Լյուբա Վլադիմիրի Կիրակոսյան
Կենսագրություն
Կրթությունը և վերապատրաստումը
1978-1983թթ․Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ։ճարտարապետի որակավորում:
1979-1982թթ․ ԵրՊԻ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, Տեխնիկական թարգմանություն (ֆրանսերեն) և ինֆորմատիկա մասնագետի որակավորում:
1983-1986թթ․ ԵՊՀ ասպիրանտուրա, ճարտարապետություն։

Գիտական աստիճան և կոչում
«Արագածի վաղմիջնադարյան ամրոց-բնակատեղիների ճարտարապետությունը», Երևանի ճարտարապետության և շինարարության ինստիտուտ, 055․05․01 մասնագիտական խորհուրդ, 1992թ․
«Խաչենագետի ներքնահովտի ճարտարապետությունը», Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, 030 մասնագիտական խորհուրդ, 2019թ․։
Պրոֆեսոր-2015թ․

Աշխատանքային փորձ
2006թ․-ից - ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր:
1995թ․-ից- մինչ այսօր - ՃՇՀԱՀ ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի պրոֆեսոր :
1983թ․-2014թ․-Երևանի պետական համալսարանի Հնագիտության գիտահետազոտական լաբորատորիա, ավագ գիտաշխատող:
2008թ․-2014թ․-«Խաչենագետի ներքնահովտի պատմաճարտարապետական միջավայրը»
պետական պատվերով կատարվող թեմայի ճարտարապետ:
2018թ․-2020թ․- 18T-2A370 -«Ճարտարապետաշինարարական նախագծային ավտոմատացված աշխատանքային տեղի մշակում» թեմատիկ ծրագրի ղեկավար։

