Լևոն Հմայակի Աբրահամյան
Կենսագրություն
Կրթություն
1965 - 1970 թթ. Երևանի պետ. համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ:
1974 - 1978 թթ.ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրա (Մոսկվա): 1978 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթի վերաբերյալ:

Մասնագիտական փորձ
1978 թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում որպես գիտաշխատող, ներկայումս ղեկավարում է արդիականության ազգաբանության բաժինը:
1990 թ. ցարդ տարբեր ազգագրական դասընթացներ է դասավանդել Երևանի պետ. համալսարամի պատմության և աստվածաբանության ֆակուլտետներում, ինչպես նաև ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում.
Պիտսբուրգի (հրավիրված պրոֆեսոր մարդաբանության բաժնում, 1994 թ.), Կալիֆորնիայի՝ Բըրքլիում (հրավիրված պրոֆեսոր մարդաբանության բաժնում և հայագիտության՝ Վիլյամ Սարոյանի անվան պրոֆեսոր, 1997 թ.), Քըլամբիայի (հրավիրված պրոֆեսոր Միջին Արևելքի և Ասիայի լեզուների և մշակույթների բաժնում, 2001 թ.) և Կալիֆորնիայի՝ Լոս Անջելեսում (հրավիրված պրոֆեսոր միջինարևելյան լեզուների և մշակույթների բաժնում, 2008 թ.):

Կոչումներ
2006 թ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
2009 թ. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Հետաքրքրության շրջանակները
հայոց ավանդական և արդի ազգագրություն,
համեմատական առասպելաբանություն,
քաղաքի ազգագրություն,
քաղաքագիտական ազգաբանություն,
արվեստի ազգաբանություն:

Լևոն Հմայակի Աբրահամյան

Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ | Պատմության ֆակուլտետ - Հնագիտության և ազգագրության ամբիոն