Գագիկ Վարազդատի Մարկոսյան
Կենսագրություն
Կրթություն
1975 - 1980 թթ. ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի «Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական մեթոդների » բաժինը
1981 - 1986 թթ. ԵՊՀ Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական մեթոդների ամբիոնում հայցորդ

Գիտական աստիճան
1993 թ-ին, ԵՊՀ-ի մասնագիտացված խորհրդում, պաշտպանել եմ գիտական թեզ` «Երկրաբանական միջավայրի հնամագնիսական անիզոտրոպության տարածաուղղորդվածությունը և լեռնային ապարների քայքայման ուղղության կանխատեսումը» թեմայով և ստացել է երկրաբանական հանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2006 թ-ին շնորհվել է դոցենտի կոչում:

Աշխատանքային փորձ
1980 - 1982 թթ. ԵՊՀ գիտահետազոտական մաս, ինժեներ
1982 - 1996 թթ. ավագ լաբորանտ
1996 թ-ին ասիստենտ
1996 - 2000 թթ. ավագ դասախոս
2000 թ-ից դոցենտ

Կարդացվող դասընթացներ
Մագնիսահետախուզություն և պետրոֆիզիկա առարկաները բակալավրատում, իսկ մագնիսահետախուզության ուսումնասիրման օբյեկտներ, հնամագնիսականություն, հանքային երկրաֆիզիկայի հիմունքներ և երկրաֆիզիկական տվյալների համակարգչային մշակում առարկաները` մագիստրատուրայում:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Երկրաբանական միջավայրում ապարների ֆիզիկական և մեխանիկական հատկությունների տարածաժամանակային անիզոտրոպությունները` պայմանավորված հնամագնիսական շերտայնությանբ:
Հնագիտական օբյեկտների և ապարների հնամագնիսական տարեգրման հիմնահարցերը:
Օգտակար հանածոների հանքավայրերի որոմնումը և հետախուզումը երկրաֆիզիկական համալիր մեթոդներով:

Լեզուներ
ռուսերեն (ազատ), անգլերեն և գերմաներեն (բառարանով)

E-mail: g.markos@ysu.am

Գագիկ Վարազդատի Մարկոսյան

Դոցենտ | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - Երկրաֆիզիկայի ամբիոն
 
 

Գիրք/Book

Գրիգորյան Մ.Ա., Սարդարյան Ա.Ս., Մարկոսյան Գ.Վ., Վարդանյան Վ.Պ.

Ուսումնասիրման երկրա‎ֆիզիկական մեթոդներ | ԵՊՀ հրատ 2006, 91 էջ

Գ. Վ. Մարկոսյան, Լ.Կ. Թադևոսյան, Վ.Պ. Վարդանյան, Մ.Ա. Գրիգորյան, Ա.Ս. Սարդարյան, Վ.Ս. Բալասանյան

«Ուսումնասիրման երկրաֆիզիկական մեթոդներ» ուսումնական պրակտիկայի մեթոդական ցուցումներ | Ուսումնական ձեռնարկ, Երկրորդ բաժին «Մագնիսահետախուզություն», էջ 19-34, 2005, 91 էջ
 

Հոդված/Article

Գ. Վ. Մարկոսյան

Պղնձի սուլֆիդային հանքավայրերի օքսիդացման զոնաներում երկրաֆիզիկական մեթոդների կիրառման արդյունավետությունը. «Վայոց ձորի «Մալախիտ» հանքավայրի օրինակով» | Պրոֆեսոր Պերճ Սերգեյի Բոշնաղյան ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի հոդվածների ժողովածու, 2010 թ. նոյեմբեր 18-19, Երևան |

Գ. Վ. Մարկոսյան, Հ. Պ. Գույումջյան

Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի Ալձորի «Ալդարայի» տեղամասի մալախիտային զոնայի գրանիտոիդների պետրոգրաֆիական-պետրոֆիզիկական բնութագրերը | Պրոֆեսոր Պերճ Սերգեյի Բոշնաղյան ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի հոդվածների ժողովածու, 2010 թ. նոյեմբեր 18-19, Երևան |

Գ. Վ. Մարկոսյան, Ռ.Ս.Մինասյան

Երկրաֆիզիկական մեթոդների կիրառման արդյունավետությունը հնագիտական հետազոտությունների ոլորտում | «Հայաստանի ռեգիոնալ երկրաբանություն» ակադեմիկոս Ա. Գաբրիելյանի ծննդյան 95-ամյակին նվիրված գիտական ընթերցումներ, 2008

Գագիկ Վարազդատի Մարկոսյան

Երկրաբանական միջավայրի հնամագնիսական շերտաքյնության ազդեցությունը կառույցների սեյսմակայունության վրա | «Երկրաբանության և աշխարհագրության ժամանակակից հիմնահարցերը», պրոֆ. Վ.Ա.Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի գիտական աշխատությունների ժողովածու, Երևան, 2008 թ-ի հոկտեմբեր 27-29 |

Մարկոսյան Գ. Վ.

Շինարարական կառույցների սեյսմակայունության կախվածությունը տեղադրման ազիմուտից | «Երկրաբանության և աշխարհագրության ժամանակակից հիմնահարցերը», պրոֆ. Վ.Ա.Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի գիտական աշխատությունների ժողովածու, Երևան, 2008 թ-ի հոկտեմբեր 27-29 |
1   2   3   4   5   6   7  |  Տեսնել բոլորը
 

Թեզիս/Thesis

Маркосян Г.В.

Исследование Караунджской обсерватории геофизическими методами | Сборник тезисов "Химическая наука Армении на пороге 21 века". Erevan - 2000