
Ենթակառուցվածքներ | Ֆակուլտետներ
Մաթեմատիկոս մասնագետների պատրաստումը ԵՊՀ-ում սկսվել է 1924 թ. հասարակագիտական ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկական ենթաբաժնում, որը 1933 թ. դարձել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ: 1959 թ. այն տրոհվել է երկու ֆակուլտետների՝ ֆիզիկայի և մեխանիկամաթեմատիկական:
1963 թ. մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում բացվել է մաթեմատիկական կիբեռնետիկայի մասնագիտությունը, որի հիման վրա 1972 թ. ստեղծվել է կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը: 1988 թվականին մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը բաժանվել է երկու առանձին՝ մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետների, իսկ 2007 թ. նրանք վերամիավորվել են մի՝ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում:
Ֆակուլտետում ուսուցումը կատարվում է երեք մասնագիտություններով՝ մաթեմատիկա, մեխանիկա և ակտուար մաթեմատիկա: Ֆակուլտետի 8 ամբիոններում մագիստրոսական կրթության շրջանակներում գործում են հետևյալ ծրագրերը՝ ֆունկցիաների տեսություն, դիֆերենցիալ հավասարումներ, հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն, կիրառական հանրահաշիվ և երկրաչափություն, օպտիմալ կառավարման տեսություն և մոտավոր մեթոդներ, ակտուար մաթեմատիկա, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա, շարժման ղեկավարում և կայունություն:
Ֆակուլտետի շրջանավարտները ստանում են մաթեմատիկայի, մեխանիկայի, ակտուար մաթեմատիկայի բակալավրի և մագիստրոսի, ինչպես նաև մաթեմատիկայի ուսուցչի որակավորում և կարող են իրենց գիտելիքներն ու հմտությունները կիրառել տարբեր գիտահետազոտական հիմնարկներում, միջնակարգ և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, ֆինանսական, քաղաքական, արտադրության կառավարման և այլ ոլորտներում:
Ֆակուլտետը գիտական համագործակցության լայն կապեր ունի աշխարհի մաթեմատիկայի և մեխանիկայի մի շարք խոշոր կենտրոնների, բուհերի և գիտահետազոտական հիմնարկների հետ (ՀՀ ԳԱԱ մեխանիկայի և մաթեմատիկայի ինստիտուտներ, Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, Ռուսաստանի ԳԱ Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտ, Ռուսաստանի ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ, Ուկրաինայի ԳԱԱ մեխանիկայի և մաթեմատիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ, Տրիրի համալսարան (Գերմանիա), Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական համալսարան (Շվեդիա), Հարավային Կարոլինայի համալսարան (ԱՄՆ), Այովայի պետական համալսարան (ԱՄՆ), Կառլի համալսարան (Չեխիա), Տամպերեի տեխնոլոգիական համալսարան (Ֆինլանդիա) և այլն):
Ֆակուլտետում ուսանողական կյանքը առավել հետաքրքիր և արդյունավետ անցկացնելուն նպաստում են ուսանողական կառույցները ՝ Ուսանողական խորհուրդը և Ուսանողական գիտական ընկերությունը: Ֆակուլտետի ուսանողները կարող են նաև ծանոթանալ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի, ՈւԽ - ի և ՈւԳԸ - ի ֆեյսբուքյան էջերին:
Կառուցվածք
- Հանրահաշվի եւ երկրաչափության ամբիոն
- Հավանականությունների տեսության եւ մաթեմատիկական վիճակագրության ամբիոն
- Ընդհանուր մաթեմատիկայի ամբիոն
- Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոն
