ՊԵՏՐՈՍ ՀԱԿՈԲԻ ԲԵԶԻՐԳԱՆՅԱՆ
Կենսագրություն
Ֆիզիկոս
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ


Ծնվել է 1916թ. դեկտեմբերի 15-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում:

1932-ին ավարտել է Ախալքալաքի հայկական տեխնիկական մանկավարժական ուսումնարանը:

1932-1938թթ. աշխատել է Ախալքալաքի շրջանի դպրոցներում` որպես ուսուցիչ և տնօրեն:

1938 թ.-ին ընդունվել է ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետ:

1941 - 1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:

1948 թ.-ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ն:

1949 - 1951 թթ. եղել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտ:

1951 թ.-ից աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում:

1954 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ, ստացել է ֆիզ-մաթ գիտությունների թեկնածուի աստիճան:

1961 - 1987 թթ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Պինդ մարմնի ամբիոնի վարիչ:

1964 թ.-ին հիմնադրել է և ղեկավարել նյութի հետ ռենտգենյան ճառագայթների կոհերենտ փոխազդեցության ֆիզիկայի հիմնախնդրի լաբորատորիան:

1969 թ.- ֆիզ-մաթ գիտությունների դոկտոր:

1970 թ.- ֆիզ-մաթ գիտությունների պրոֆեսոր:

1978 - 94 թթ. ռենտգենյան հետազոտությունների ճյուղային լաբորատորիայի գիտական ղեկավար:

Պ. Հ. Բեզիրգանյանը ՀԽՍՀ-ում ռենտգենաինտերֆերաչափության հիմնադիրն է: Նրա ղեկավարությամբ ստեղծվել է բյուրեղների կառուցվածքային արատների ռենտգենադիֆրակտային տեղագրական պատկերները տեսանելի դարձնող ռենտգենահեռուստատեսային եզակի համակարգ:

Հեղինակ է շուրջ 300 գիտական հոդվածների, 2 մենագրության և 30 գյուտի:

Նրա աշակերտներից 40-ը պաշտպանել են թեկնածուական թեզեր, իսկ 10-ը հետագայում ստացել են նաև ֆիզ-մաթ գիտությունների դոկտորի կոչում:

1985 թ. ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր:

1987 թ. ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ:

Վախճանվել է 1994թ. հունիսի 15-ին Տամբով քաղաքում (ՌԴ):

ՊԵՏՐՈՍ ՀԱԿՈԲԻ ԲԵԶԻՐԳԱՆՅԱՆ

 
 

Հոդված/Article

Ե. Գ. Զարգարյան, Պ. Հ. Բեզիրգանյան, Ա. Ս. Սահակյան

Влияние пьезоэлектрических колебаний на характер рассеяния рентгеновских лучей в кремниевых кристаллах (Սիլիցիումի բյուրեղներում պյեզոէլեկտրական տատանումների ազդեցությունը ռենտգենյան ճառագայթների ցրման բնույթի վրա) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1984, #3, էջ 73-76 (ռուսերեն) |

Պ. Հ. Բեզիրգանյան, Հ. Պ. Բեզիրգանյան

Вопросы когерентности рентгеновского излучения (Ռենտգենյան ճառագայթման կոհերենտության հարցեր մ. 1) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1982, #1, էջ 77-85 (ռուսերեն) |

Պ. Հ. Բեզիրգանյան, Պ. Ա. Գրիգորյան

К вопросу теории контраста интенсивности дифрагированных электронных волн. I (Դիֆռակցված էլեկտրոնային ալիքի կոնտրաստի տեսության հարցի մասին) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1978, #2, էջ 70-78 (ռուսերեն) |

Ռ․ Ց․ Գաբրիելյան, Ֆ․ Հ․ Էյրամջյան, Պ․ Հ․ Բեզիրգանյան

Новый метод исследования некоторых вопросов многоволнового рассеяния рентгеновских лучей (Ռենտգենյան ճառագայթների բազմալիքային ցրման մի քանի հարցերի ուսումնասիրման նոր մեթոդ) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1976, #1, էջ 61-66 (ռուսերեն) |

Ս․ Ա․ Շաբոյան, Պ․ Հ․ Բեզիրգանյան, Վ․ Ի․ Հավունջյան, Կ․ Թ․ Ավետյան

Установка с дистанционным управлением для визуализации рентгеновских дифракционных картин (Հեռաղեկավարման սարք ռենտգենյան դիֆրակցիոն պատկերների ակնադիտացման համար) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1976, #1, էջ 134-137 (ռուսերեն) |