Ենթակառուցվածքներ | Ֆակուլտետներ

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կազմավորման գործընթացները սկիզբ են առել դեռևս 1964 թ.-ից, երբ Փիլիսոփայության ամբիոնի հիման վրա Պատմության ֆակուլտետում բացվեց Փիլիսոփայության բաժինը, որն արդեն 1969 թ-ին տվեց իր առաջին շրջանավարտները:


Մինչև 1970 թ. ԵՊՀ-ում փիլիսոփայական առարկաների դասավանդումն իրականացնում էր փիլիսոփայության միակ ամբիոնը, որի բազայի վրա այդ նույն թվականին ստեղծվեց երեք ամբիոն, որոնք գործում են մինչ օրս:


1982 թ-ին բաժինն առանձնացվեց Պատմության ֆակուլտետից, և ստեղծվեց Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետ, որտեղ մինչև 1990 թ. փիլիսոփաները և սոցիոլոգները ընդունվում էին միասին, իսկ 3-րդ կուրսից առանձնանում էին ըստ մասնագիտությունների: Այդ եղանակով անհրաժեշտ մասնագետներ պատրաստելուց հետո 1991 թ-ին սոցիոլոգիան առանձնացավ փիլիսոփայությունից և դարձավ ինքնուրույն բաժին, որից 1995 թ. նույն ձևով ստեղծվեց Սոցիալական աշխատանքի բաժինը:


1992 թ.-ին ֆակուլտետում բացվեց նաև հոգեբանության բաժին, ուստի ֆակուլտետը վերանվանվեց Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ: Մինչև 1998 թ.-ը նրա կազմում էր գործառում նաև նոր ձևավորվող Քաղաքագիտության բաժինը, որը 1998 թ.-ին ներառվեց նորաստեղծ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմի մեջ:


2004 թ.-ին Սոցիոլոգիայի և Սոցիալական աշխատանքի բաժիններն առանձնացան ֆակուլտետից և ձևավորեցին ինքնուրույն ֆակուլտետ, իսկ մայր ֆակուլտետը վերանվանվեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ:


Ֆակուլտետն այժմ ունի 6 ամբիոն, գործում են փորձարարական հոգեբանության, անձի և մասնագիտական գործունեության գիտահետազոտական լաբորատորիաներ, Կիրառական հոգեբանության կենտրոն:


Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր աշխատում են ՀՀ ԳԱԱ 1 ակադեմիկոս և 1 թղթակից անդամ, գիտության 11 դոկտորներ և պրոֆեսորներ, գիտության 25 թեկնածուներ և դոցենտներ:


ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում 2008 թվականի հոկտեմբերից սկսել է գործել Կիրառական հոգեբանության կենտրոնը:


Կենտրոնի նպատակներն են.
• թրեյնինգների և պրակտիկայի միջոցով նպաստել հոգեբանություն մասնագիտացմամբ ուսանողների և հոգեկան առողջության ոլորտի մասնագետների մասնագիտական կրթության որակի բարելավմանը,
• ԵՊՀ ուսանողներին, աշխատակիցներին և Հանրապետության բնակչությանը մատուցել խորհրդատվական և զարգացնող բնույթի ծառայություններ,
• իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ կիրառական հոգեբանության տարբեր ոլորտներում:


Կենտրոնում նախատեսվում է իրականացնել հոգեբանության բնագավառում գիտական հետազոտությունների, գիտաժողովների, սեմինարների կազմակերպում և անցկացում, գիտական նյութերի և ժողովածուների հրատարակում:

Կառուցվածք

  • Տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն
  • Սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոն
  • Փիլիսոփայության պատմության ամբիոն
  • Ընդհանուր հոգեբանության ամբիոն
  • Սոցիալական հոգեբանության ամբիոն
  • Անձի հոգեբանության ամբիոն
  • Անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա
  • Փորձարարական հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա
  • Անձի և սոցիալական միջավայրի գիտահետազոտական լաբորատորիա

Աշխատակիցներ




Դեկան` փիլիսոփայական գիտությունների թեկնածու,
դոցենտ Ալեքսան Բաղդասարյան

Դեկանատ` (+374 60) 71-06-32
(ներքին 76-32),
phil_psy@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