցությունն են ունեցել նաև ֆակուլտետի դեկան, ագրոքիմիկոս Պ. Քալանթարյանը և այն տարիներին ԵՊՀ ռեկտոր, կենսաքիմիկոս Հ. Հովհաննիսյանը:
Քիմիայի միացյալ ամբիոնը երկար տարիներ ղեկավարել է պրոֆեսոր Ս. Ղամբարյանը: Իր բնույթով քիմիայի ամբիոնը հենց սկզբից դառնում է Օրգանական քիմիայի ամբիոն, որի գիտական ուղղվածությունը գերօքսիդ ամինների փոխազդեցության ուսումնասիրությունն էր, ինչը, ի դեպ, հաջողությամբ շարունակվում է առ այսօր:
Ամբիոնում կատարվում էին նաև ուսումնասիրություններ տեղական այրվող թերթաքարերի և եթերայուղատու բույսերի բնագավառում: 1927 թ.-ից ամբիոնը բաժանվում է Օրգանական և Ֆիզիկական քիմիայի ամբիոնների:
Քիմիայի ֆակուլտետը` որպես ինքնուրույն օղակ, կազմավորվում է 1933 թվականին: 1934 թ.-ին այն գլխավորում է պրոֆեսոր Ղ. Տեր-Ղազարյանը:
1933 թ.-ին Քիմիայի ֆակուլտետի բազայի վրա կազմակերպվում է նոր` քիմիա և բնության պահպանություն, իսկ 2014 թ.-ին` նաև սննդի անվտանգություն մասնագիտությամբ կադրերի պատրաստումը:
Ֆակուլտետում քննարկվում և գրախոսվում են քիմիայի դպրոցական ծրագրերն ու չափորոշիչները, զանազան ուսումնական աշխատանքներ, ձեռնարկներ և դասագրքեր:
Քիմիայի ֆակուլտետը միջազգային ճանաչում ունեցող գիտական կենտրոն է :
Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել տարբեր երկրների առաջատար գիտական կենտրոնների հետ. ԱՄՆ-ում` Հյուսիսարևմտյան համալսարան (Էվանստոն), Արիզոնայի համալսարան (Թյուսոն), Կալիֆորնիայի համալսարան (Դևիս), Գերմանիայում` Ռոստոկի, Մյունստերի, Կարլսռուհեի, Ռեգենսբուրգի, Բոխումի համալսարաններ, Անգլիայում` Լոնդոնի համալսարան, Բըրքբեք քոլեջ, Իտալիայում` Բոլոնիայի համալսարան, Ֆրանսիայում` Փարիզ-Սյուդ համալսարան, Մոնպելյեի համալսարան, Ֆրանսիայի ագրարային ինստիտուտ (Ռեմս), Լեհաստանում` Սիլեզյան համալսարան (Կատովիցե), Մարի Կյուրի-Սկլոդովսկայի անվան համալսարան (Լյուբլին), Ռուսաստանում` Մոսկվայի պետական համալսարան, ՌԴԳԱ էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտ (Մոսկվա), Օրգանական քիմիայի ինստիտուտ, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Կառուցվածքային մակրոկինետիկայի ինստիտուտ, Մարդու ուղեղի ինստիտուտ (Սանկտ-Պետերբուրգ):
Ըստ 02.07.2014 թ. թիվ 120/6 հրամանի «Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ» կառուցվածքային ստորաբաժանումը վերանվանվել է «Երևանի պետական համալսարանի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ»:
Կառուցվածք
- Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոն
- Օրգանական քիմիայի ամբիոն
