Գևորգ Երվանդի Բաղդասարյան
Կենսագրություն
Կրթություն
1953 – 1958 թթ. Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժին

Գիտական աստիճան
թեկնածուական –«Գերձայնային գազով շրջհոսելիս անիզոտրոպ թաղանթների և սալերի կայունության խնդիրներ», 1964թ., ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտ
դոկտորական – «Բարակ սալերի և թաղանթների մագնիսաառաձգականության հարցեր», 1978թ., Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ անդամություն – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1990թ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1994թ.

Աշխատանքային փորձ
1958 - 1964 թթ. ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտումի գիտաշխատող
1964 - 1979 թթ. ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող
1979 - 1988 թթ. ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի մագնիսաառաձգականության բաժնի վարիչ
1986 - 1987 թթ. ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն
1983 թ-ից մինչ օրս ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր
1988 - 2001 թթ. նշված ամբիոնի վարիչ
1993 - 1995 թթ. ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան
1994 - 1998 թթ. Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր
1998 - 2002 թթ. ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ
2002 - 2007 թթ. ԵՊՀ ռեկտորի խորհրդական

Կարդացվող դասընթացներ
Սովորական դիֆերենցիալ հավասարումներ
Մասնակի ածանցյալներով հավասարումներ
Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների ինտեգրալ ձևափոխություններ
Ալիքային պրոցեսների մաթեմատիկական մոդելավորում
Տատանումներ և կայունություն
Սինգուլյար ինտեգրալ հավասարումներ և դրանց կիրառությունը ֆիզիկական պրոցեսներում
Հոծ միջավայրերի և ֆիզիկական դաշտերի փոխազդեցության մաթեմատիկական մոդելավորում

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Աշխատանքներն հիմնականում ընդգրկում են հոծ միջավայրի մեխանիկայի հետևյալ ոլորտները.
  • Տատանումներ և կայունություն: Այս ոլորտում առաջարկված են շերտավոր անիզոտրոպ սալերի և թաղանթների ոչ գծային ստիպողական, պարամետրական և ֆլատերային տատանումների հոտազոտման արդյունավետ հաշվարկային սխեմաներ և անալիտիկ մեթոդներ, որոնց կիրառմամբ ցույց է տրվել.
  • ստիպողական տատանումներում նոր տիպի ռեզոնանսների հանդես գալը` պայմանավորված ոչ գծայինությամբ հաշվառմամբ;
  • շրջհոսման մինչկրիտիկական արագությունների դեպքում ստացիոնար տատանումների գոյության հնարավորությունը;
  • ստորին կրիտիկական արագության գոյությունը և նրա մեծության հաշվման ուղիները:

