Լյուբա Վլադիմիրի Կիրակոսյան
Կենսագրություն
Կրթությունը և վերապատրաստումը
1978 - 1983 թթ. Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ, ճարտարապետի որակավորում:
1979 - 1982 թթ. ԵրՊԻ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, Տեխնիկական թարգմանություն (ֆրանսերեն) և ինֆորմատիկա մասնագետի որակավորում:

Գիտական աստիճան և կոչումներ
1992 թ. Արագածի վաղմիջնադարյան ամրոց-բնակատեղիների ճարտարապետությունը, Երևանի ճարտարապետության և շինարարության ինստիտուտ, 055. 05. 01 մասնագիտական խորհուրդ
2015 թ. պրոֆեսոր

Աշխատանքային փորձ
2006 թ-ից - ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր
1995 թ-ից մինչ օրս ՃՇՀԱՀ Տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի, պրոֆեսոր, դոկտորանտ:
1983 - 2014 Երևանի պետական համալսարանի Հնագիտության գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող:

Գիտական գործունեություն
2003 թ. Արցախի հնագիտական արշավախմբի ճարտարապետ
2008 - 2014 «Խաչենագետի ներքնահովտի պատմաճարտարապետական միջավայրը» պետական պատվերով կատարվող թեմայի ճարտարապետ:
2017 թ. Արցախի հին և միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությունը թեմայի ղեկավար:
2014 թ. մայիսի 5-9 Ֆրանսիայի կենտրոնական և արևելյան Եվրոպայի ճարտարապետական բարձրագույն դպրոցների ցանցի (REA) 18-րդ հանդիպման շրջանակներում` Լեհաստանի Լոձ քաղաքում, «Քաղաք քաղաքի վրա. կայուն զարգացում» խորագիրը կրող սեմինարում «Քաղաքային տարածքի կազմակերպման հիմնախնդիրները Երևանում» զեկույցի ներկայացում:
2014 - 2015 թթ. Վենետիկում` Սբ. Ղազարում կայացած «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանում և վերականգնում» գիտաժողովներում «Պատմաճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման գործընթացը Լեռնային Ղարաբաղում» թեմայով զեկույցներ:
2014 թ. հոկ. 30 - նոյեմբեր 2 Ծաղկաձորում կայացած Երևանի և Թբիլիսիի պետական համալսարանների կազմակերպած համատեղ` «Մշակույթի ուսուցում և հետազոտություն» խորագիրը կրող սեմինարում «Հայ վրացական ճարտարապետական առնչություններ» զեկույցի ներկայացում:
2016 թ. մայիս Մասնակցություն Թբիլիսիում Երևանի և Թբիլիսիի պետական համալսարանների կազմակերպած սեմինարին: Զեկուցում «Երևանի ժամանակակի ց քաղաքաշինական մշակույթը» թեմայով :
2016 թ. հուլիս Մասնակցութուն Լիոնում կայացած աղյուսի ճարտարապետությանը նվիրված համաշխարհային ֆորումին : Ներկայացվել են Արցախի Տիգրանակերտի աղյուսաշեն կառույցները :
2007 - 2009 թթ. Ճարտարապետական հուշարձանների վերլուծությանն ու ներկայացմանը նվիրված «Սահմանների մշակույթ» ցուցահանդեսների կազմակերպում Երևանում, Ստեփանակերտում, ԱՄՆ-ում, Ժնևում:
2009 թ. Արցախի Տիգրանակերտի պատմամշակութային թանգարանի ստեղծում:
1983 թ. միչև այսօր Գիտահետազոտական, չափագրական և վերականգնման աշխատանքների իրականացում Արցախի, Գավառի, Շամիրամի, Վերին Նավերի, Բջնիի և այլ հնագիտական արշավախմբերի կատարած պեղումների ընթացքում:

Կարդացվող դասընթացներ
Երևանի պետական համալսարան.
«Հայաստանի ճարտարապետական մշակույթը», «Քաղաքային տարածքի կազմակերպման հիմնախնդիրները արդի Հայաստանում» , «Մշակութային ժառանգության հետազոտություն և հանրահռչակում դաշտային պչրակտիկա»

