
Ենթակառուցվածքներ | Ֆակուլտետներ
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ստեղծվել է 1975 թ.-ի հունիսին Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ` նպատակ ունենալով բավարարել արագ զարգացող գիտատար և ռազմական արդյունաբերությունների, ինչպես նաև ծավալվող գիտահետազոտական հիմնարկների ռադիոֆիզիկոսի որակավորմամբ մասնագետների մեծ պահանջարկը:
Ֆակուլտետի հիմնադրումն ակտիվ խթանվել է ՀՀ գիտությունների ակադեմիայի կողմից ՀՀ ԳԱ նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ: Ֆակուլտետի հիմնադիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆ. Յու. Լ. Վարդանյանն է:
Գործունեության 46 տարիների ընթացքում ֆակուլտետն ավարտել է ավելի քան 3500 մասնագետ, որոնցից շուրջ 250-ը ստացել են գիտական տարբեր աստիճաններ, դարձել առաջատար գիտնականներ, արտադրության ղեկավարներ, պետական գործիչներ: Նրանց մի մասը համալրել է նաև ֆակուլտետի դասախոսական կազմը:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ԵՊՀ կրթական և գիտահետազոտական բաժանմունք է, որը բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա եռաստիճան կրթական համակարգի շրջանակներում պետպատվերի և վճարովի հիմունքներով իրականացնում է բարձրագույն կրթություն հետևյալ ծրագրերով.
• ռադիոֆիզիկա,
• կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա,
• հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում,
• պայմանագրային հիմունքներով ֆակուլտետում գործում է նաև Սինոփսիս ընկերության (http://www.synopsys.com) հետ համատեղ իրականացվող «Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում» ծրագիրը:
Ֆակուլտետի շրջանավարտները հնարավորություն են ստանում ձեռք բերել գիտության և տնտեսության տարբեր բնագավառներում որոշակի պահանջարկ ունեցող պրոֆիլային մասնագիտություն (լրացուցիչ տեղեկությունների համար տես Մասնագիտացումների աշխատանքային շուկան Հայաստանում բաժինը) և ընդգծված առաջադիմության պարագայում շարունակել գործունեությունը գիտության ասպարեզներում:
Ֆակուլտետի ամբիոններում և գիտահետազոտական կառույցներում ուսանողության մասնակցությամբ ստացված արժեքավոր գիտական արդյունքները հրապարակվում են միջազգային գիտական ամսագրերում և ներկայացվում հեղինակավոր գիտաժողովներում: Հաստատվել են կայուն կապեր առաջատար միջազգային գիտական կենտրոնների հետ, ինչը շարունակաբար ամրապնդվում է փոխադարձ այցելություններով:
Այս ամենը նպաստավոր պայմաններ է ստեղծում ուսանողության` ինչպես արդի գիտության զարգացման օրինաչափությունները ըմբռնելու, այնպես էլ հետագա աշխատանքային գործունեության հնարավոր ուղիներում կողմնորոշվելու համար:
Ֆակուլտետն իր երիտասարդ կադրերի պատրաստման և գիտական հետազոտությունների ուղղություններով սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հետ:
Այսօր ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորում են ավելի քան 360 ուսանողներ: Ֆակուլտետում աշխատում են ՀՀ ԳԱԱ 2 ակադեմիկոս, 3 թղթակից անդամ, 12 դոկտոր-պրոֆեսոր և գիտության 27 թեկնածու:
Ֆակուլտետի կազմում գործում են 4 ամբիոններ`
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոն
Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոն
Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոն
Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոն
Ֆակուլտետի մասնագիտացումների աշխատանքային շուկան Հայաստանում: Համառոտ նկարագիր`
ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ (ք. Աշտարակ),
Ա. Ալիխանյանի անվան Ազգային Գիտահետազոտական Լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ/ (ք. Երևան),
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ (ք. Աշտարակ),
ՀՀ ԳԱԱ Կիռարական ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտ (ք. Երևան),
