Իշխան Գվիդոնի Խաչատրյան
Կենսագրություն
Ծնվել է 1947թ. հունվարի 19-ին Մարտունի քաղաքում: 1964թ. ավարտել է ծննդավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1969թ. ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:

1971-1989թթ. Ի. Խաչատրյանը աշխատել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտում: 1977թ. պաշտպանել է թեկնածուական, 1988թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1982թ. նրան շնորհվել է ավագ գիտաշխատողի, 1991թ.՝ պրոֆեսորի կոչում: 1989-2010թթ. եղել է ԵՊՀ դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչ:

Ի. Խաչատրյանը հեղինակ է 32 գիտական հոդվածների, “Пространства с операцией предела” (Ер., 1999) մենագրության, ինչպես նաև համահեղինակ՝ «Բանախյան հանրահաշիվներ և սպեկտրալ տեսություն» (Եր., 2008) ուսումնական ձեռնարկի:

Ի. Խաչատրյանի գիտական ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են՝ դիֆերենցիալ օպերատորների սպեկտրային տեսության ուղիղ և հակադարձ խնդիրներ, ֆունկցիոնալ անալիզի հիմքերին վերաբերող և բազմությունների տեսության հետ կապված հարցեր:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 6 ատենախոսություն:

Վախճանվել է 2010թ. դեկտեմբերի 4-ին Երևանում:

Իշխան Գվիդոնի Խաչատրյան