    Կառուցված է հաղորդիչ բարակ մարմիններում փոխկապակցված մեխանիկական և էլեկտրամագնիսական պրոցեսների նկարագրման ու հետազոտման ընդհանուր տեսություն (համահեղինակներ Ս.Ա.Համբարձումյան և Մ.Վ.Բելուբեկյան): Ձևակերպված են մաթեմատիկական ֆիզիկայի համապատասխան նոր խնդիրների դրվածքները և այդ հիմքի վրա ի հայտ են բերված մի շարք նոր երևույթներ` պայմանավորված հոծ միջավայրերի և տարբեր բնույթի ֆիզիկական դաշտերի փոխազդեցությամբ: Դրանցից են.
  • պարամետրական ռեզոնանսի հնարավորության բացառումը;
  • վտանգավոր ֆլատերային տատանումների մարումը;
  • տատանման հաճախության էական մեծացումը;
  • ստիպողական տատանումների ամպլիտուդի էական փոքրացումը հաստատուն մագնիսական դաշտի օգնությամբ;
  • “մխոցային տեսության” հայտնի բանաձևի ընդհանրացումը;
  • ստիպողական և պարամետրական տիպի ռեզոնանսային տատանումների գրգռման հնարավորությունը ոչ ստացիոնար մագնիսական դաշտի օգնությամբ;
  • տարբեր բնույթի ստիպողական և պարամետրական տատանումների վարքի ղեկավարումը հաստատուն մագնիսական դաշտի միջոցով;
  • ոչ գծային մագնիսաառաձգական տատանումների ամպլիտուդա-հաճախականություն կապի օպտիմալ կառավարումը ստացիոնար մագնիսական դաշտի առկայությամբ, և այլն:
  • Կատարված է նաև ստացված հիմնական տեսական արդյունքների փորձնական ստուգումը: Այս հետազոտությունները և նրանց արդյունքները հիմք են հանդիսացել նրա երեք մենագրությունների համար, որոնք լույս են տեսել Մոսկվայում ՙՆաուկա՚ հրատարակչության կողմից 1977 և 1996 թ. (համահեղինակներ Ս.Ա.Համբարձումյան, Մ.Վ.Բելուբեկյան և Ս.Ա.Համբարձումյան) և Երևանում ԵՊՀ հրատարակչության կողմից 1999 թվականին:
  • Ալիքային պրոցեսներ: Այս ոլորտում մշակվել են պյեզոմագնիսական և մագնիսաստրիկցիոն միջավայրերում մագնիսաակուստիկ փոխկապակցված ալիքների տարածման հետազոտման տեսական հիմքերը:
  • Ապացուցվել է պյեզոմագնիսական (կամ մագնիսաստրիկցիոն) էֆեկտով պայմանավորված սահքի մակերևութային և ճեղքային նոր տիպի ալիքների գրգռման հնարավորությունը:
  • Հայտնաբերված է նաև ուղեկցվող մակերևութային տատնումների գոյության հնարավորությունը, որը թույլ է տալիս ակուստիկ ալիքները մի պյեզոմագնիսական միջավայրից հաղոդել մի այլ պյեզոմագնիսական միջավայր` առանց մեխանիկական կոնտակտի:
  • Առաջարկված են ստացիոնար և ոչ ստացիոնար մագնիսական դաշտերում գտնվող գերհաղորդիչ և մագնիսապես փափուկ ֆերոմագնիսական մարմինների, մասնավորապես բարակ սալերի ամրության, կայունության և տատանումների պրակտիկ նշանակություն ունեցող կարևոր խնդիրների մաթեմատիկական մոդելավորման և լուծման մեթոդներ: Այս հետազոտությունները և նրանց արդյունքները հիմք են հանդիսացել նրա չորրորդ մենագրության համար, որը լույս է տեսել Երևանում ԵՊՀ հրատարակչության կողմից 2006 թվականին: (համահեղինակ Զ.Ն.Դանոյան):
  • Կարևոր արդյունքներ են ստացվել նաև մագնիսական դաշտի ազդեցության տակ դեֆեկտ պարունակող մարմինների ամրության և քայքայման վերաբերյալ: Ցույց է տրված, որ մագնիսաառաձգական լարումները և ինդուկցված մագնիսական դաշտն ունեն արմատի տիպի եզակիություն ճաքի ծայրում: Որոշված է նշված մեծությունների կոնցենտրացիայի գործակիցը կախված նյութի ֆիզիկամեխանիկական հատկությունները բնորոշող պարամետրերից` այդ թվում տարածության նյութի մագնիսաստրիկցիայի գործակիցներից և արտաքին մագնիսական դաշտի լարվածության մեծությունից:
  • Ճաքերով հոսանքակիր սալի լարվածադեֆորմացիոն վիճակի ուսումնասիրմանը նվիրված հետազոտությունում ցույց է տրված, որ ջոուլյան տաքացման հետևանքով ճաքերի շրջակայքում ջերմաստիճանը դառնում է խիստ անհամասեռ և այն էապես կախված է ճաքերի դասավորվածություններից և չափերից: Ցույց է տրված, որ ճաքերի շրջակայքում առաջանում են սեղմող լարումներ, որոնք էլ իրենց հերթին, կարող են բերել դիտարկվող սալերի լոկալ անկայունություն:
  • Ուսումնասիրված է ճաքերով հոսանքակիր սալում ալիքների դիֆրակցիայի խնդիրը: Հարցը բերված է ռեգուլյար մաս ունեցող կորիզով սինգուլյար ինտեգրալ հավասարումների համակարգի լուծմանը: Համակարգը լուծվել է թվային մեթոդով: Ստացված թվային լուծումների անալիզը ցույց է տվել, որ ա) ծռող մոմենտի ինտենսիվության գործակիցը մոնոտոն նվազող ֆունկցիա է հոսանքի խտությունից և բ) բավականին փոքր խտությամբ էլեկտրական հոսանքը կարող է շոշափելի ազդեցություն ունենալ ճաքի շրջակայքում մագնիսաառաձգական լարումների վարքի վրա:

    Մասնակցությունը դրամաշնորհների
    FP7 Exchange grant 2012 – 2014

    Լեզուներ
    Հայերեն (մայրենի լեզու), ռուսերեն (ազատ), անգլերեն (կարդում եմ)

