Կրթություն
1987 - 1992 թթ. Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետ
1992 - 1995 թթ. ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտուրա
1994 թ. Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացներ
1996 թ. Հայկական - ֆրանսիական կառավարման (մենեջմենտի) կենտրոն
Գիտական աստիճան
Քաղաքական գիտությունների թեկնածու
«Քաղաքական որոշումների ընդունման մեթոդաբանական վերլուծություն» թեմայով թեկնածուական ատենախոսություն, 1995 թ.
Աշխատանքային փորձ
1984 - 1985 թթ. աշխատել է Երևանի էլեկտրալամպերի գործարանում` փորձարկող
1985 - 1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում
1993 թ-ից մինչ օրս ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ
1993 - 1995 թթ ՀՀ գիտության եւ կրթության նախարարության Մանկավարժական գիտությունների ԳՀԻ հասարակական գիտությունների բաժնի գիտաշխատող
1996 - 1998 թթ. Հայաստանի հեռուստառադիոպետվարչության հասարակական-քաղաքական հաղորդումների բաժնի մեկնաբան
1996 - 1998 թթ. «Հորիզոն» իրավական և քաղաքական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար
1998 - 2000 թթ. Հայաստանի ազգային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրության գլխավոր խմբագիր
2000 - 2002 թթ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի փոխնախագահ
2000 - 2011 թթ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս
2008 - 2010 թթ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
2002 - 2003 թթ. ԱԺ պատգամավոր: ԱԺ պետական - իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2003 - 2007 թթ. ԱԺ պատգամավոր
2003 - 2006 թթ. ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա` նույն հանձնաժողովի անդամ: ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության համանախագահ
2007 - 2008 թթ. ԱԺ պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Հայաստան - Եվրամիություն խորհրդարանական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության անդամ
2012 - 2016 թթ. ԱԺ պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ
2017 թ-ից ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայի ռեկտոր
Կարդացվող դասընթացներ
Ազգային անվտանգության տեսություն
Քաղաքական գործընթացներ, քաղաքական որոշումների ընդունման տեխնոլոգիաներ
Քաղաքական որոշումների ընդունման մեթոդները
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ազգային անվտանգության տեսության հարցեր
Քաղաքական գործընթացներ, քաղաքական որոշումների ընդունման տեխնոլոգիաներ և մեթոդներ
Քաղաքական մարքեթինգ
Ռազմավարական մարքեթինգ
Լոբբինգի տեսություն
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն
Մասնագիտական անդամակցություն
2008 թ–ից մինչ օրս Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ
2010 թ-ից մինչ օրս Ռուսաստանի հայերի միության 1-ին փոխնախագահ
Պարգևներ
Ֆրանսիայի «Արժանիքի ասպետ» շքանշան
ՌԴ «Ալեքսանդր Նևսկի» մեդալ
ՀՀ մի շարք գերատեսչական մեդալներ