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ք. Երևան),
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն (ք. Երևան)
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն (ք. Երևան),
Սինոփսիս Ընկ. (Synopsys Inc, ք. Երևան),
Վիվա-Սել-ՄՏՍ ՓԲԸ (Viva Cell-MTS CJSC, ք. Երևան),
Ղ-Տելեկոմ ՓԲԸ (Karabakh Telecom CJSC (VivaCell-MTS cellular network)),
Բիլայն ՓԲԸ (Beeline CJSC, ք. Երևան),
Յուքոմ ՍՊԸ (Ucom LLC, ք. Երևան),
Նեյշնալ Ինստրումենտս (National Instruments Armenia Corporation, ք. Երևան),
Միացյալ էներգետիկ Համակարգեր ՓԲԸ (United Energy Systems (Russian company that owns Armenia's electricity network, ք. Երևան),
Պիրկալ ՓԲԸ (LT/Pyrkal cjsc. ք. Երևան) և այլն:
Կառուցվածք
- Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոն
- Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոն
- Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոն
- Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոն
- Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոն
- Ենթամիլիմետրային ալիքների գիտահետազոտական լաբորատորիա
- Գերխիտ աստղերի ԳՀ լաբորատորիա
- Նանոպլազմոնիկայի ԳՀ լաբորատորիա
- «Coca-Cola Video Games Lab YSU» համագործակցություն
Աշխատակիցներ
- Խաչատուր Վլադիմիրի Ներկարարյան Դեկան
- Արսեն Ժորայի Բաբաջանյան Ամբիոնի վարիչ
- Արմեն Հովհաննեսի Մակարյան Ամբիոնի վարիչ
- Հովհաննես Սամվելի Հարոյան Ամբիոնի վարիչ
- Կարեն Մարտինի Ղամբարյան Ամբիոնի վարիչ
- Վահե Ռազմիկի Թադևոսյան Դոցենտ
- Վլադիմիր Միքայելի Հարությունյան Ամբիոնի պատվավոր վարիչ
- Արմեն Նվերի Սարգսյան Դասախոս
- Արսեն Ալեքսանդրի Հախումյան Պրոֆեսոր
- Ֆերդինանտ Վազգենի Գասպարյան Պրոֆեսոր
- Սլավիկ Վոլոդյայի Մելքոնյան Պրոֆեսոր
- Յուրի Հովհաննեսի Ավետիսյան Պրոֆեսոր
- Գևորգ Սուրենի Հաջյան Պրոֆեսոր
- Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյան Պրոֆեսոր
- Կարեն Միքայելի Մովսիսյան Դոցենտ
- Արթուր Սաղաթելի Հարությունյան Դոցենտ
- Դավիթ Հակոբի Բաղդասարյան Դոցենտ
- Արամ Գևորգի Խաչատրյան Դոցենտ
- Անահիտ Սերգեյի Նիկողոսյան Դոցենտ
- Վարազդատ Խաժակի Նավոյան Դոցենտ
- Վահե Ռազմիկի Թադևոսյան Դոցենտ
- Գրիգոր Բախշիի Ալավերդյան Դոցենտ
- Կորյուն Խաչատուրի Սիմոնյան Դոցենտ
- Միքայել Սերյոժայի Ալեքսանյան Դոցենտ
- Տարոն Արթուրի Հարությունյան Դոցենտ
- Տիգրան Վանիկի Զաքարյան Ասիստենտ
- Անի Գրիգորի Ալավերդյան Ասիստենտ
- Հասմիկ Աշոտի Շահինյան Ասիստենտ
- Լեոնարդ Էդուարդի Աբրահամյան Ասիստենտ
- Հենրիկ Աշոտի Պարսամյան Ասիստենտ
- Հայկ Աշոտի Զաքարյան Դասախոս
- Հասմիկ Արամի Մինասյան Դասախոս
- Արմեն Նվերի Սարգսյան Դասախոս
- Դավիթ Սեդրակի Համբարյան Լաբորատորիայի վարիչ
- Արտյոմ Սամվելի Մովսիսյան Լաբորատորիայի վարիչ
- Հակոբ Լևոնի Մարգարյան Առաջատար գիտաշխատող
- Զավեն Նիկոլայի Ադամյան Ավագ գիտաշխատող
- Սարգիս Թադևոսի Սարգսյան Գիտաշխատող
- Գոհար Էմիլի Շահնազարյան Գիտաշխատող
- Գնել Մկրտիչի Ստեփանյան Կրտսեր գիտաշխատող
- Բաբկեն Օքսենի Սեմերջյան Կրտսեր գիտաշխատող
- Էմմա Արսենի Խաչատուրյան Կրտսեր գիտաշխատող
- Գևորգ Հարությունի Շահխաթունի Կրտսեր գիտաշխատող
- Նունե Հրանտի Հակոբյան Կրտսեր գիտաշխատող
- Վլադիմիր Միքայելի Հարությունյան Ամբիոնի պատվավոր վարիչ
- Հայկանուշ Ռաֆայելի Հովհաննիսյան Ավագ լաբորանտ
- Լուսինե Սերժիկի Ղազարյան Ավագ լաբորանտ
- Ալեքսան Արտուշի Մխիթարյան Ավագ լաբորանտ
- Նաիրա Յուրիկի Գասպարյան Ավագ լաբորանտ
- Նարինե Կորյունի Սիմոնյան Լաբորանտ
- Տիգրան Արսենի Աբրահամյան Ուսումնական լաբորատորիայի վարիչ
- Էմիլիա Լվովի Ուրումյան Լաբորանտ
- Լիլիթ Տիգրանի Գևորգյան Լաբորանտ
- Դավիթ Զորիկի Ասլյան Լաբորանտ
- Սոնյա Սեյրանի Հակոբյան Լաբորանտ
- Արտակ Գարեգինի Սայունց Ուսումնական լաբորատորիայի վարիչ
Խաչատուր Ներկարարյան
Դեկանատ` (+374 60) 71-03-02
(ներքին 23-02),
radiophys@ysu.am