    Մասնագիտական անդամակցություն
    ՀՀ ԳԱԱ «Զեկույցներ» հանդես, «ՀՀ ԳԱԱ Մեխանիկա ամսագիր», Լվովում հրատարակվող «Математические методы и физико-механические поля» ամսագիր, «Հայկական բանակ» հանդես, «Տեսական և կիրառական մեխանիկայի ռուսական ազգային կոմիտեի» անդամ, «ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի գիտական խորհդի» անդամ, «Մեխանիկայի գծով դիսերտացիաների պաշտպանության խորհրդի» անդամ, «ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի խորհրդի»անդամ, «ԵՊՀ գիտական խորհրդի» անդամ, «ԵՊՀ կառավարման խորհրդի» անդամ

    Պարգևներ
    ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ
    ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Խ. Աբովյանի անվան ոսկե մեդալ
    ՀՀ ԳԱԱ Վաստակագիր
    ՀՀ վարչապետի ոսկե մեդալ
    ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ

    gevorgb@ysu.am
    (+374 10) 55-29-64
  • Գևորգ Երվանդի Բաղդասարյան

    ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր | Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ - Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
     
     

    Գիրք/Book

    G. Baghdasaryan, M. Mikilyan

    Effects of Magnetoelastic Interactions in Conductive Plates and Shells | Springer. 2016, 289 p.

    Г.Е.Багдасарян, З.Н.Даноян, Э.О.Даноян

    Об определении численных значений констант магнитострикции | Доклады НАН Армении, т.110, #4, 2010, т.110, #4

    Baghdasaryan G., Mikilyan M., Marzocca P.

    On the Stability of Flexible Orthotropic Rectangular Plate in Supersonic Flow: Amplitude-Speed Dependency in Pre- and Post- Critical Flight Conditions. | J. Aerosp. Eng., 10.1061/(ASCE)AS.1943-5525.0000246 (Jul. 21, 2012)

    G.E. Baghdasaryan, Z.N.Danoyan

    Electromagnetoelastic waves | Monograph, Yerevan, Editorial Board of Yerevan State University, 2006, 493p. (in Russian)

    G. Y. Baghdasaryan

    Vibrations and Stability of Magnetoelastic Systems | Monograph, Yerevan, Editorial Board of Yerevan State University, 1999, 435p.
    1   2   3  |  Տեսնել բոլորը
     

    Հոդված/Article

    Գևորգ Բաղդասարյան

    Դատարանում մեղադրանքի փոփոխման սահմաններն ու դրա նկատմամբ դատական վերահսկողությունը | Պետություն և իրավունք, N 1 (67), Երևան, 2015, էջեր 14-23 |

    Г.Е.Багдасарян, М.А.Микилян, Р.О.Сагоян, Г.С.Григорян

    Флаттер гибкой пластинки в неоднородном темперетурном поле | Изв. НАН РА, Механика, 2012, 65 N4, c. 33-54

    Г.Е.Багдасарян, С.А.Марухян

    Вынужденные поперечные колебания частично заполненной жидкостью цилиндрической оболочки под действием продольной гармонической силы | В книге «Актуальные проблемы механики сплошной среды», посвященной столетию академика Нагуша Х. Арутюняна, Ереван, 2012, Том 1. с.99-103

    Г.Е.Багдасарян

    Регулирование нелинейных вынужденных и параметрических колебаний идеально проводящей пластинки магнитным полем | В книге «Актуальные проблемы механики сплошной среды», посвященной столетию академика Нагуша Х. Арутюняна, Ереван, 2012

    G.Y.Baghdasaryan, D.J.Hasanyan

    Resonant magneto-electric effect in a layered magnetostrictive and piezoelectric composite structure | In Book: Problems of Mechanics Deformable Solid Body, Yerevan, 2012, pp.88-100
    1   2   3   4   5   6   7  |  Տեսնել բոլորը
     

    Թեզիս/Thesis

    Д.Д. Асанян, Г.Е. Багдасарян, З.Н. Даноян, С.Л. Саакян

    Колебание кусочно-однородного ферромагнитного пространства с трещиной | Конверсионный потенциал Армении и программы МНТЦ (Международный семинар, 2-7 октября 2000г.), Тезисы докладов, Ереван, 2000, стр.23

    Багдасарян Г. Е., Даноян Э. А.

    Изгибные колебания двухслойной магнитострикционной пластинки, вызванные нестационарным магнитным полем | III Всесоюзная конференция «Механика неоднородных структур», тез. докл., Львов, 1991, с. 18