ՄԻՏՈՒՇ ՄԱՐՏԻՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ
Կենսագրություն
Ծնվել է 1940 թ. Ախալքալաքում: 1959 թ. ընդունվել և 1964 թ. ավարտել է ԵՊՀ աշխարհագրական ֆակուլտետը:

Մինչև 1980 թ. աշխատել է Հայգլխներգոյում որպես առաջատար ինժեներ: 1972 թ. ընդունվել է ԵՊհ ասպիրանտուրան, 1975 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1980 - 2016 թթ. աշխատել է սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում որպես դոցենտ:

Մեծ է նրա վաստակը աշխարհագրության գիտության և կրթության զարգացման գործում: Նա հրատարակել է 60-ից ավելի գիտական հոդվածներ, մենագրություններ, բուհական և դպրոցական դասագրքեր: Առանձնակի կարելի է նշել նրա մասնակցությունը 7-րդ և 8-րդ դասարանների դասագրքերի հրատարակման գործում:

Մեծ է Մ.Թորոսյանի ներդրումը ուսումնական ծրագրերի, ձեռնարկների կազման գործում: Նրա ակտիվ մասնակցությամբ կազմակերպվեցին Սերվիսի նորաստեղծ մասնագիտության ուսումնական պլանները, ծրագրերը:

Թորոսյանը մեծ աշխատանքներ է տարել և շարունակում է տանել ուսումնական պրակտիկայի կազմակերպման անցկացման գործում:

Թորոսյանը մասնակցություն է ունեցել ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին: Նա կատարում է ակտիվ հասարակական աշխատանք, շուրջ 10 տարի ֆակուլտետի արհեստական միության նախագան է և իր կարողությունները օգտագործում է ուսանողների և աշխատողների սոցիալ-տնտեսական կարիքների բավարարման համար:

Մ.Թորոսյան սիրված և հարգված է ամբիոնի ֆակուլտետի դեկանատի աշխատողների, ուսանողների և իրեն ճանաչող համալսարանականների կողմից:

ՄԻՏՈՒՇ ՄԱՐՏԻՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ

 
 

Գիրք/Book

Մ. Թորոսյան

Հասարակական արտադրության հիմունքներ (մաս 2-րդ) | Երևան, 2011, 172 էջ

Մ. Թորոսյան

Արտադրության ոլորտին վերաբերող տերմինների, անունների և հասկացությունների համառոտ բացատրական բառարան | Երևան, 2010, 130 էջ

Ա. Պոտոսյան, Մ.Թորոսյան

ՀՀ գյուղական բնակչության շարժընթացի հարցի շուրջ | Գավառի պետական համալսարան, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2009

Ավագյան Ա. , Թորոսյան Մ.

Աշխարհագրություն, Հասարակական աշխարհագրություն, Աշխարհ, Դպրոցական դասագիրք 7-րդ դաս | Դասագիրք, Երևան, 2008, 304 էջ

Ավագյան Ա. , Թորոսյան Մ.

Աշխարհագրություն, Հասարակական աշխարհագրություն, Տարածաշրջաններ և պետություններ, Դպրոցական դասագիրք 8-րդ դաս | Դասագիրք, Երևան, 2008, 316 էջ
1   2   3   4   5  |  Տեսնել բոլորը
 

Հոդված/Article

Միտուշ Մարտինի Թորոսյան

ՀՀ էներգախնայողության և տեղական ներուժի օգտագործման խնդիրները | Գիտական հոդվածների ժողովածու, 5, Գավառ, 2001, 5 էջ

Թորոսյան Լ.

Հայաստանի կենսաբազմազանության պահպանման տնտեսական և իրավական հիմնախնդիրները | Գիտական հոդվածների ժողովածու, N 5, Գավառ, 2000, 4 էջ

Միտուշ Մարտինի Թորոսյան

ՀՀ էներգետիկայի այլընտրանքային հնարավորությունների մի քանի հարցեր | Գիտական հոդվածների ժողովածու, 3, Գավառ, 2000, N 4,5 էջ

Թորոսյան Մ.

Աշխարհագրական կրթության միջազգային խարտիան և նրա դրույթների կիրառումը ՀՀ-ում | «Աշխարհագրություն-99» գիտական աշխատությունների ժողովածու, Երևան, 1999, 5 էջ

Թորոսյան Մ.

ՀՀ էլեկտրաէներգետիկայի զարգացման էկոլոգաաշխարհագրական հիմնախնդիրները | Գիտական հոդվածների ժողովածու, 4, Գավառ, 1999, 7 էջ
1   2   3   4   5   6   7   8  |  Տեսնել բոլորը