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան.
«Նախագծման հիմունքներ», «Մասնագիտական ներածություն», «Ծավալատարածական հորինվածք», «Համաշխարհային ճարտարապետության պատմություն», «Հայկական ճարտարապետության պատմություն», «Հայկական ճարտարապետության պատմությունը համաշխարհային ճարտարապետության համատեքստում» :

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ճարտարապետություն, քաղաքաշինություն, մշակութաբանություն, հնագիտություն: Հին և միջնադարյան հայ ճարտարապետական մշակույթ: Հայկական ճարտարապետությունը մերձավորարևելյան մշակույթի համատեքստում: Ճարտարապետական փոխառնչություններ: Պատմաճարտարապետական ժառանգության պահպանության հիմնախնդիրները:

Լեզուների իմացություն
Հայերեն, Ռուսերեն, Ֆրանսերեն

Մասնագիտական անդամակցություն
1995 թ-ից մինչ օրս Հայաստանի ճարտարապետների միության անդամ
2003 - 2012 թթ. Թ Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ՀՀ Պետական մրցանակ շնորհող հանձնախմբի անդամ
2012 թ. Հայաստանի ինժեներական ակադեմիայի անդամ
2010 - 2016 թ. Գիտական խորհրդի անդամ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Պարգևներ
2009 թ. ՀՀ Քաղաքաշինության նախարարության առաջին կարգի մրցանակ «Արցախի Տիգրանակերտի ճարտարապետական կերպարը» նախագծի համար` լավագույն նախագիծ ցուցահանդես մրցույթի շրջանակներում
2014 թ. - Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետի հուշամեդալ` Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը մատուցած ծառայությունների և ներդրած ավանդի համար
2016 թ. - ՀՀ Քաղաքաշինության նախարարության «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալ` Հայկական ճարտարապետության ուսումնասիրության և հանրահռչակման գործում ներդրած նշանակալի ավանդի համար

Լյուբա Վլադիմիրի Կիրակոսյան

Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր | Պատմության ֆակուլտետ - Մշակութաբանության ամբիոն
 
 

Հոդված/Article

Լ. Կիրակոսյան

Հայկական եկեղեցիների ակուստիկ առանձնահատկությունները | Հնչյուն և լռություն (Գիտական հոդվածներ և պատկերագիրք), Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Երևան, 2017, էջ 64-67

Լ. Կիրակոսյան

Արցախի Տիգրանակերտի պաշտպանական համակարգը հելլենիստական ամրաշինության համատեքստում | Արցախի Պետական համալսարան, Գիտական ընթերցումներ /հոդվածների ժողովածու/ I, ԱրՊՀ հրատ, Ստեփանակերտ, 2017, էջ 61-67

Lyuba V. Kirakosyan

Fortification End Construction Technique Of Tigranakert In Artsakh | Contemporary Problems of Architecture and Construction, Yerevan, October 26-28, 2016, pp. 43-46

Hamlet L. Petrosyan, Lyuba V. Kirakosyan

Раннехристианский культово-пещерный комплекс Арцахского Тигранакерта | "Caves as objects of history and culture", International Scientific Forum, Voronezh, /Divnogorye/. 2016, p. 169-176

Lyuba V. Kirakosyan

Project Of Reinforcement And Restoration Of Tigranakert Basilic church In Artshak | Contemporary Problems of Architecture and Construction, Florence, 2015, p. 605-609
1   2   3   4   5  |  Տեսնել բոլորը
 

Թեզիս/Thesis

Lyuba V. Kirakosyan

The Preservation Issues Of The Historical And Architectural Environment Of Tigranakert In Artsakh | Procedings Of 9 th International Conference Contemporary Problems of Architecture and Construction, Publishing House ,, Universal,,, Batumi-Georgia, September 13-18, 2017, pp. 101

Hamlet L. Petrosyan, Lyuba V. Kirakosyan

Adobe structues of Tigranakert in Artsakh | XII th Congress on Earthen Architeacture terra Lyon 2016. p. 420 |