- Ֆինանսական մաթեմատիկայի ամբիոն
- Մեխանիկայի ամբիոն
- Ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոն
- Մաթեմատիկական հետազոտությունների կենտրոն
- Մեխանիկայի տեսական հարցեր և կիրառություններ ԳՀ լաբորատորիա
Աշխատակիցներ
- Արթուր Արտուշի Սահակյան Դեկան
- Միքայել Պողոսի Պողոսյան Ամբիոնի վարիչ
- Վիկտոր Կարոյի Օհանյան Ամբիոնի վարիչ
- Կարինե Ռուբենի Ավետիսյան Ամբիոնի վարիչ
- Խաչատուր Աղավարդի Խաչատրյան Ամբիոնի վարիչ
- Վարուժան Սերգեյի Աթաբեկյան Ամբիոնի վարիչ
- Կարեն Լարիկի Ավետիսյան Ամբիոնի վարիչ
- Սամվել Հակոբի Ջիլավյան Ամբիոնի վարիչ
- Յուրի Մովսեսի Մովսիսյան Ամբիոնի պատվավոր վարիչ
- Առաքել Կարապետի Թասլաքյան Դեկանի տեղակալ
- Գեղամ Գրիգորի Գևորգյան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր
- Ալբերտ Իսրայելի Պետրոսյան Պրոֆեսոր
- Վանյա Ռաֆայելի Բարսեղյան Պրոֆեսոր
- Էդվարդ Իշխանի Այվազյան Պրոֆեսոր
- Հենրիկ Շավարշի Շահղուլյան Պրոֆեսոր
- Սամվել Հրանտի Դալալյան Պրոֆեսոր
- Գրիգորի Արտաշեսի Կարագուլյան Պրոֆեսոր
- Տիգրան Ներսեսի Հարությունյան Պրոֆեսոր
- Վահան Վարդգեսի Ավետիսյան Պրոֆեսոր
- Վասակ Հովհաննեսի Թորոյան Պրոֆեսոր
- Ալեքսանդր Արամայիսի Դավթյան Դոցենտ
- Ալեքսան Զավենի Առաքելյան Դոցենտ
- Կարեն Պայքարի Սահակյան Դոցենտ
- Բագրատ Պարույրի Գեղամյան Դոցենտ
- Սերգեյ Ստեփանի Դավիդով Դոցենտ
- Լևոն Հարությունի Գալստյան Դոցենտ
- Հակոբ Հմայակի Օհնիկյան Դոցենտ
- Սմբատ Գրիգորի Շահինյան Դոցենտ
- Խաչատուր Լորիկի Վարդանյան Դոցենտ
- Էռնեստ Հովակիմի Նազարյան Դոցենտ
- Դավիթ Մելսի Մինասյան Դոցենտ
- Լիպարիտ Պետրոսի Տեփոյան Դոցենտ
- Վահրամ Անդրանիկի Ներսեսյան Դոցենտ
- Սահակ Մերուժանի Նարիմանյան Դոցենտ
- Գագիկ Վազգենի Միքայելյան Դոցենտ
- Նարինե Գևորգի Ահարոնյան Դոցենտ
- Զարուհի Սարգսի Միքայելյան Դոցենտ
- Նարեկ Արմենի Մարտիրոսյան Դոցենտ
- Անահիտ Սեբոյի Խաչատրյան Դոցենտ
- Թամարա Ալեքսանի Սիմոնյան Դոցենտ
- Նարինե Էդուարդի Միրզախանյան Դոցենտ
- Վարդան Արշալույսի Փիլիպոսյան Դոցենտ
- Աղասի Վաչագանի Քերոբյան Դոցենտ
- Ռոբերտ Նավասարդի Չիթչյան Դոցենտ
- Կարեն Վահանի Գասպարյան Դոցենտ
- Մհեր Սոսի Մարտիրոսյան Դոցենտ
- Անահիտ Գևորգի Գուլյան Դոցենտ
- Գագիկ Գուրգենի Հակոբյան Դոցենտ
- Տիգրան Զավենի Խաչիկյան Դոցենտ
- Սեդրակ Մուշեղի Հովհաննիսյան Դոցենտ
- Սպարտակ Գևորգի Ռաֆայելյան Դոցենտ
- Էդմոնդ Էդիկի Վարդումյան Դոցենտ
- Արամ Գագիկի Մաթևոսյան Դոցենտ
- Գուրգեն Սահակի Հակոբյան Դոցենտ
- Ռաֆայել Հրայրի Բարխուդարյան Ասիստենտ
- Դավիթ Ռոմիկի Հարությունյան Ասիստենտ
- Ջուլիետա Հայկի Դաբաղյան Ասիստենտ
- Կարինե Անդրանիկի Գալստյան Ասիստենտ
- Նունե Գեղամի Գևորգյան Ասիստենտ
- Գուրգեն Աղասու Գասպարյան Ասիստենտ
- Կարեն Ալեքսանդրի Քեռյան Ասիստենտ
- Անուշ Արարատի Վարդանյան Դասախոս
- Գայանե Գագիկի Հրաչյան Դասախոս
- Եպրաքսյա Ռուբիկի Իսրայելյան Դասախոս
- Սուսաննա Վեմիրի Ղազարյան Դասախոս
- Լիլիթ Ասատուրի Հայրապետյան Դասախոս
- Ելենա Արկադիի Գևորգյան Դասախոս
- Թամարա Պարգևի Մանուկյան Դասախոս
- Աղասի Վաչագանի Քերոբյան Դոցենտ
- Բագրատ Պարույրի Գեղամյան Դոցենտ
- Սմբատ Գրիգորի Շահինյան Դոցենտ
- Շողակաթ Արայիկի Ստեփանյան Դասախոս
- Նելլի Թաթուլի Գափոյան Ասիստենտ
- Արմինե Հրաչիկի Օհանյան Լաբորանտ
Արթուր Սահակյան
Դեկանատ` (+374 60) 71-03-66
(ներքին 23-66),
math@ysu.am