ՄԻՏՈՒՇ ՄԱՐՏԻՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ
Կենսագրություն
Ծնվել է 1940 թ. Ախալքալաքում: 1959 թ. ընդունվել և 1964 թ. ավարտել է ԵՊՀ աշխարհագրական ֆակուլտետը:

Մինչև 1980 թ. աշխատել է Հայգլխներգոյում որպես առաջատար ինժեներ: 1972 թ. ընդունվել է ԵՊհ ասպիրանտուրան, 1975 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1980 - 2016 թթ. աշխատել է սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում որպես դոցենտ:

Մեծ է նրա վաստակը աշխարհագրության գիտության և կրթության զարգացման գործում: Նա հրատարակել է 60-ից ավելի գիտական հոդվածներ, մենագրություններ, բուհական և դպրոցական դասագրքեր: Առանձնակի կարելի է նշել նրա մասնակցությունը 7-րդ և 8-րդ դասարանների դասագրքերի հրատարակման գործում:

Մեծ է Մ.Թորոսյանի ներդրումը ուսումնական ծրագրերի, ձեռնարկների կազման գործում: Նրա ակտիվ մասնակցությամբ կազմակերպվեցին Սերվիսի նորաստեղծ մասնագիտության ուսումնական պլանները, ծրագրերը:

Թորոսյանը մեծ աշխատանքներ է տարել և շարունակում է տանել ուսումնական պրակտիկայի կազմակերպման անցկացման գործում:

Թորոսյանը մասնակցություն է ունեցել ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին: Նա կատարում է ակտիվ հասարակական աշխատանք, շուրջ 10 տարի ֆակուլտետի արհեստական միության նախագան է և իր կարողությունները օգտագործում է ուսանողների և աշխատողների սոցիալ-տնտեսական կարիքների բավարարման համար:

Մ.Թորոսյան սիրված և հարգված է ամբիոնի ֆակուլտետի դեկանատի աշխատողների, ուսանողների և իրեն ճանաչող համալսարանականների կողմից:

ՄԻՏՈՒՇ ՄԱՐՏԻՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ

 
 

Գիրք/Book

Մ. Թորոսյան

Հասարակական արտադրության հիմունքներ (մաս 2-րդ) | Երևան, 2011, 172 էջ

Մ. Թորոսյան

Արտադրության ոլորտին վերաբերող տերմինների, անունների և հասկացությունների համառոտ բացատրական բառարան | Երևան, 2010, 130 էջ

Ա. Պոտոսյան, Մ.Թորոսյան

ՀՀ գյուղական բնակչության շարժընթացի հարցի շուրջ | Գավառի պետական համալսարան, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2009

Ավագյան Ա. , Թորոսյան Մ.

Աշխարհագրություն, Հասարակական աշխարհագրություն, Աշխարհ, Դպրոցական դասագիրք 7-րդ դաս | Դասագիրք, Երևան, 2008, 304 էջ

Ավագյան Ա. , Թորոսյան Մ.

Աշխարհագրություն, Հասարակական աշխարհագրություն, Տարածաշրջաններ և պետություններ, Դպրոցական դասագիրք 8-րդ դաս | Դասագիրք, Երևան, 2008, 316 էջ
1   2   3   4   5  |  Տեսնել բոլորը
 

Հոդված/Article

Ավագյան Ա. , Թորոսյան Մ., Ոսկանյան Ա.

ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակչության շարժերի և սոցիալական պայմանների փոխկապակցությունների վերլուծությունը | Աշխարհագրական գիտությունը Հայաստանում, Ներկան և ապագան (ՀԱԸ հիմ-նադրման 70-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր) Երևան, 2006, էջ 57-62

Թորոսյան Մ.

Սևանի ավազանի տարածքի տարողության օգտագործման հիմնախնդիրները | Գիտական հոդվածների ժողովածու, Բնական գիտություններ, N 8, Գավառ, 2006, 5 էջ

Թորոսյան Մ.

Սևանի ավազանի տարաբնակեցման և տնտեսության զարգացման տարածաժամանակային վերլուծություն | Գիտական հոդվածների ժողովածու, Բնական գիտություններ, N 8, Գավառ, 2006, 6 էջ

Թորոսյան Մ.

Տուրիստական գործունեության պետավարչական և տնտեսական կարգավորում | "Oсновные проблемы географии Южного Кавказа и прелегающиx регионов", Е., 2005, 3 с.

Միտուշ Մարտինի Թորոսյան

Շիրակի մարզի այլընտրանքային էներգետիկայի զարգացման հիմնախնդիրները | Աշխարհագրություն 2001, Շիրակի մարզի բնական ռեսուրսների օգտագործման և բնապահպանության հիմնախնդիրները, Երևան, 2002, 4 էջ
1   2   3   4   5   6   7   8  |  Տեսնել բոլորը