- Ֆիզիկական եւ կոլոիդների քիմիայի ամբիոն
- Ազոտ-, թթվածին- և ծծումբ պարունակող հետերոցիկլիկ միացությունների քիմիայի բազային լաբորատորիա
- Քիմիական և կենսաբանական համակարգերի ֆիզիկաքիմիական հետազոտությունների բազային լաբորատորիա
- Անօրգանական քիմիայի բազային լաբորատորիա
- Էկոլոգիական անվտանգության կենտրոն
Աշխատակիցներ
- Տարիել Վլադիմիրի Ղոչիկյան Դեկան
- Շիրազ Ալեքսանդրի Մարգարյան Ամբիոնի վարիչ
- Նարինե Անժելոյի Դուրգարյան Ամբիոնի վարիչ
- Արմեն Իգնատիոսի Մարտիրյան Ամբիոնի վարիչ
- Արմեն Սուրենի Գալստյան Դեկանի տեղակալ
- Սուրեն Լևոնի Խառատյան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր
- Ռոմիկ Սուրենի Հարությունյան Պրոֆեսոր
- Գայանե Գևորգի Թոքմաջյան Պրոֆեսոր
- Համբարձում Գուրգենի Խաչատրյան Պրոֆեսոր
- Կարինե Ռաֆայելի Գրիգորյան Պրոֆեսոր
- Գագիկ Սուրենի Մելիքյան Պրոֆեսոր
- Լիանա Սերգեյի Գաբրիելյան Դոցենտ
- Իսկուհի Լևոնի Ալեքսանյան Դոցենտ
- Հեղինե Հմայակի Ղազոյան Դոցենտ
- Գոհար Գրիգորի Պետրոսյան Դոցենտ
- Մելանյա Աշոտի Սամվելյան Դոցենտ
- Գևորգ Սերգեյի Գրիգորյան Դոցենտ
- Լաուրա Խորենի Գալստյան Դոցենտ
- Գևորգ Սարգսի Սիմոնյան Դոցենտ
- Հայկ Ալեքսանի Բեգլարյան Դոցենտ
- Լուսինե Վլադիմիրի Կարապետյան Դոցենտ
- Հրանուշ Հերբերտի Դարբինյան Դոցենտ
- Հասմիկ Ռազմիկի Սարգսյան Դոցենտ
- Ռոբերտ Խաչիկի Ադամյան Դոցենտ
- Ռազմիկ Պարսամի Մխիթարյան Դոցենտ
- Լուսինե Գեղամի Թադևոսյան Ասիստենտ
- Լուսինե Գագիկի Մանգասարյան Ասիստենտ
- Հայաստան Գեորգիի Ալվանջյան Ասիստենտ
- Գոհար Աշոտի Շահինյան Ասիստենտ
- Ծովինար Ալեքսանդրի Ադամյան Ասիստենտ
- Լիանա Արմենի Մարգարյան Դասախոս
- Ծովինար Սամվելի Բիլյան Դասախոս
- Նաղարշ Արթուրի Միրաքյան Լաբորատորիայի վարիչ
- Կարինե Վլադիմիրի Սարգսյան Լաբորատորիայի վարիչ
- Հասմիկ Ավետիքի Շիլաջյան Լաբորատորիայի վարիչ
- Մելանյա Աշոտի Սամվելյան Դոցենտ
- Սերգեյ Կոստանդի Գրիգորյան Ավագ գիտաշխատող
- Կարինե Սամվելի Ավետիսյան Ավագ գիտաշխատող
- Սերգեյ Սուրենի Հայրապետյան Ավագ գիտաշխատող
- Ռոմիկ Սուրենի Հարությունյան Պրոֆեսոր
- Լիլիթ Հակոբի Արիստակեսյան Գիտաշխատող
- Հասմիկ Ռազմիկի Սարգսյան Դոցենտ
- Աշխեն Լեռնիկի Զատիկյան Գիտաշխատող
- Հայկ Ռազմիկի Պետրոսյան Ավագ լաբորանտ
- Ինեսա Արթուրի Պետրոսյան Ավագ լաբորանտ
- Փառանձեմ Գարեգինի Մինասյան Ավագ լաբորանտ
- Ռուզաննա Ալբերտի Մովսիսյան Լաբորանտ
- Լիլիտ Սարգսի Բանյան Կրտսեր գիտաշխատող
- Լիլիթ Պապինի Համբարձումյան Լաբորանտ
պրոֆեսոր Տարիել Ղոչիկյան
Դեկանատ` (+374 60) 71-04-02
(ներքին 34-02, 34-23),
chemistry@ysu.am