Գիտական գործունեություն
1983թ․-ից մինչ այսօր- Գիտահետազոտական, չափագրական և վերականգնման աշխատանքների իրականացում Արցախի, Գավառի, Շամիրամի, Բջնիի, Դվինի և այլ հնագիտական արշավախմբերի կատարած պեղումների ընթացքում:
2007-2009թթ․- Ճարտարապետական հուշարձանների վերլուծությանն ու ներկայացմանը նվիրված «Սահմանների մշակույթ» ցուցահանդեսների կազմակերպում Երևանում, Ստեփանակերտում, ԱՄՆ-ում, Ժնևում:
2009թ․- Արցախի Տիգրանակերտի պատմամշակութային թանգարանի ստեղծում:
2014թ․ մայիսի 5-9- Ֆրանսիայի կենտրոնական և արևելյան Եվրոպայի ճարտարապետական բարձրագույն դպրոցների ցանցի (REA) 18-րդ հանդիպման շրջանակներում` Լեհաստանի Լոձ քաղաքում, «Քաղաք քաղաքի վրա. կայուն զարգացում» խորագիրը կրող սեմինարում «Քաղաքային տարածքի կազմակերպման հիմնախնդիրները Երևանում» զեկույցի ներկայացում :
2014-2015թթ․-Վենետիկում` Սբ. Ղազարում կայացած «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանում և վերականգնում» գիտաժողովներում «Պատմաճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման գործընթացը Լեռնային Ղարաբաղում» զեկույցների ներկայացում:
2014թ․ հոկտեմբերի 30- նոյեմբեր 2- Ծաղկաձորում կայացած Երևանի և Թբիլիսիի պետական համալսարանների կազմակերպած համատեղ` «Մշակույթի ուսուցում և հետազոտություն» խորագիրը կրող սեմինարում «Հայ վրացական ճարտարապետական առնչությունները» զեկույցի ներկայացում։
2014թ․ մայիս- Մասնակցություն Թբիլիսիում Երևանի և Թբիլիսիի պետական համալսարանների կազմակերպած սեմինարին: Զեկույցի թեման՝ «Երևանի ժամանակակից քաղաքաշինական մշակույթը»։
2016թ․ հուլիս- Մասնակցություն Լիոնում կայացած աղյուսի ճարտարապետությանը նվիրված համաշխարհային ֆորումին։ Ներկայացվել են Արցախի Տիգրանակերտի աղյուսաշեն կառույցները։
2016թ հոկտեմբերի 22-23․- Արցախի անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված գիտաժողով, Ստեփանակերտ ։ Զեկույցի թեման՝ «Արցախի Տիգրանակերտի պաշտպանական համակարգը հելլենիստական ամրաշինության համատեքստում»:
2016,26-28 october- Contemporary Problems of Architecture and Construction, 8 International Conference, Erevan, Զեկույցի թեման՝ «Fortification End Construction Technique Of Tigranakert In Artsakh».
2017թ․, 7-8 դեկտեմբեր- Ականավոր հայագետ-բյուզանդագետ Կարեն Յուզբաշյանի (1927-2009թթ․) ծննդյան 90-ամյակին նվիրված ,, Հայաստանը եւ արեւելաքրիստոնեական քաղաքակրթությունը․ Բ, Միջազգային գիտաժողով, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտ, Երեւան, ։ Զեկուցման թեման՝ «Խաչենագետի ներքնահովտի նորահայտ եկեղեցիների ճարտարապետությունը»։
2017, 19, 20 апреля. - Приднепровская государственная академия строительства и архитектуры (ПГАСА), Днепр, Զեկուցման թեման ՝«Архитектура Еревана и проблемы oрганизации пространственной среды»։
2018, 9,10 օգոստոս- Արցախի պատմության, լեզվի և մշակույթի ուսումնասիրության հիմնախնդիրները, Շուշի, Զեկուցման թեման՝ «Արցախի Տիգրանակերտի ամրաշինական համակարգը»։
2019, 11-13 փետրվար- «ՈՒԴՈՒՐԻ ԷԹԻՈՒՆԻ ԵՐԿՐԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Գիտաժողով նվիրված հայ ականավոր հնագետ Աշխարհբեկ Քալանթարի հիշատակին, Երևան։
Զեկուցման թեման՝ «Սևանի ավազանի բրոնզ երկաթեդարյան դամբարանների կառուցվածքն ու շինարվեստը»։
2019,14-16 october - Contemporary Problems of Architecture and Construction, 11 International Conference, Yerevan, Զեկուցման թեման՝ «Problems Of Architectural Heritage Preservation In Modern Construction Of Yerevan»․
2019, 11-13 septamber- International conference «Caves as Natural and Cultural Monuments» dedicated to the 35th anniversary of the Speleological Center of Armenia, Yerevan.
Զեկուցման թեման՝ Cave Landscape Of Artsakh Tigranakert.
http://armconference2019.com.
2019 13-14 december - A la mémoire de Sirarpie Der Nersessian (1896-1989), Colloque international, Paris.Զեկուցման թեման՝The Architecture Of Vankasar Church And Azerbaijanian «Reconstruction»․
Colloque Paris - Academia.edu
https://independent.academia.edu ›.
2021 28-30 հոկտեմբեր - Հայաստանի հանրապետության 30 ամյակին նվիրված գիտաժողով, Երևանի պատմության թանգարան, Երևան։
Զեկուցման թեման՝ «Երևանի ճարտարապետական կերպարի զարգացումը»։

Կարդացվող դասընթացներ
Հայաստանի Ճարտարապետության և շինարարությսան ազգային համալսարանում կարդում է «Նախագծման հիմունքներ», «Մասնագիտական ներածություն», «Ծավալատարածական հորինվածք», «Հին աշխարհի ճարտարապետության պատմություն», «Հայ ճարտարապետության պատմություն», «Հայկական ճարտարապետության պատմությունը համաշխարհային ճարտարապետության համատեքստում» դասընթացները: Ղեկավարում է բակալավրի և մագիստրոսի ավարտական աշխատանքներ, որոնք հանրապետական և միջազգային մրցույթներում արժանացել են դիպլոմների: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են հինգ ատենախոսություններ:
ԵՊՀ-ի Մշակութաբանության ամբիոնում վարում է «Հայաստանի ճարտարապետական մշակույթը», «Քաղաքային տարածքի կազմակերպման հիմնախնդիրները Հայաստանի հանրապետությունում» դասընթացները:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ճարտարապետություն, քաղաքաշինություն, մշակութաբանություն, հնագիտություն։
Հին և միջնադարյան հայ ճարտարապետական մշակույթ։ Հայկական ճարտարապետությունը մերձավորարևելյան մշակույթի համատեքստում։ Ճարտարապետական փոխառնչություններ։ Պատմաճարտարապետական ժառանգության պահպանության հիմնախնդիրները։

Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն։

Մասնագիտական անդամակցություն
1994թ․-ից մինչ այսօր - Հայաստանի ճարտարապետների միության անդամ։«Գիտություն, կրթություն, ժառանգություն»հանձնաժողովի անդամ:
2003-2013թթ. - Ճարտարապետության և շինարարության ոլորտում ՀՀ Պետական մրցանակ շնորհող հանձնախմբի անդամ:
2012թ․ - Հայաստանի ինժեներական ակադեմիայի անդամ։
2016թ․ - ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետության ֆակուլտետի խորհրդի անդամ։
2015թ․-ից մինչ այսօր – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 030 մասնագիտական խորհրդի անդամ, ճարտարապետություն։

Պարգևներ
2009թ․ - ՀՀ Քաղաքաշինության նախարարության առաջին կարգի մրցանակ «Արցախի Տիգրանակերտի ճարտարապետական կերպարը» նախագծի համար` լավագույն նախագիծ ցուցահանդես մրցույթի շրջանակներում:
2014թ․ - Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետի հուշամեդալ` Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը մատուցած ծառայությունների և ներդրած ավանդի համար:
2015թ․ - ՀՀ Քաղաքաշինության նախարարության շնորհակալագիր` Քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում ներդրած ավանդի համար:
2016թ. - ՀՀ Քաղաքաշինության նախարարության «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալ` Հայկական ճարտարապետության ուսումնասիրության և հանրահռչակման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
2017թ․ - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շնորհակալագիր «Երկարամյա մասնագիտական և գիտամանկավարժական գործունեության» համար։

Լյուբա Վլադիմիրի Կիրակոսյան

Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր | Պատմության ֆակուլտետ - Մշակութաբանության ամբիոն
 
 

Հոդված/Article

Lyuba V. Kirakosyan

Fortification End Construction Technique Of Tigranakert In Artsakh | Contemporary Problems of Architecture and Construction, Yerevan, October 26-28, 2016, pp. 43-46

Hamlet L. Petrosyan, Lyuba V. Kirakosyan

Раннехристианский культово-пещерный комплекс Арцахского Тигранакерта | "Caves as objects of history and culture", International Scientific Forum, Voronezh, /Divnogorye/. 2016, p. 169-176

Լյուբա Կիրակոսյան, Ղարիբյան Ի․

Բջնի գյուղի տարածքում վաղմիջնադարյան նորահայտ Սբ. Մինաս եկեղեցին | Պատմություն և մշակույթ, Երևան, 2015, էջ 339-363

Lyuba V. Kirakosyan

Project Of Reinforcement And Restoration Of Tigranakert Basilic church In Artshak | Contemporary Problems of Architecture and Construction, Florence, 2015, p. 605-609

Լ. Կիրակոսյան

Արցախի Տիգրանակերտի վաղքրիստոնեական եկեղեցու ճարտարապետությունը | Հայաստանը և քրիստոնյա Կովկասը, Երևան, 2015, էջ 120-126
1   2   3   4   5   6   7   8  |  Տեսնել բոլորը
 

Թեզիս/Thesis

Lyuba V. Kirakosyan

The Preservation Issues Of The Historical And Architectural Environment Of Tigranakert In Artsakh | Procedings Of 9 th International Conference Contemporary Problems of Architecture and Construction, Publishing House ,, Universal,,, Batumi-Georgia, September 13-18, 2017, pp. 101

Hamlet L. Petrosyan, Lyuba V. Kirakosyan

Adobe structues of Tigranakert in Artsakh | XII th Congress on Earthen Architeacture terra Lyon 2016. p. 420 |