Էդուարդ Աշոտի Դանիելյան
Կենսագրություն
Ծնվել է 1946թ. սեպտեմբերի 8-ին Երևանում: 1964թ. ավարտել է Երևանի թիվ 42 միջնակարգ դպրոցը և 1969թ.` ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1972-ին` Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան:

1972-ից Է.Դանիելյանն աշխատել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: 1973թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1981թ.` դոկտորական ատենախոսությունը: 1974թ. նրան շնորհվել է դոցենտի, 1984-ին՝ պրոֆեսորի կոչում:
1982 - 1986թթ. ղեկավարել է ԵՊՀ օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնը, իսկ 1986-ից հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի վարիչն էր:

Է.Դանիելյանը հեղինակ է 180 գիտական հոդվածների և 10 մենագրության, այդ թվում` “Frequency Distributions in Biomolecular Sistems and Growing Networks” (Finland, 2007), համահեղինակ` “Optimization of Functionals on Classes of Distributions with Moments’ Constraints”, Part I (Finland, 2002) , “Массовое обслужване и приоритетни системи на обслуживане” (Блгария, 1973), “Приоритетные системы обслуживания” (М., 1973), որոնք նվիրված են հուսալիության տեսութանը, կանոնավոր փոփոխվող ֆունկցիաներին, մաթեմատիկական վիճակագրությանը, բաշխումների դասերում մոմենտային սահմանափակումների պայմաններում օպտիմալացմանը, կենսաինֆորմատիկայում մաթեմատիկական մեթոդներին:

Է.Դանիելյանի ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 37 ատենախոսություն:

Վախճանվել է 2011թ. հուլիսի 16-ին Երևանում:

Էդուարդ Աշոտի Դանիելյան