Նազիկ Կարապետի Հարությունյան
Կենսագրություն
Կրթություն
1974 - 1979 թթ. բարձրագույն, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժին (ֆրանսերեն լեզու և գրականություն)
1983 - 1987 թթ. ասպիրանտուրա, ԵՊՀ մանկավարժության ամբիոն` մանկավարժության տեսություն և պատմություն մասնագիտությամբ

Գիտական աստիճան
Թեկնածուական – «Առաքել Բահաթրյանի մանկավարժական հայացքները», 1989, ԺԳ.00.01, 020 մասնագիտական խորհուրդ, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ
Դոկտորական – «Հայ կրթական գործը սփյուռքում», 2002, ԺԳ.00.01, 020 մասնագիտական խորհուրդ, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Աշխատանքային փորձ
1979 - 1989 թթ. Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտ, ֆրանսերեն լեզվի և մանկավարժության դասախոս
1989 - 1993 թթ. ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դասախոս
1993 - 2005 թթ. ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ
2005 թ-ից ԵՊՀ մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր
1996 թ-ից մինչև օրս ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ

Միջազգային փորձ և համագործակցություն
1994 թ. ԱՄՆ, Կալիֆորնիայի նահանգ, Լոս Անջելեսի պետական համալսարան (UCLA) 4 ամիս դասախոսություններ
1998 թ. Լիբանան, Բեյրութ, Հայագիտական բարձրագույն հիմնարկ, 4 ամիս, դասախոսություններ
1999 թ. Սիրիա, Հալեպ, Հալեպի հայագիտական կենտրոն, 4 ամիս, դասախոսություններ
2000 թ. Հունգարիա, Բուդապեշտ, մասնակցություն միջազգային գիտաժողովին
2001 թ. Իրան, Թեհրան, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, 1 ամիս, դասախոսություններ
2002 թ. Լիբանան, Բեյրութ, Մանկավարժության կոնֆերանս
2009 թ. Անգլիա, Լոնդոն, մասնակցություն «Կրթության որակի ապահովում» միջազգային թրեյնինգներին:

Կարդացվող դասընթացներ
Ընդհանուր մանկավարժություն, Սոցիալական մանկավարժություն, Հայ կրթական գործը սփյուռքում, Կրթության կառավարման հիմունքներ, Կրթության որակի ապահովում և վերահսկողություն, Բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի կառավարում:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հոգեբանություն, մարդու իրավունքներ, ֆրանսերենի դասավանդման մեթոդիկա, երջանկության մանկավարժություն, մանկավարժական վալեոլոգիա, համեմատական մանկավարժություն:

Մասնակցությունը դրամաշնորհների
Soros - ի 2007 թ. «Կրթության որակի ապահովում և վերահսկողություն» դրամաշնորհին (թիմի անդամ)

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ - ի հոգաբարձուների խորհրդի անդամ
ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի գիտխորհրդի նախագահ
ԵՊՀ մեթոդխորհրդի անդամ
ԵՊՀ - ում գործող ԲՈՀ - ի գիտական աստիճաններ շնորհող մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի նախագահ
«Մանկավարժական միտք» գիտա - մեթոդական հանդեսի գլխավոր խմբագիր
«Կրթության զարգացում» ՀԿ - ի նախագահ

Պարգևներ
2009 թ. ՀՀ ԿԳ նախարարության «Հուշամեդալ»
2014 թ. ՀՀ վարչապետի «Հուշամեդալ»
2014 թ. ՀՀ նախագահի կողմից «ՀՀ վաստակավոր մանկավարժի» կոչում
2016 թ.-ին՝ ԵՊՀ Ոսկե մեդալ,
2016 թ.-ին՝ Երևանի Պատվավոր մանկավարժի հուշամեդալ:

nazik.harutyunyan@ysu.am

Նազիկ Կարապետի Հարությունյան

Կենտրոնի տնօրեն, ամբիոնի վարիչ | Մանկավարժության և կր