Հովհաննես Պողոսի Գույումջյան
Կենսագրություն
Կրթություն, գիտական աստիճաններ և կոչումներ
1954 - 1959 թթ. Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ, ավարտել է գերազանցությամբ:
1970 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է երկրաբանական հանքաբանական գիտությունների թեկնածուի աստիճան:

Մասնագիտական գործունեություն
2001 - 2005 թթ. ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի «INCO - COPERNICUS, Contract number: ICA2-CT-2000-10019» և ՄԳՏԿ A-485 միջազգային նախագծերի նախագծող և մասնակից
1987թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում:
1960 - 1987 թթ. Հայաստանի Գ.Ա.Ա. երկրաբանության ինստիտուտ, ավագ գիտաշխատող
1959 - 1960 թթ. Հայաստանի Երկրաբանական վարչություն, Մեղրիի երկրաբանական, հետախուզական արշավախումբ, ինժեներ-երկրաբան

Հովհաննես Գույումջյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է: Նրա գիտական հետազոտությունները նվիրված են Զանգեզուրի երկրաբանությանը, մագմատիզմին, հրաբխականությանը, կոնտակտային մետասոմատիկ գրանիտացման և բազիֆիկացման պրոցեսներին, կրային սկառների ֆորմացիայի ապարներին, Սիսիանի ավազանի ֆումարոլային-սոլֆատարային օպալիտներին-կվարցիտներին, ինչպես նաև Հայաստանի կոլչեդանային հանքավայրերի դաշտերում տարածված ցեոլիտացված ռիթմիկ-զոլավոր դայկաներին, Ամասիա-Սևանի օֆիոլիտային զոնայի մագմայական ծագման կարբոնատիտներին, Վայոց Ձորի հրային ծագման մանգանակիր կվարցոլիտներին, Ողջի գետի ավազանի ուրանակիր երկրորդային կվարցիտներին և գրեյզեններին, կոնտակտային մետասոմատիկ ծագման ալկալային սիենիտներին, Մեղրու պլուտոնի տուրմալինային գրանիտոիդներին, Սվարանցի մագմայական ծագման երկաթի հանքավայրին և այլ խնդիրներին:

Նրա գիտական հետազոտությունների նշանակալի մասը նվիրված է բարձր ջերմաստիճանային կոնտակտ-մետասոմատիկ գրանիտացմանը ըստ ներփակող բազալտային և անդեզիտային կազմի ապարների: Բացահայտել է գրանիտացման բարդ մեխանիզմը, որն արտահայտվում է ներփակող հիմքային-միջին կազմի հրաբխածին ապարների նախ եղջերաքարացմամբ (իզոքիմիական մետամորֆիզմ), այնուհետև բազիֆիկացումով (երկաթ-մագնեզիումային մետասոմատիզմ) և ավարտվում է բուն գրանիտացումով (սիլիցիում-ալկալային մետասոմատիզմ): Այս հաջորդականությունը պարտադիր է և հաստատվել է Բարգուշատի գրանիտոիդային ինտրուզիվների ներփակող հրաբխածին ապարների կոնտակտային միներալային և քիմիական կազմի փոփոխությունների օրինակով:

Հովհաննես Գույումջյանի գիտական հետազոտությունների արդյունքները լուրջ ներդրում են մագմայական և մետասոմատիկ ապարների պետրոլոգիայի ասպարեզում: Նա հեղինակ է ավելի քան 90 գիտական աշխատանքների, այդ թվում հոդվածների, գիտական հաշվետվությունների, մենագրությունների, միջին և խոշոր մասշտաբի երկրաբանական քարտեզների, որոնց մեջ աչքի է ընկնում հետազոտողի լայն մտահորիզոնը, տեսական ընդհանրացումը և ինքնատիպ մոտեցումը երկրաբանական հիմնախնդիրներին

Միջազգային կոնֆերանսների և սեմինարների մասնակցություն
Մասնակցել է բազմաթիվ միջազգային, միութենական և հանրապետական գիտաժողովների:

Օտար լեզուներ
Տիրապետում է հայերենին, ռուսերենին եւ անգլերենին

Հովհաննես Պողոսի Գույումջյան

Դոցենտ | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - Ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների ամբիոն
 
 

Գիրք/Book

А. И. Карапетян, О. П. Гуюмджян

Рудный узел Алаверди-Шамлуг-Ахтала (Научные основы и методы прогноза рудоносности) | Издание АН Арм ССР, Ереван, 1987, 186с.
 

Հոդված/Article

Հ. Պ. Գույումջյան, Շ. Վ. Խաչատրյան

Սևանի օֆիոլիտային գոտու գաբրոիդների երկրաբանական և պետրոգրաֆիական առանձնահատկությունները | Вестник инженерной академии Армении1. 2017, 14, стр. 242-248 |

Շ. Վ. Խաչատրյան, Հ. Պ. Գույումջյան

Характер оруденения, минералогия и геохимия руд пхрутского проявления золота (Փխրուտի ոսկու երևակման հանքայնացման բնույթը, հանքաքարերի միներալոգիան և երկրաքիմիան) | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2017, հ. 51, #1, էջ 3-12 (ռուսերեն) |

Հ.Պ. Գույումջյան , Շ. Վ. Խաչատրյան

Սևան-Հագարուի օֆիոլիտային գոտու Ջիլ-Քարախաչի հիպերբազիտային զանգվածի երկրաբանական կառուցվածքի և պետրոգրաֆիական կազմի առանձնահատկությունները | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն,2016 #2, էջ 3-13 |

Հ.Պ. Գույումջյան , Շ.Վ. Խաչատրյան

Սևանի օֆիոլիթային գոտու կարբոնատիտներն որպես նոր ֆորմացիոն տիպ | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն,2016 #1, էջ 3-10 |

Հ.Պ. Գույումջյան , Շ.Վ. Խաչատրյան , Ի.Վ. Բաղոյան

Սևան-Հագարուի օֆիոլիթային գոտու հիպերբազիտային զանգվածների ներդրման պրատրուզիվ բնույթը | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն,2015 #3, էջ 3-9 |
1   2   3   4   5   6   7   8   9  |  Տեսնել բոլորը
 

Թեզիս/Thesis

Гуюмджян О. П.

Турмалин магматического происхождения в гранитоидах Мегринского батолита. В сб. Региональная геология Армении | Рефераты докладов. Изд. ЕГУ, Ереван, 2008, с. 31-32